Միյատ Գաչինովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միյատ Գաչինովիչ
Քաղաքացիությունը  Ալբանիա և  Բոսնիա և Հերցեգովինա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 8, 1995(1995-02-08)[1][2][3] (29 տարեկան)
Ծննդավայր Նովի Սադ, Սերբիայի Հանրապետություն, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն
Հասակ 175 սանտիմետր
Քաշ 66 կիլոգրամ
Դիրք եզրային կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
?—2010 Բոսնիա և Հերցեգովինա Լեոտար
2010—2012 Սերբիա Վոյվոդինա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013—2015 Սերբիա Վոյվոդինա 50 (12)
2015—2020 Գերմանիա Այնտրախտ Ֆրանկֆուրտ 116 (3)
2020—մինչ օրս Գերմանիա Հոֆենհայմ 19 (0)
Ազգային հավաքական
2011 Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա (Մ17) 4 (1)
Սերբիա Սերբիա (Մ18) 4 (0)
Սերբիա Սերբիա (Մ19) 11 (2)
Սերբիա Սերբիա (Մ20) 10 (0)
2015—2017 Սերբիա Սերբիա (Մ21) 11 (3)
2017—մինչ օրս Սերբիա Սերբիա 23 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Միյատ Գաչինովիչ (սերբ.՝ Мијат Гаћиновић / Mijat Gaćinović, փետրվարի 8, 1995(1995-02-08)[1][2][3], Նովի Սադ, Սերբիայի Հանրապետություն, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն), սերբ և բոսնիացի ֆուտբոլիստ, գերմանական «Հոֆենհայմի» և Սերբիայի ազգային հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Միյատ Գաչինովիչը «Լեոտար» և «Վոյվոդինա» ակումբների սան է։ «Վոյվոդինայի» կազմում նորամուտը նշել է 2013 թվականի մարտի 19-ին, 18 տարեկան հասակում, «Դոնյի Սրեմ» ակումբի դեմ խաղում։ Մայիսի 18-ին խփել է իր առաջին գոլը «Ռադնիչկի» (Նիշ) ակումբի դարպասը՝ իր ակումբին պարգևելով 3-2 հաշվով հաղթանակ[4]։

2015/16 մրցաշրջանում Գաչինովիչը մինչև 2019 թվականի հունիսի 30-ը պայմանագիր է կնքել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ[5]։ Գերմանիայի Գավաթի 2017/18 մրցաշրջանի եզրափակչում Միյատ Գաչինովիչը գոլ է խփել Մյունխենի «Բավարիայի» դարպասը, և ակումբի հետ նվաճել գավաթը (3-1)[6]։ 2018 թվականին Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ պայմանագիրը երկարաձգել է մինչև 2022 թվականը[7]։

2020 թվականի օգոստոսի 4-ին Գաչինովիչը փոխանակման գործարքի շրջանակներում 4 տարվա պայմանագիր է ստորագրել գերմանական «Հոֆենհայմի» հետ[8]։

Ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում խաղացել է Բոսնիայի և Հերցեգովինայի մինչև 17 տարեկանների հավաքականում Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական փուլում, բայց հետո ընտրել է Սերբիայի ազգային հավաքականը[9]։ Սերբիայի մինչև 19 տարեկանների թիմի կազմում մասնակցել է 2013 թվականի Եվրոպայի առաջնությանը, կիսաեզրափակչում Պորտուգալիայի հավաքականի դեմ խաղում հանդիպման 85-րդ րոպեին հավասարեցրել է հաշիվը, իսկ հետո 11-մետրանոցների հարվածաշարում խփել է հաղթական գնդակը։ Եզրափակչում նրա թիմը հաղթել է Ֆրանսիային և դարձել Եվրոպայի չեմպիոն[10]։

2015 թվականին Սերբիայի հավաքականի կազմում նա հաղթել է Նոր Զելանդիայում կայացած մինչև 19 տարեկանների աշխարհի առաջնությունում[11]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

2019–20 մրցաշրջանի ավարտ-ի դրությամբ[12]
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Աշխարհամաս Այլ Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Վոյվոդինա Սերբիայի Սուպերլիգա 2012–13 5 1 1 0 0 0 6 1
Սերբիայի Սուպերլիգա 2013–14 20 0 4 1 3 0 27 1
Սերբիայի Սուպերլիգա 2014–15 25 11 3 0 0 0 28 11
Ընդամենը 50 12 8 1 3 0 0 0 61 13
Այնտրախտ Ֆրանկֆուրտ Բունդեսլիգա 2015–16 7 0 0 0 2 1 9 1
Բունդեսլիգա 2016–17 28 2 6 0 34 2
Բունդեսլիգա 2017–18 29 1 4 3 33 4
Բունդեսլիգա 2018–19 29 0 1 0 14 2 1 0 45 2
Բունդեսլիգա 2019–20 23 0 3 0 10 1 0 0 36 1
Ընդամենը 116 3 14 3 24 3 3 1 157 10
Ընդամենը կարիերայում 166 15 22 4 27 3 3 1 218 23

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերբիայի ազգային հավաքական
Տարի Խաղեր Գոլեր
2017 5 2
2018 6 0
2019 7 0
2020 5 0
Ընդամենը 23 2

Գոլեր հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 սեպտեմբերի 2-ի դրությամբ[12]
Ամսաթիվ Վայր Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1 24.03.2017 Բորիս Պաիճաձեի անվան «Դինամո» մարզադաշտ, Թբիլիսի, Վրաստան Վրաստանի ազգային հավաքական 3–1 3–1 2018 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլ, խումբ D
2 2.09.2017 Պարտիզան մարզադաշտ, Բելգրադ, Սերբիա Մոլդովայի ազգային հավաքական 1–0 3–0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. Vojvodina — Radnički (Niš) 3:2 Արխիվացված 2016-03-04 Wayback Machine(սերբ.)
  5. Mijat Gacinovic wechselt zu Eintracht Frankfurt (12.08.2015) Արխիվացված 2019-04-07 Wayback Machine(գերմ.)
  6. Frankfurt gelingt Sensation gegen FC Bayern (19.05.2018)(չաշխատող հղում)(գերմ.)
  7. Mijat Gacinovic hält der Eintracht die Treue (20.12.2018) Արխիվացված 2019-04-05 Wayback Machine(գերմ.)
  8. «Mijat Gacinovic and Steven Zuber swap clubs». BuLi News. 2020 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
  9. «Orlići» se ne odbijaju! Արխիվացված 2013-08-08 Wayback Machine(սերբ.)
  10. «Summary - UEFA U19 Championship - Europe - Results, fixtures, tables and news - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2021 թ․ ապրիլի 2-ին.
  11. FIFA.com. «FIFA U-20 World Cup 2015 - News - Ecstasy in Auckland as Serbia make history - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 2-ին.
  12. 12,0 12,1 Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միյատ Գաչինովիչ» հոդվածին։