Jump to content

Միխայել Բար Զոհար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայել Բար Զոհար
եբրայերեն՝ מיכאל בר-זוהר
Դիմանկար
Ծնվել էհունվարի 30, 1938(1938-01-30)[1] (88 տարեկան)
ԾննդավայրՍոֆիա, Բուլղարիա
Քաղաքացիություն Բուլղարիա և  Իսրայել
Մայրենի լեզուեբրայերեն
ԿրթությունՓարիզի համալսարան, Երուսաղեմի հրեական համալսարան և Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ
Մասնագիտությունլրագրող, քաղաքական գործիչ, պատմաբան, մանկավարժ, գրող և կենսագիր
ԱշխատատուԷմորիի համալսարան և Հայֆայի համալսարան
Զբաղեցրած պաշտոններՔնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր և Քնեսեթի պատգամավոր
ԿուսակցությունՄաարախ և ՌԱՖԻ
Պարգևներ և
մրցանակներ
 Michael Bar-Zohar Վիքիպահեստում

Միխայել Բար Զոհար (եբրայերեն՝ מיכאל בר-זהר , հունվարի 30, 1938(1938-01-30)[1], Սոֆիա, Բուլղարիա), հրեա պատամաբան, վիպասան և քաղաքական գործիչ։ 1980-ականներին և 1990-ականների սկզբին եղել է Քնեսեթի անդամ՝ Մաարախ և Աշխատավորական կուսակցություններից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բուլղարիայում, Իսրայել է ներգաղթել 1948 թվականին։ Հաճախել է Թել Ավիվի Հեհ ավագ դպրոց և շարունակել է ուսումը Երուսաղեմի հրեական համալսարանում` ուսումնասիրելով տնտեսագիտություն և միջազգային հարաբերություններ։ Սովորել է նաև Փարիզի համալսարանի Քաղաքագիտության ինստիտուտում, որտեղ և ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։

1958 թվականին դարձել է Դավար շաբաթաթերթի գիտական խմբագիրը, բայց հաջորդ տարի թողել է աշխատանքը։ 1960-1964 թվականներին գրել է ԼաՄերհավի համար, որը Փարիզում տպագրվող իսրայելական թերթ էր։ 1967 թվականին դարձավ Իսրայելի պաշտպանության նախարարության խոսնակը, իսկ հետագայում՝ 1970-1973 թվականներին դասավանդել է Հայֆայի համալսարանում։

Քաղաքական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բար Զոհարն սկսել է զբաղվել քաղաքականությամբ 1960-ականներին, միացել ՌԱՖԻ կուսակցությանը, երբ 1965 թվականին այն հիմնադրվել է։ 1968 թվականին ՌԱՖԻ-ն միացավ Մաարախին՝ ձևավորելով Աշխատավորական կուսակցությունը՝ ի վերջո միանալով դրա կենտրոնական կոմիտեին։

Առաջին անգամ Քնեսեթի անդամ է ընտրվել 1981 թվականի ընտրությունների ժամանակ՝ ներառվելով Մաարախի ցուցակին, անդամակցում էր նաև Կրթության և մշակույթի կոմիտեին։ Չնայած որ նա կորցրեց իր տեղը 1984 թվականի ընտրություններում՝ կարողացավ վերընտրվել 1988 թվականին, որից հետո ընտրվեց նաև Կրթության և մշակույթի կոմիտեի նախագահ։ Գտնվելով Մոշե Դայանի հովանավորության տակ՝ Բար Զոհարն Աշխատավորական կուսակցության ակտիվ պաշտպաններից էր։ Իր աթոռը կորցրել է 1992 թվականի ընտրություններին և այլևս չի վերադարձել Քնեսեթ՝ չնայած 1990-ականներին Աշխատավորական կուսակցության առաջին համարներից էր։ 2008 թվականին միացել է «Հզոր Իսրայել» կուսակցությանը՝ հիմնադրված Եփրայիմ Սնեհի կողմից, որը 2009 թվականի ընտրություններին չընտրվեց։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականին Բար Զոհարն արժանացել է Սոկոլովի անվան մրցանակի՝ լրագրության ոլորտում ունեցած ձեքբերումների համար։ Հրատարակել է մի շարք գրքեր, այդ թվում՝ Դավիդ բեն Գուրիոնի և Շիմոն Պերեսի ինքնակենսագրականները, մի քանի գիրք իսրայելյան գաղտնի կազմակերպությունների մասին, ինպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստներից փախուստի դիմած բուլղարական ծագում ունեցող հրեաների մասին։

