Միկոնոս (քաղաք)
Քաղաք | ||
---|---|---|
Միկոնոս | ||
հուն․՝ Μύκονος | ||
Երկիր | Հունաստան | |
Պերիֆերիա | Հարավային Եգեյան կղզիներ | |
Կղզի | Միկոնոս | |
Համայնք | Mykonos Municipality? և Commune of Mykonos? | |
ԲԾՄ | 64 մ | |
Խոսվող լեզուներ | Հունարեն | |
Բնակչություն | 6 467 մարդ (2001) | |
Հեռախոսային կոդ | 22890 | |
| ||
Միկոնոս կամ Խորա (հուն․՝ Μύκονος), քաղաք Հունաստանի արևելքում՝ Կիկլադների մաս կազմող համանուն կղզու վրա։
Վարչականորեն մտնում է Հարավային Եգեյան կղզիներ պերիֆերիայի կազմի մեջ։ Համարվում է Միկոնոս կղզու գլխավոր քաղաքը։
Ըստ 2001 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքի բնակչությունը կազմում է 6 467 մարդ։ Միկոնոսում կա հնագիտական, Եգեյան ծովի, ֆալկլորի և հողմաղացների թանգարաններ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնագիտական գտածոները վկայում են, որ Միկոնոսում մարդը բնակություն է հաստատել դեռևս նեոլիթյան ժամանակաշրջանում՝ մ.թ.ա. 3000 թվականին։ Սակայան առաջին իրական գտածոները թվագրվում են մ.թ.ա. 11-րդ դարին։
Շատ մարդիկ դեռևս հնագույն ժամանակներից ապրում էի հարևան Դելոս կղզում, որը գտնվում էր Միկոնոսից 2 կմ հեռավորության վրա։ Դա նշանակում է, որ այն կարևոր տարանցիկ առևտրական գոտի էր։ Միկոնոսի բնակիչները եղել են հեթանոսներ և պաշտել են բազմաթիվ աստվածների[1]։
Հունական տիրապետությանը հաջորդեց հռոմեականը։ Հռոմեական կայսրության պառակտումից հետո մինչև 12-րդ դարը Բյուզանդական կայսրության մաս է կազմել։ Չորրորդ խաչակրաց արշավանքի ժամանակ՝ 1204 թվականին, Միկոնոսը գրավել է Վենետիկի հանրապետության դոժ Անդերա Գիսիի կողմից։
1537 թվականին Միկոնոսի վրա հարձակվել է օսմանյան նավատորմը՝ Հեյրեդդին Բարբարոսայի գլխավորությամբ։ Թուրքերը հաղթեցին և վտարեցին տեղի վենետիկյան իշխաններին։ Օսմանյան կայսրության կողմից Միկոնոսը կառավարվում էր տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, որը գլխավորում էր մարզպանը։
1718 թվականին օսմանյան թուրքերը գրավել են տարածաշրջանում վերջին վենետիկյան հենակետը՝ Տինոս ամրոցը։ Մինչև 18-րդ դարի վերջը Միկոնոսը բարգավաճում է, որպես խոշոր առևտրական կենտրոն։ 1794 թվականին Միկոնոսի ճակատամարտում միմյանց դեմ են դուրս եկել բրիտանական և ֆրանսիական նավատորմերը։
1821 թվականին Միկոնոսը կարևոր դեմ խաղաց Օսմանյան կայսրության դեմ հունական ազգային-ազատագրական հեղափոխության տարիներին։ Միկոնոսը տվեց ազատագրական պայքարի մի շարք հերոսներ։
1830 թվականին ստեղծվեց հունական անկախ պետություն՝ ի դեմս Հունաստանի թագավորության։ Միկոնոսն անցավ հույների տիրապետության տակ։ Այս շրջանում գնալով մարեց վերջինիս առևտրատնտեսական նշանակությունը։ 1904 թվականին հանդիսավոր արարողությամբ բացվեց Կորինթի ջրանցքը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շատ հույներ լքեցին Միկոնոսը և հաստատվեցին Հունաստանի տարբեր շրջանում և այլ երկրներում, հատկապես՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում[2]։
19-20-րդ դարերում մեծ տեմպերով սկսեց զարգանալ զբոսաշրջությունը, ի դեմս զբոսաշրջության։ Գնալով զբոսաշրջությունը դարձավ Միկոնոսի տնտեսության կարևորագույն ճյուղը։ Դեռևս 1873 թվականից Դելոս կղզում իր գործունեությունն էր սկսել ֆրանսիական հնագիտական դպրոցը, որը կարևոր պեղումներ է անցկացրել ամբողջ Հունաստանում։
1930-ականներին շատ արվեստագետներ, քաղաքական գործիչներ և հարուստ եվրոպացիներ սկսեցին անցկացնել իրենց հանգիստը Միկոնոսի արևոտ լողափերում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանում տնտեսությունը ժամանակավորապես անկում է ապրել և վերստին զարգացել է 1950 թվականին։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը գտնվում է Միկոնոս կղզու արևմտյան ափին՝ Կիկլադյան կղզիների կազմում։ Ափերը ողողում են Եգեյան ծովի հարավային ջրերը։
Միկոնոսը գտնվում է ծովի մակարդակից 64 մետր բարձրության վրա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Քրիստոֆերի փողոց. Նոր խանութ, Միավորում. 1995. էջ 19. Վերցված է 2012 թ․ մայիսի 12-ին.
- ↑ Tsakos, Konstantinos (1998). Դելոս-Միկոնոս. Պատմության և հնագիտության օգնական ձեռնարկ. Դելոս կղզի: Hesperos.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միկոնոս (քաղաք)» հոդվածին։ |
|