Միխայիլ Պարուսնիկով
Միխայիլ Պարուսնիկով | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 12, 1893 |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | փետրվարի 2, 1968 (74 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան (1918) և Վխուտեմաս (1924) |
Աշխատավայր | Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտ |
Պարգևներ | |
Անդամություն | ԽՍՀՄ ճարտարապետների միություն |
Mikhail Parusnikov Վիքիպահեստում |
Միխայիլ Պավլովիչ Պարուսնիկով (ռուս.՝ Михаил Павлович Па́русников, նոյեմբերի 12, 1893, Մոսկվա, Ռուսական կայսրություն - փետրվարի 2, 1968, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ճարտարապետ, ԽՍՀՄ ՃԱ իսկական անդամ (1950), ԲԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1950, թղթակից-անդամ 1947): Մանկավարժ, պրոֆեսոր (1948), Բելառուսական ԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր (1968):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1913 թվականից մինչև 1918 թվականը սովորել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում (նրա հայրը եղել է հարևան եկեղեցու վանահայրը), այնուհետև, մինչև 1924 թվականը՝ Վխուտեմասում, աշակերտել է Ստանիսլավ Նոակովսկուն և Իվան Ժոլտովսկուն։ 1924 թվականից աշխատել է Մոսկվայի ճարտարապետ-նախագծային կազմակերպություններում, միաժամանակ՝ դասավանդել է (1934-1941 թվականներին, 1948 թվականից՝ պրոֆեսոր) Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտում։
Պարուսնիկովը եղել է իմ խմբի մանկավարժներից։<…> երեսնականների սկզբից առաջիններից մեկն էր, որ հրաժարվեց կոնստրուկտիվիզմից։ Եվ նահանջեց դեպի շարժման հակառակորդների ճամբար՝ «Ժոլտովսկու դպրոցի», ըստ կոնստրուկտիվիստների՝ «ռետրոգրադա»։ Այնուհետև հայտնի դարձավ որպես ՊԱԿ-ի Մինսկի շտաբ-բնակարանի գլխավոր ճարտարապետ, ինչի համար պարգևատրվել է Ստալինյան մրցանակով»[1]։ |
1941-1944 թվականներին եղել է ԽՍՀՄ ճարտարապետական Ակադեմիայի ավագ գիտաշխատող, 1944-1948 թվականներին՝ ԽՍՀՄ Ճարտարապետական Կոմիտեի ճարտարապետա-նախագծային արհեստանոցների ղեկավար։ ԽՍՀՄ բազմաթիվ քաղաքների համար մշակել է բնակելի և հասարակական շենքերի նախագծեր և նոր տիպի գյուղական բնակավայրերի հատակագծման ու կառուցապատման հիմնական սկզբունքներ ու նախագծեր։
Հրատարակել է ճարտարապետության տեսության և պատմության վերաբերյալ մի շարք աշխատանքներ, այդ թվում՝ «Բնակելի տների ամբողջական սերիական նախագծման սկզբունքների մասին» (ԽՍՀՄ ճարտարապետություն։ 1953 թվական № 12) և «Միջին հարկայնության տիպային շենքերի նախագծման փորձի մասին» (ԽՍՀՄ ճարտարապետություն։ 1955 թ. № 2):
Մահացել է 1968 թվականին, Մոսկվայում։ Թաղված է Մոսկվայում Նովոդևիչյան գերոզմանատանը։
Նախագծեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աստրախանի նախագծման և կառուցապատման ծրագրի հեղինակ (1930)
- Մեքենաշինության տաղավար և լսարան, Մոսկվայի Համառուսաստանյան գյուղատնտեսական և տնայնագործական արդյունաբերության ցուցահանդեսում (1923)
- Մի շարք բնակելի տներ Մոսկվայի Խաղաղության պողոտայում (1936)
- «Կամարով տուն» Յարոսլավլում, այդ թվում շենք Կարմիր հրապարակում (1936)
- Հայրենական Մեծ պատերազմից հետո եղել է Մինսկի կառուցապատման նախագծի հեղինակներից մեկը
- Բելառուսի ՊԱԿ-ի վարչական շենքը (1945-1947), առաջին շենքը քաղաքի գլխավոր փողոցում
- Բելառուսի ԽՍՀ Պետական բանկ (1950)
- Մասնակցել է կենտրոնի և Լենինի պողոտայի (այժմ՝ Անկախության պողոտա) առաջին հերթի և Հոկտեմբերյան հրապարակի նախագծման ու կառուցապատման ծրագրի մշակմանը
- Լենինի պողոտայի համալիր (համահեղինակների խմբի հետ կառուցապատվել է 1940 թվականի երկրորդ կեսից մինչև 1960-ական թվականները)
- Բնակելի շենք և կամուրջ Սվիսլոչ գետի վրա
- «Դինամո» սպորտային համալիր (բոլորը՝ 1946-1954 թվականներ, համահեղինակությամբ)
-
Մինսկի Ազգային անվտանգության շենքը
-
Բելառուսի ազգային բանկի շենքը
-
Կամուրջ Սվիսլոչ գետի վրա
-
Կամարով տուն Կարմիր հրապարակում
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լենինի շքանշան
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ
- ԽՍՀՄ մեդալներ
- ԲԽՍՀ Պետական մրցանակ
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Весцi АН БССР. Серыя фiзiка-тэхнiчных навук. 1968. № 3. (белор.)
- Окуневская Т. К. «Татьянин День» (воспоминания), Москва, Вагриус, 2005, стр. 173.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Беркович Гари. Мой конструктивизм // http://atss.brinkster.net/noosphere/ru/magazine/Default.asp?file=20080107_Berkovich.htm
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Парусников Михаил Павлович в базе данных «История белорусской науки в лицах» Центральной научной библиотеки им. Я.Коласа НАН Беларуси
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Պարուսնիկով» հոդվածին։ |
- Նոյեմբերի 12 ծնունդներ
- 1893 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 2 մահեր
- 1968 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի շրջանավարտներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ճարտարապետներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ճարտարապետներ
- Բելառուսական ԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Խորհրդային ճարտարապետներ
- Խորհրդային մանկավարժներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Ռուս ճարտարապետներ