Բար Զոհարի և Նիսիմ Միշալի համատեղ գիրքը՝ «Մոսադ։ Մեծ գործողություններ»-ը՝ հրատարակված 2010 թվականին, դարձավ Հաարեց թերթի հետաքննության առարկան[3]։ Հաղորդվում է, որ գրքի մեծ մասը կրկնօրինակվել է Ռոնեն Բերգմանի գրքից ու հոդվածներից՝ առանց հեղինակի թույլտվության։ Նույնիսկ օգտագործվել են այն կեղծ անունները, որոնք Բերգմանն էր հորինել[3]։ Բար Զոհարը խոստովանեց Հաարեցին, որ իրենց գիրքը նման է Բերգմանի գրքին, բայց հավելեց, որ դա արվել է զուտ Իսրայելի ռազմական գրաքննությունից խուսափելու համար[3]։ Երեք հեղինակները համաձայնության եկան ֆինանսական փոխհատուցում տալ Բերգմանին[4]։

Բերգմանը հետագայում պնդեցր, որ Բար Զոհարը և Միշալը խախտել են համաձայնությունը և դիմեց օտարերկրյա հրատարակողներին՝ կանխելու համար Բար Զոհարի և Միշալի գրքերի միջազգային հրատարակումը[4]։ 2013 թվականի օգոստոսին Բար Զոհարը և Միշալը ի պատասխան զրպարտության հայց ներկայացրին՝ ուղղված Բերգմանին[4]։ 2013 թվականի նոյեմբերին Բերգմանը դատական գործ հարուցեց Բար Զոհարի և Միշալի դեմ՝ մեղադրելով գրագողության, մտավոր սեփականության գողության, զրպարտության և այլնի մեջ[5]։

Հրատարակություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • A Bridge Over the Mediterranean: Franco-Israeli Relations Between 1947-1964 (1964)
  • Hunting for the German Scientists (1965)
  • The Longest Month (1965)
  • The Paratroopers Book (1969)
  • The Custodian: Isser Harel and the Adventures of the Shin Bet (1970)[6]
  • Spies in the promised land Houghton Mifflin (1972) 0-395-13641-5 978-0395136416
  • The Spy Who Died Twice Houghton Mifflin (1975) 0-395-19417-2
  • Ben Gurion: a biography (centennial edition). New York: Adama Books, 1986 (c.1978). 0-915361-59-0 (hc) 0-915361-60-4 (pbk)
  • Beyond Hitler’s grasp: the heroic rescue of Bulgaria’s Jews. Holbrook, Mass.: Adams Media, 1998. 1-58062-060-4.
  • The Quest for The Red Prince: The Israeli Hunt for Ali Hassan Salameh the PLO leader who masterminded the Olympic Games Massacre. By Michael Bar-Zohar and Eitan Haber. Includes black-and-white photographic plates which include Yasser Arafat, together with an index.[7]
  • Dr. Michael Bar-Zohar and Eitan Haber (1983) Massacre in Munich The Lyons Press, 1-59228-945-2
  • Hitler's Jewish Spy: The Most Extraordinary True Spy Story of World War II Sidgwick & Jackson (1985) 0-283-99293-X 978-0283992933. The biography of Paul Ernst Fackenheim
  • Brothers (1993)
  • Bitter Scent: The Case of L'Oreal, Nazis, and the Arab Boycott (1996) 978-0-525-94068-5
  • Shimon Peres The Biography (2006) 978-1-4000-6292-8

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 חה"כ מיכאל בר-זוהר (יולוזרי)The Knesset.
  2. https://sofiaglobe.com/2018/07/10/bulgarias-highest-state-honour-awarded-to-israeli-author-professor-michael-bar-zohar/
  3. 1 2 3 Ofer Matan (2010 թ․ նոյեմբերի 22). «Who really wrote the sagas of Israel's spies?». Haaretz.
  4. 1 2 3 Maya Sela (2013 թ․ օգոստոսի 26). «Israeli reporter, accused of badmouthing book on Mossad, sued for libel». Haaretz.
  5. Maya Sela (2013 թ․ նոյեմբերի 22). «Mossad book sparks NIS 4 million lawsuit by journalist». Haaretz.
  6. Knesset Member, Isser Harel
  7. Detail from a copy of The Quest for The Red Prince...... published by Weidenfeld and Nicolson in 1983 with an 0-297-78063-8

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայել Բար Զոհար» հոդվածին։