Միկելոցո դի Բարտոլոմեո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միկելոցո դի Բարտոլոմեո
Fra Angelico 074.jpg
Ծնվել է1396[1][2][3][4][5][6][7][8][9][10]
ԾննդավայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն
Վախճանվել է1472[1][2][4][5][6][7][8][9][10]
Մահվան վայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[11]
Մասնագիտությունքանդակագործ և ճարտարապետ
Ուշագրավ աշխատանքներVilla Medici?, Santissima Annunziata?, San Felice, Florence?, tomb of Bartolomeo Aragazzi? և Palace Medici Riccardi?
ՄեկենասներՄեդիչիներ
ՈւսուցիչԼորենցո Գիբերտի և Ֆիլիպո Բրունելեսկի
Michelozzo Վիքիպահեստում

Միկելոցո դի Բարտոլոմեո (իտալ.՝ Michelozzo di Bartolomeo, 1396[1][2][3][4][5][6][7][8][9][10], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն - 1472[1][2][4][5][6][7][8][9][10], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[11]), Վերածննդի իտալացի ճարտարապետ և քանդակագործ։ Միկելոցոն Մազոլինո դա Պանիկալեի և Կորենցո Գիբերտի հետ միասին նշանակալի դեր է խաղացել վերածննդի գեղարվեստական լեզվի տարածման մեջ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուրգունդիայի ներգաղթյալների որդի: 1417 թվականից 1924 թվականը որպես ձուլման և դաջման վարպետ եղել է Լորենցո Գիբերտիի օգնականը, 1425-1438 թվականներին ընդհանուր արհեստանոցում աշխատել է Դոնատելլոյի հետ[12]։ Միկելոցոն և Դոնատելլոն ստեղծել են հակապապ Հովհաննես XXIII-ի գերեզմանաքարը (շուրջ 1422-1428 թվականներ) և Պրատոյում տաճարի խորանը (1428-1438 թվականներ)։

1920-1927 թվականների ընթացքում Միկելոցոն կառուցել է Սան-Ֆրանչեսկո-ալ-Բորսկո-այ-Ֆրատի եկեղեցին Սան Պիեռո ա Սիևեում։

1433 թվականին Միկելոցոն աքսորում ուղեկցում է իր հովանավոր Կոզիմո Մեդիչիին։ Վերջինս, վերդառնալով Ֆլորենցիա, 1444 թվականին ճարտարապետին հանձնարարում է կառուցել պալատ, որը ներկայումս հայտնի է Մեդիչի-Ռիկարդի պալատ անվանմամբ։ Ինչպես նաև Միկելոցոյին վստահվեց Ֆլորենցիայի Սան Մարկո վանքի կառուցումը (1436-1443 թվականներ)։ 1454 թվականին ավարտվեց վանքի գրադարանի շինարարությունը։ Վերջինիս տարածքը ճարտարապետը բաժանեց երեք նավերի՝ իոնիական սյունակարգերի և ավազքարից կամարների, տարածքը լուսավորվում է կողմային պատուհանների միջոցով. այն Վերածննդի համար դարձավ տրպիկ գրադարան։ 1458-1461 թվականներին Միկելոցոն ղեկավարում էր Ֆլորենցիայի մերձակայքում՝ Ֆիեզոլեում գտնվող Մեդիչի վիլլայի կառուցումը: 1462 թվականին ճարտարապետը աշխատել է Միլանում։

Մեդիչի-Ռիկարդի պալատ,ճարտարապետի 20 տարվա աշխատանքի պտուղը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Միջազգային տիպօրինակ անուների նույնացուցիչ
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Michelozzo di Bartolomeo
  3. 3,0 3,1 RKDartists
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Encyclopædia Britannica
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 SNAC — 2010.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Nationalencyklopedin — 1999.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Encyclopædia UniversalisEncyclopædia Britannica Inc..
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Faceted Application of Subject Terminology
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 ArtCyclopedia
  11. 11,0 11,1 11,2 Union List of Artist Names — 2011.
  12. N. Pevsner, J. Fleming, H. Honour, Dizionario di architettura, Torino, Einaudi, 1981, voce Micchelozzo.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Giorgio Vasari, Le vite de' più eccellenti pittori, scultori e architettori, 1560, 1568.
  • Ottavio Morisani, Michelozzo architetto, Torino, Einaudi, 1951 («Collana storica di architettura», 1).
  • Harriet McNeal Caplow, Michelozzo, New York-London, Garland, 1977 («Outstanding Dissertations in the Fine Arts»).
  • Miranda Ferrara, Francesco Quinterio, Michelozzo di Bartolomeo, prefazione di Franco Borsi, Firenze, Salimbeni, 1984.
  • Gabriele Morolli Michelozzo scultore e architetto, 1396—1472, Atti del Convegno tenuto a Firenze e a San Piero a Sieve nel 1996, Firenze, Centro Di, 1998 («ADSI, Associazione dimore storiche italiane, Sezione Toscana»).