Jump to content

Մինաս Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մինաս Սարգսյան
Ծնվել էդեկտեմբերի 11 (23), 1870[1]
ԾննդավայրՎերին Ագուլիս, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմայիսի 29, 1955(1955-05-29)[1] (84 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունհեղափոխական
ԱշխատավայրԵրևանի քաղաքապետարան[1] և ՀԿԿ[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ
Հայկական ԽՍՀ աշխատանքի կարմիր դրոշի շքանշան

Մինաս Մկրտչի Սարգսյան (դեկտեմբերի 11 (23), 1870[1], Վերին Ագուլիս, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 29, 1955(1955-05-29)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), Անդրկովկասում խորհրդային իշխանության հաստատման աջակից, ԽՄԿԿ անդամ (1905)։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1888-1905 թվականներին եղել է հնչակյան կուսակցության անդամ։ Մասնակցել է Բաքվի նավթագործների 1903-1904 թվականների գործադուլներին։ 1905 թվականին Թիֆլիսում մարտնչել է մարտական դրուժինայի շարքերում։ 1905 թվականի վերջին վերադարձել է Բաքու, աշխատանքի անցել Բալախանիի նավթահանքերում, կատարել ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի հանձնարարությունները։ 1917-1918 թվականներին «Բակինսկի ռաբոչի» («Бакинский рабочий) թերթի բանվոր թղթակիցներից էր։ 1918 թվականի մարտին մասնակցել է Բաքվի կոմունայի համար մղված մարտերին։ Կոմունայի օրերին եղել է Բաքվի Զավոկզալնի շրջանի պարենկոմի նախագահի տեղակալ։ 1920 թվականին ձերբակալվել և կարճ ժամանակով բանտարկվել է՝ զենք գնելու և պահեստավորելու համար։ 1920 թվականին Բաքվի կոմիտեն Սարգսյանին ուղարկել է Զանգեզուր, ուր նա կռվել է դաշնակցականների դեմ։ 1925 թվականից աշխատել է ՀԽՍՀ ժողտնտխորհում, միաժամանակ ընտրվել կուսհանձնաժողովի անդամ։ 1926-1927 թվականներին եղել է Երևանի քաղսովետի գործկոմի նախագահի տեղակալ, 1928-1936 թվականներին՝ ՀԿԿ ԿԿ պատվավոր քարտուղար։ Ընտրվել է ՀԽՍՀ ԿԴԿ նախագահության և Անդրֆեդերացիայի ԿԴԿ անդամ։ Պարգևատրվել է ՀԽՍՀ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1932

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 223.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 223