Միխայիլ Տիխոնրավով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Տիխոնրավով
ռուս.՝ Михаил Клавдиевич Тихонравов
Ծնվել էհուլիսի 16 (29), 1900
Վլադիմիր, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմարտի 4, 1974(1974-03-04)[1] (73 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունճարտարագետ և Q10497074?
Հաստատություն(ներ)Մոսկվայի ավիացիոն ինստիտուտ
Գործունեության ոլորտհրթիռաշինություն և Ավիատիեզերական տեխնիկա
Ալմա մատերԺուկովսկու անվան զինօդային ճարտարագիտական ակադեմիա
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
Եղել է գիտական ղեկավարԻգոր Բաժինով, Իգոր Յացունսկի և Անատոլի Բրիկով
Պարգևներ
 Mikhail Klavdievich Tikhonravov Վիքիպահեստում

Միխայիլ Կլավդիևիչ Տիխոնրավով (ռուս.՝ Михаил Клавдиевич Тихонравов, հուլիսի 16 (29), 1900, Վլադիմիր, Ռուսական կայսրություն[1] - մարտի 4, 1974(1974-03-04)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), հրթիռաշինության և տիեզերագնացության բնագավառի խորհրդային գիտնական և կոնստրուկտոր։ ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1970), պրոֆեսոր (1962), սոցիալիստական աշխատանքի հերոս (1961)։ Աստղագիտության միջազգային ակադեմիայի թղթակից անդամ (1968)։ Լենինյան մրցանակ (1957)։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։

Ավարտել է Ն. Ե. Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիան (1925)։ Ղեկավարել է հեղուկ վառելիքով աշխատող շարժիչներով խորհրդային առաջին հրթիռների ստեղծման աշխատանքները (1933)։ Զբաղվել է հեղուկահրթիռային շարժիչների հետազոտման, մթնոլորտի վերին շերտերի ուսումնասիրման համար նախատեսված հրթիռների մշակման, ինչպես նաև բաղադրյալ հրթիռների նախագծման հարցերով։ Մասնակցել է Երկրի առաջին արհեստական արբանյակների, օդաչուավոր տիեզերանավերի, ավտոմատ միջմոլեկուլային կայանների ստեղծմանը[4]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ракетная техника. - М., 1935.
  • Полёт птиц и машины с машущими крыльями, 2 изд. - М., 1949.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Тихонравов Михаил Клавдиевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Mikhail K. TikhonravovNew Mexico Museum of Space History.
  3. Space Pioneers EnshrinedLas Vegas: 1976. — P. 6.
  4. ՀՍՀ, հ. 12։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Տիխոնրավով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 7