Մինսկի պետական լեզվաբանական համալսարան
Տեսակ | համալսարան |
---|---|
Հիմնադրված է | 1948 |
Ռեկտոր | Natallia Baranava?, Mikhail Fedotovich Zhavrid?, Frol Porfiryevich Shmygov?, Q107133841? և Q104530613? |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Մինսկ |
Կայք | mslu.by |
![]() ![]() Մինսկի պետական լեզվաբանական համալսարան, Բելառուս | |
![]() |
Մինսկի պետական լեզվաբանական համալսարան, հիմնադրվել է 1948 թվականին՝ Մաքսիմ Տանկի անվան Բելառուսի պետական մանկավարժական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի հիման վրա և ի սկզբանե կոչվել է Մինսկի օտար լեզուների պետական մանկավարժական համալսարան[1]։ 1993 թվականին ստացել է «Մինսկի պետական լեզվաբանական համալսարան» պետական անունը[2]։
Իր հիմնադրման պահից թարգմանչական և մանկավարժական կադրերի պատրաստման ուղղությամբ Բելառուսի Հանրապետության հիմնական բազան է։ Բացի այդ «ՄՊԼՀ»-ն հանրապետությունում արտասահմանցի ուսանողների պատրաստման հիմնական կենտրոնն է։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր գոյության ընթացքում Մինսկի ինստիտուտը պատրաստել է ավելի քան 25000 ուսուցիչ և դասախոս, ինչպես նաև 2500 թարգմանիչ-ռեֆերենտ։ ՄՊԼՀ-ն օտար լեզուների կրթության ոլորտում Բելառուսի Հանրապետության գլխավոր կենտրոնն է։
«ՄՊԼՀ»-ն համագործակցության է հրավիրում Բելառուսի Հանրապետության, Մերձավոր և հեռավոր արտերկրի առաջատար գիտնականներին։ Գործարկվում են համատեղ նախագծեր Ռուսաստանի, Կանադայի, Բելգիայի, Գերմանիայի, Իսպանիայի և այլ երկրների հետ։ Բուհն անցկացնում է Եվրախորհրդի գծով խոշոր գիտաժողովներ, աշխատանքային սեմինարներ։
«ՄՊԼՀ»-ի առաջատար մասնագետները միջազգային գիտաժողովներում և համաժողովներում ներկայացնում են Բելառուսի Հանրապետությանը։
Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համալսարանում կան հետևյալ ֆակուլտետները․
- Անգլերենի ֆակուլտետ
- Գերմաներենի ֆակուլտետ
- Չինարենի և չինական մշակույթի ֆակուլտետ
- Ռոմանական լեզուների ֆակուլտետ [3]
- Թարգմանչական ֆակուլտետ
- Միջմշակութային հաղորդակցությունների ֆակուլտետ
- Անձնակազմի վերապատրաստման ֆակուլտետ
- Ռուսաց լեզվի ֆակուլտետ օտարերկրացիների համար
- Օտար լեզուների ֆակուլտետ ղեկավարների և մասնագետների համար[4]
Համալսարանում ուսումնասիրվում է 16 օտար լեզուներ (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, չինարեն, ճապոներեն, արաբերեն, թուրքերեն՝ որպես առաջի և երկրորդ լեզուներ, իսկ իտալերեն, պորտուգալերեն, շվեդերեն, հոլանդերեն, լեհերեն, լիտվերեն, պարսկերեն, կորեերեն՝ միայն որպես երկրորդ կամ երրորդ օտար լեզու[5]): 2011 թվականին հնարավոր եղավ ընտրել նաև ֆիններեն և եբրայերեն լեզուները։ Համալսարանի քառասուն բաժիններում աշխատում են բարձրակարգ մասնագետներ, որոնցից շատերը բելառուսական գիտության հպարտությունն են։
Ուսումնասիրվող լեզուներ[խմբագրել | խմբագրել կոդը]
ՄՊԼՀ-ում կրթություն ստացող յուրաքանչյուր ուսանող ծրագրի շրջանակներում պարտադիր ուսումնասիրում է երկու օտար լեզու։ Ասիայի լեզուներով (չինարեն, ճապոներեն, թուրքերեն, արաբերեն) հավաքագրումը, որպես առաջին օտար լեզու, իրականացվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ[6]։ Բացի այդ, յուրաքանչյուր ուսանող վճարովի հիմունքներով հնարավորություն ունի սովորելու լրացուցիչ լեզուներ երրորդ օտար լեզվի ամբիոնում (երկու օտար լեզուների լավ առաջադիմության դեպքում) [7]։ Համալսարանում գործող բազմաթիվ լեզվաբանական կենտրոնների շնորհիվ ուսանողները իրավունք ունեն լեզուները սովորել խորությամբ։ Դրանց թվում է թուրքերենը և թուրքական մշակույթը, կորեերենը և կորեական մշակույթը, ճապոներենը և ճապոնական մշակույթը, իսպաներենը և իսպանական մշակույթը։
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի սեպտեմբերի 18-ին 10-րդ և 11-րդ գումարումների Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ, ՉԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի Մշտական կոմիտեի անդամ Ու Բանգոյի, Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի պաշտոնական պատվիրակության և Բելառուսի Հանրապետությունում Չինաստանի դեսպանության մասնակցությամբ Մինսկի պետական լեզվաբանական համալսարանին կից բացվեց Կոնֆուցիոսի 354-րդ ինստիտուտը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Красовский, Н. И. — Высшая школа советской Белоруссии. 2-е изд. — Минск: «Вышэйшая школа», 1972. С. 173
- ↑ Постановление Совета Министров Республики Беларусь от 13 октября 1993 г. № 700 «О преобразовании Минского государственного педагогического института иностранных языков в Минский государственный лингвистический университет»
- ↑ Минский государственный лингвистический университет։ «Факультет романских языков» (ռուսերեն)։ www.mslu.by։ Վերցված է 2018-06-07
- ↑ Минский государственный лингвистический университет։ «Факультет иностранных языков для руководящих работников и специалистов» (ռուսերեն)։ www.mslu.by։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-12-ին։ Վերցված է 2018-06-07
- ↑ Варианты выбора второго языка варьируются на различных факультетах. Третьим можно изучать любой язык.
- ↑ Эти языки изучаются на переводческом факультете. Помимо этого существует возможность изучать китайский язык на факультете английского языка. Набор также раз в пять лет.
- ↑ : «Обзор МГЛУ. Учебные центры»։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-31-ին։ Վերցված է 2011-10-15
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Официальный сайт Минского государственного лингвистического университета.
- Сайт «Выпускники минского иняза»
- MSLUlive — студенческая жизнь иняза в прямом эфире
- Онлайн-регистрацию на репетиционное тестирование в Беларуси проводит МГЛУ