Միլոշ Դեգենեկ
Միլոշ Դեգենեկ անգլ.՝ Miloš Degenek | |||
---|---|---|---|
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 28, 1994[1][2] (28 տարեկան) | ||
Ծննդավայր | Կնին, Շիբենիկ Կնին, Խորվաթիա | ||
Հասակ | 187 սանտիմետր | ||
Քաշ | 80 կիլոգրամ | ||
Դիրք | Պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Միլոշ Դեգենեկ (անգլ.՝ Milos Degenek, ապրիլի 28, 1994[1][2], Կնին, Շիբենիկ Կնին, Խորվաթիա), սերբական ծագմամբ ավստրալիացի ֆուտբոլիստ, «Ցրվենա Զվեզդա» ակումբի և Ավստրալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան։ Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018–ի մասնակից։
Դենեգը ծնվել է Կնիգում։ 1999 թվականին Կոսովոյի պատերազմից փրկվելով՝ ծնողների հետ ներգաղթել է Ավստրալիա[3]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեգենեկը սկսել է զբաղվել ֆուտբոլով Ավստրալիայի սպորտի ինսիտուտում։ 2012 թվականին Միլոշը նկատվել է գերմանական «Շտուտգարտ» ակումբի սկաուտների կողմից և հրավիրվել է ակումբ։ 2013 թվականի հունիսի 26-ին «Դարմշտադտ» ակումբի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել Գերմանիայի ֆուտբոլի երրորդ լիգայում[4]։ 2015 թվականի ամռանը Դեգենեկը տեղափոխվել է «Մյունխեն 1860» ակումբ՝ կնքելով երկամյա պայմանագիր[5]։ Հունիսի 26-ին «Հայդենհայմ» ակումբի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել Երկրորդ Բունդեսլիգայում[6]։ Սեպտեմբերի 19-ին «Կայզերսլաուտերնա» ակումբի դեմ խաղում Միլոշը խփել է իր առաջին գոլը «Միյունխեն 1860» ակումբի կազմում[7]։
2017 թվականին Դեգենեկը պայմանագիր է ստորագրել ճապոնական «Իոկոգամա Ֆ․ Մարինոս»-ի հետ[8][9]։ Փետրվարի 25-ին «Ուրավա Րեդ Դայմոնդս» ակումբի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել J լիգայում[10]։ 2018 թվականի ապրիլի 21-ին «Սյոնան Բելմարե» ակումբի դեմ խաղում իր առաջին գոլն է խփել «Յոկոգամու Մարինոս» ակումբի կազմում[11]։
2018 թվականի ամռանը Դեգենեկը տեղափոխվել է «Ցրվենա Զվեզդա» ակումբ։ Հունիսի 20-ին Վրանեի «Դինամո» ակումբի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել Սերբիայի սուպերլիգայում[12]։ 2019 թվականի սկզբին Դեգենեկը տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբ։ Փետրվարի 4-ին «Ալ Ֆատեղ» ակումբի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել Սաուդյան Արաբիայի առաջնությունում[13]։ Նույն տարվա ամռանը Դեգենեկը տեղափոխվել է «Ցրվենա Զվեզդա» ակումբ։ Սեպտեմբերի 25-ին «Վոժդովացա» ակումբի դեմ խաղում Միլոշը խփել է իր առաջին գոլը ակումբի կազմում[14]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականին Ավստրալիայի պատանեկան հավաքականի կազմում Դեգենեկը մասնակցել է Աշխարհի պատանեկան առաջնությանը Մեքսիկայում։ Մրցախաղում նա խաղացել է Կոտ դ'Իվուարի[15] և Բրազիլիայի[16] հավաքականների դեմ մրցախաղերում։ 2012 թվականին Միլոշը ընդունել է Սերբիայի պատանեկան հավաքականի կազմում խաղալու հրավերը։
2016 թվականի մայիսի 27-ին Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքական դեմ ընկերական խաղում Դեգենեկը նորամուտ է ունեցել Ավստրալիայի ֆուտբոլի ազգային հավաքականում[17]։
2017 թվականին Դեգենեկը մասնակցել է Ռուսաստանում ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ 2017–ին։ Մրցախաղում նա խաղացել է Գերմանիայի[18] և Կամերունի[19] թիմերի դեմ մրցախաղում։
2018 թվականին Դեգենեկը մասնակցել է Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը Ռուսաստանում։ Մրցախաղում նա եղել է պահեստային և դաշտ դուրս չի եկել։
