Միկոլա Գիրնիկ
Միկոլա Գիրնիկ ուկրաիներեն՝ Микола Андрійович Гірник | |
---|---|
Ծնվել է | հունիսի 7, 1923 |
Ծննդավայր | Կատերինոպոլի շրջան, Կիևի մարզ |
Վախճանվել է | դեկտեմբերի 8, 1981 (58 տարեկան) |
Վախճանի վայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Բերկովեցկոե գերեզմանատուն |
Մասնագիտություն | լրագրող, բանաստեղծ, թարգմանիչ և գրող |
Լեզու | ուկրաիներեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կիևի համալսարանի բանասիրական ֆակուլտետ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ |
Միկոլա Գիրնիկ (ուկրաիներեն՝ Мико́ла Андрі́йович Гірни́к, հունիսի 7, 1923, Կատերինոպոլի շրջան, Կիևի մարզ - դեկտեմբերի 8, 1981, Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի բանաստեղծ, թարգմանիչ, խմբագիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1940 թվականին ընդունվել է Լվովի Ֆրանկոյի անվան համալսարանի բանասիրական ֆակուլտետ։ 1941 թվականի հունիսին մեկնել է խորհրդային բանակ։ Ստալինգրադյան և Կարելյան ռազմաճակատներում մարտնչել է որպես հրետանային մարտկոցի հրամանատար։ Երեք անգամ վիրավորվել է։ Խորհրդային բանակից զորացրվել է 1946 թվականին։ Բարձրագույն կրթությունն ստացել է Կիևի Շևչենկոյի անվան համալսարանում։
1949-1954 թվականներին զբաղվել է խմբագրական աշխատանքով։ Ավարտել է գրական բարձրագույն կուրսերը Մոսկվայում։
Ստեղծագործությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Միկոլա Գիրնիկի առաջին բանաստեղծությունները տպագրվել են 1938 թվականին։ Հրատարակել է բանաստեղծությունների բազմաթիվ ժողովածուներ, որոնցից հայտնի են «Իմ Զվենիգորոդ» (1950), «Հավատարմություն» (1952), «Բարեկամներ-զինվորներ» (1953), «Երիցուկի գույն» (1955), «Խիղճ» (1957), «Արև և ամպրոպներ» (1958), «Խաղաղության ավանգարդում» (1960), «Սրտի համաստեղություն» (1965), «Հավերժականը, առօրեականը» (1973) և այլն։
Մոսկվայում թարգմանվել և տպագրվել է Գիրնիկի քնարական բանաստեղծությունների ժողովածուն՝ «Երիցուկներ» վերնագրով։
Զբաղվել է թարգմանությամբ։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով և մեդալներով[1]։
Միկոլա Գիրնիկը հայերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Երջանկություն է լինել քո գրկում...» (թարգմ.՝ Հ. Արթենյան); «Սերը ջութակի նվագի նման...» (թարգմ.՝ Ս. Եսայան); «Չեմ մոռանա պահն այս անցած...» (թարգմ.՝ Ս. Եսայան)։ Ոսկե դարպասներ (ուկրաինական քնարերգություն), Ե., «Սովետական գրող», 1977 էջ 104-105։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ոսկե դարպասներ (ուկրաինական քնարերգություն), Ե., «Սովետական գրող», 1977 էջ 103։
|
- Հունիսի 7 ծնունդներ
- 1923 ծնունդներ
- Դեկտեմբերի 8 մահեր
- 1981 մահեր
- Կիև քաղաքում մահացածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ուկրաինացի բանաստեղծներ
- Ուկրաինացի խմբագիրներ
- Ուկրաինացի թարգմանիչներ
- Կիևի համալսարանի շրջանավարտներ
- Ստալինգրադի ճակատամարտի մասնակիցներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Խորհրդային բանաստեղծներ
- Խորհրդային թարգմանիչներ
- Խորհրդային լրագրողներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով