Միխայիլ Կրուգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միխայիլ Կրուգ
ռուս.՝ Михаил Владимирович Воробьёв
Krug26.jpg
Ծննդյան անունռուս.՝ Михаил Владимирович Воробьёв
Ծնվել էապրիլի 7, 1962
ԾննդավայրՏվեր, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհուլիսի 1, 2002
Վախճանի վայրԿալինին, Ռուսաստան Ռուսաստան
Գրական անունКруг
Մասնագիտություներգիչ, բանաստեղծ, երգահան
Լեզուռուսերեն
ԱզգությունՌուս
ՔաղաքացիությունՌուսաստան Ռուսաստան
Ստեղծագործական շրջան19872002
Ժանրերռուսական շանսոն և հեղինակային երգ
ԿուսակցությունՌուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն
ԱմուսինԻրինա Կրուգ
Mikhail Krug Վիքիպահեստում

Միխայիլ Կրուգ (ռուս.՝ Михаи́л Влади́мирович Круг), ռուս բանաստեղծ, կոմպոզիտոր, երգիչ։ Ռուսական շանսոնի կատարող[1][2]։ Ճանաչված է որպես ռուսական շանսոնի վառ ներկայացուցիչ[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1962 թվականի ապրիլի 7-ին Կալինին քաղաքում։ Հայրը ինժեներ-շինարար էր, մայրը՝ հաշվապահ։ Քույրը՝ Օլգան, ավագն էր։ Մանկությունը և պատանեկությունը, անցել է «պրոլետար» շրջանում, որի մասին գրել է «Морозовский городок» երգը։ Սովորել է երաժշտական դպրոցի բայան գործիքի բաժնում, բայց կիսատ է թողել։ Հանրակրթական դպրոցում լավ չի սովորել և հաճախակի փախել է դասերից։ 16 տարեկանում նրա կուռքներ Վլադիմիր Վիսոցկին։ 11 տարեկանում Միխայիլը սովորում է կիթառ նվագել։ Առաջին բանաստեղծությունները գրել է 14 տարեկանում, որը նվիրում է իր դասընկերուհուն։ Դպրոցական միջոցառման ժանմանակ նա կատարում է երգ Վիսոցկու երգացանկից, որը առաջ է բերում մեծ վիճաբանություն։ Միխայիլ Կրուգը բանակից հետո սկսում ե նվագել կիթառ և երգել։ 1987 թվականին Միխայիլ Վորոբյովը ընդունվում է Պոլիտեխնիկ ինստիտուտ, բայց 1 տարուց թողնում է ուսումը և աշխատում վարորդ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականին նա ծանոթանում է իր առաջին կնոջ՝ Սվետլանայի հետ, որը նույնպես երաժիշտ էր։ Նա եղել է Միխայիլի առաջին պրոդյուսերը։ 1987 թվականին նարանք ամուսնանում են։ 1988 թվականին ծնվում է նրանց որդին՝ Դմիտրին։ 1989 թվականին նրանք բաժանվում են։ 2000 թվականին ամուսնանում է Իրինայի հետ։ Իրինան ամուսնու մահից հետո հանդես է գալիս Իրինա Կրուգ մականունով։ Նրանց համատեղ ամուսնությունից ծնվում է Ալեքսանդրը։

Քաղաքական հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մխայիլ Կրուգը ԼԴՊՐ կուսակցության անդամ էր։ Նա Վլադիմիր Ժիրինովսկու կուսակցության մշակութային բաժնի օգնականն էր։

Հարցազրույցներից պարզ էր դառնում, որ Կրուգը ատում էր ձախ քաղաքական գործիչներին, հատկապես՝ կոմունիստներին։

Երաժշտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայիլ Կրուգը ինստիտուտում սովորելու տարիներին իմանում է հեղինակային մրցույթ մասին, որտեղ իր «Աֆղանստան» երգով գրավում է առաջին տեղը։ Ժյուրիի անդամ Եվգենի Կլյաչկինի խորհրդով Միխայիլը սկսում է ավելի լուրջ զբաղվել երաժշտությամբ։ Միխայիլ Վորոբյուվը ընտրում է իրեն բեմական անուն՝ «Միխայիլ Կրուգ», որի ընտրության շուրջ կան մի քանի տեսակետներ

Առաջին ալբոմը «Тверские улицы» ալբոմն է։ 1989 թվականին Վորոբյովը «Тверь» ստուդիայում ձայնագրում է իր երկրորդ ալբոմը, որը կաչվում է «Катя», երրորդը անանուն է։ 1994 թվականին լույս է տեսնում Միախայիլ Կրուգի «Жиган-Лимон» ալբոմը, որտեղ ընդգրկված էին գողական աշխարհին վերաբերբերվող երգեր։ 1994 թվականին նկարահանվեց «Երգահան Միխայիլ Կրուգ» վավերագրական ֆիլմը, որը ցուցադրվեց «Կուլտուրա» հեռուստաընկերությամբ։ 1996 թվականին ցուցադրվեց «Это было вчера» տեսահոլովակը։ Միխայիլ Կրուգը հյուրախաղեր է ունեցել տարբեր երկրներում։ Նրա ամենահայտնի «Владимирский централ» երգը նվիրված է հանցագործ աշխարհի ներկայացուցիչ Արկադի Սևերնիին։ 1998 թվականին Միխայիլը «Космос» հյուրանոցում մասնակցում է «Овация» մրցանակաբաշխությանը, որտեղ արժանանում է «Русский Шансон» նոմինացիային։

2000 թվականին Կրուգը կատարում է քրեական հեղինակություն Լեոնիդ Պետրովիչի դերը «Апрель»։

Մահը և մահվան պատճառը[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին հունիսի 30–ի լույս 1–ի գիշերը։ Մամուլինո ավանում գտնվող Կրուգի տան վրա կատարվում է զինված հարձակում։ Բացի Կրուգից տանը եղել են նրա կինը, զոքանչը և երկու երեխաները։ Երեք հարկանի տան դուռը բաց է եղել։ Երկու հանցագործներ, ներխուժելով երրորդ հարկից, սկզբում հարձակվել են զոքանչի վրա՝ հասցնելով մարմնական վնասվածքներ։ Զոքանչի աղաղակներից ներս են մտնում Միխայիլը և նրա կինը՝ Իրինան։ Հանցագործները սկսում են կրակել ատրճանակից։ Կնոջը հաջողվում է փախչել հարևանի տուն, իսկ Կրուգը արձակված գնդակներից ծանր վիրավորվում է։ Հանցագործներին հաջողվում է փախչել դեպքի վայրից։ Նա հարևանների օգնությամբ տեղափոխվում է Տվերի № 6 հիվանդանոց, որտեղ մահանում է։

Հոգեհանգիստը տեղի է ունեցել Տվերի դրամատիկական թատրոնի շենքում։ Նրան հրաժեշտ տալու են եկել երկրի տարբեր բնագավառների առաջադեմ դեմքերը։ Նրա աճյունն ամփոփված է Дмитрово-Черкасском գերեզմանատանը։

Կրուգի մահվան վերաբերյալ կան բազմաթիվ տեսակետներ։ Այդպես էլ հայտնի չդարձավ նրա մահվան իրական պատճառը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kishkovsky Sophia (19 июля 2006)։ «Notes From a Russian Musical Underground: The Sound of Chanson»։ Նյու Յորք Թայմս։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-30-ին։ Վերցված է 2012 թ․ ապրիլի 29 
  2. Светлана Авдеева. (9 апреля 2009 года 15:40)։ «Михаил Круг: семь лет без короля русского шансона.» (ռուսերեն)։ Росбалт։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-19-ին։ Վերցված է 2010 թ․ հունվարի 30 
  3. «Герой песни «Владимирский централ» пойман на Московском вокзале.» (ռուսերեն)։ Росбалт։ 24 января 2011 года։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-26-ին։ Վերցված է 2010 թ․ հունվարի 30