2019 թվականին Դեգենեկը ներառվել է Արաբական Միացյալ Էմիրություններում Ասիայի գավաթի հավաքականի կազմում։ Մրցախաղում նա խաղացել է Հորդանանի[20], Պաղեստինի[21], Սիրիայի[22], Ուզբեկստանի[23] և Արաբական Միացյալ Էմիրությունների[24] թիմերի դեմ մրցախաղում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ Armin Gibis (21 August 2015)։ «Flucht, Armut, Bomben: Milos Degenek ist ein Kämpfer» [Flight, poverty, bombs: Milos Degenek is a fighter] (գերմաներեն)։ Münchner Merkur։ Վերցված է 6 June 2016
- ↑ «Official match report: VfB Stuttgart II - Darmstadt 98 1:1 (1:0)»։ German Football Association։ 26 July 2013։ Վերցված է 26 July 2013
- ↑ «Milos Degenek unterschreibt bei 1860. Profi-Vertrag für Fejsal Mulic.» [Milos Degenek signes with 1860. Professional contract for Fejsal Mulic.] (գերմաներեն)։ tsv1860.de։ 2 July 2015։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-02-ին։ Վերցված է 2 July 2015
- ↑ «Хайденхайм VS. Мюнхен 1860 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-07-26
- ↑ «Мюнхен 1860 VS. Кайзерслаутерн 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-09-19
- ↑ Lewis Dave (26 January 2017)։ «Degenek at odds with 'disappointing' 1860 Munich in contract drama»։ The World Game։ SBS
- ↑ Ehrlich Markus (26 January 2017)։ «Verein bestätigt: Degenek verlässt die Löwen sofort» [Association confirms: Degenek leaves the Lions immediately]։ tz (German)
- ↑ «Иокогама Ф. Маринос VS. Урава Ред Даймондс 3:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-02-25
- ↑ «Иокогама Ф. Маринос VS. Сёнан Бельмаре 4:4» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-04-21
- ↑ «Црвена звезда VS. Динамо Вране 3:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-07-20
- ↑ «Аль-Хиляль Эр-Рияд VS. Аль-Фатех 4:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2019-02-04
- ↑ «Вождовац VS. Црвена звезда 1:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2019-09-25
- ↑ «Австралия (до 17) VS. Кот-д’Ивуар (до 17) 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2011-06-21
- ↑ «Австралия (до 17) VS. Бразилия (до 17) 0:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2011-06-23
- ↑ «Англия VS. Австралия 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-05-27
- ↑ «Австралия VS. Германия 2:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-06-19
- ↑ «Камерун VS. Австралия 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-06-22
- ↑ «Австралия VS. Иордания 0:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2019-01-06
- ↑ «Палестина VS. Австралия 0:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2019-01-11
- ↑ «Австралия VS. Сирия 3:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2019-01-15
- ↑ «Австралия VS. Узбекистан 0:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2019-01-21
- ↑ «ОАЭ VS. Австралия 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2019-01-25
|
- Ապրիլի 28 ծնունդներ
- 1994 ծնունդներ
- Ապրող անձինք
- Խորվաթիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ավստրալիացի ֆուտբոլիստներ
- Ավստրալիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի պաշտպաններ
- Ֆուտբոլիստներ
- Մյունխեն 1860-ի ֆուտբոլիստներ
- Ցրվենա Զվեզդայի ֆուտբոլիստներ
- Յոկոհամա Ֆ. Մարինոսի ֆուտբոլիստներ
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Սերբ ֆուտբոլիստներ
- Շտուտգարտի ֆուտբոլիստներ