Միխայլո Միլովանովիչ
Միխայլո Միլովանովիչ | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 24, 1879[1] |
Ծննդավայր | Gostinica, Սերբիա |
Վախճանվել է | նոյեմբերի 28, 1941 (62 տարեկան) |
Մահվան վայր | Ուժիցե, Սերբիա |
Քաղաքացիություն | Սերբիա |
Մասնագիտություն | նկարիչ, քանդակագործ և գրող |
Թեմաներ | գեղանկարչություն[2], քանդակագործություն[2] և Ստեղծագործական և մասնագիտական գրություն[2] |
Անդամակցություն | Association of Fine Artists of Serbia? |
Mihailo Milovanović Վիքիպահեստում |
Միխայլո Միլովանովիչ (սերբերեն՝ Михаило Миловановић․ փետրվարի 24, 1879[1], Gostinica, Սերբիա - նոյեմբերի 28, 1941, Ուժիցե, Սերբիա), սերբ նկարիչ, քանդակագործ, գրող։ Համարվում է 20-րդ դարի առաջին կեսի սերբ մեծագույն նկարիչներից մեկը[3]։ Եղել է Սերբիայի նկարիչների ընկերակցության (Udruženja likovnih umetnika Srbije) հիմնադիրներից։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, լինելով սերբական բանակի գերագույն հրամանատարության մարտանկարիչ, մասնակցել է ռազմական գործողությունների, ստեղծել վոյեվոդներ Ռադոմիր Պուտնիկի, Ժիվոյին Միշիչի, Պետար Բոյովիչի, Ստեպա Ստեպանովիչի, Սերբիայի թագավոր Պետար Առաջինի, ռեգենտ Ալեքսանդր Կարաջորջևիչի, գեներալ Պավլե Յուրիշիչ Շտուրմի դիմանկարները[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1905 թվականին Միխայլոն ընդունվել է Մյունխենի գեղարվեստի ակադեմիա, որտեղ աշակերտել է Լյուդվիգ ֆոն Հերտերիխին, անվանի դիմանկարիչ Հուգո ֆոն Հաբերմանին։ Ակադեմիան ավարտել է 1909 թվականին[5]։ Այնուհետև ուսումնառությունը շարունակել է Պրահայի գեղարվեստի ակադեմիայում, որտեղ ծանոթացել է իր մի քանի հայրենակիցների հետ[6]։
1912 թվականին վերադարձել է Սերբիա, և երբ սկսվել է բալկանյան առաջին պատերազմը, որպես կամավոր՝ միացել է սերբական բանակին, եղել առաջին գծում, նկարներ արել՝ իր մի քանի գործընկերների նման[6]։ 1915 թվականին մասնակցել է Ալբանիայով սերբական բանակի ծանր նահանջին։
Միխայլո Միլովանովիչը սպանվել է 1941 թվականի նոյեմբերի վերջերին Ուժիցեում[7], Իոսիպ Բրոզ Տիտոյի հրամանատարությամբ կռվող կոմունիստ պարտիզանների կողմից․ ենթադրվում է, որ վերջիններս նրան անգլիական լրտեսի տեղ էին դրել[8]։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և Հարավսլավիայում սոցիալիստական կարգերի օրոք նկարչի անունը մոռացության է մատնվել, այն տարիներին արվեստի ասպարեզի հեղինակությունները նրա բազմաթիվ ստեղծագործություններ վերագրել են մեկ այլ նկարչի՝ Միլան Միլովանովիչին[9]։
Ուժիցեի ազգային թանգարանում պահվում են Միխայլո Միլովանովիչի մի շարք աշխատանքներ և արխիվային փաստաթղթերի կրկնօրինակներ, որոնք նվիրվել են թանգարանին[10]։
Միլովանովիչն իր ուժերը փորձել է նաև քանդակագործության և գրականության ասպարեզներում․ նա ստեղծել է մի շարք հուշարձաններ, գրել է «Լենդինայի ջրաղացը» (Lendina vodenica) վեպը, որը լույս է տեսել հեղինակի մահից ավելի քան հիսուն տարի անց։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միխայլո Միլովանովիչը պարգևատրվել էր ալբանական Հիշատակի շքանշանով, Սուրբ Սավայի թագավորական շքանշանով, Հարավսլավական թագի շքանշանով[11]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ռադոմիր Պուտնիկի դիմանկարը, 1915.
-
Գեներալ Պավլե Շտուրմի դիմանկարը
-
Հրետանավորները
-
Թուրքերը Կումանովոյում, 1913-14
-
Խաղաղություն․ 1917
-
Հուշարձաններ․ Զադուշնիցե․ 1932-1938.
-
Նախաճաշ․ 1910.
-
Պրալիե
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 2,0 2,1 2,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Կաղապար:Sr Branko Pejović (30 octobre 2009). Politika (ed.). «Zadah nebrige za spomenik kulture». www.politika.rs. Վերցված է 11 juin 2011-ին.
- ↑ Hirszfeld, Ludwik (2010). Ludwik Hirszfeld: The Story of One Life. էջ 390. ISBN 9781580463386.
- ↑ Keleč, Dragana (2013 թ․ մարտի 11). «Mihailo Milovanović, zaboravljeni autor portreta srpskih vojvoda». Glas Srpske. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ 6,0 6,1 Jovanović, Miodrag; Milovanović, Mihailo (2001). Михаило Миловановић : [Албум]. Народни музеj у Беогрáду. էջեր 98–100, 109. ISBN 978-8-67269-055-2.
- ↑ Љубомир Симовић, Ужице са вранама, Београд: Стубови културе, 2002.
- ↑ Jovanović, Miodrag (2001). Mihailo Milovanović. ISBN 9788672690552.
- ↑ «Legacy of painter Mihailo Milovanovic». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ Կաղապար:Sr Site du Musée d'Užice (ed.). «Legat Mihailo Milovanović». nmuzice.com. Վերցված է 13 mai 2011-ին.
- ↑ „Политика“, 18. април 1938
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Đorđe Pilčević, Akademski slikar Mihailo Milovanović, Užice, 1998.
- Miodrag Jovanović, Mihailo Milovanović, Musée national de Belgrade, ART d.p. Užice, 2001.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայլո Միլովանովիչ» հոդվածին։ |
|