Միացյալ Ադրբեջան
Արտաքին տեսք
Միացյալ Ադրբեջան (ադրբ.՝ Bütöv Azərbaycan) ադրբեջանական իրրեդենտիստական գաղափար, որը պրոպագանդում է այժմ ադրբեջանցիներով բնակեցված որոշ տարածքների քաղաքական միավորումը։
Եզրի ընթացիկ կիրառումը
[խմբագրել | խմբագրել կոդը]«Միացյալ Ադրբեջան» եզրը այժմ ընդգրկվում է որոշ քաղաքական գաղափարախոսությունների մեջ, ինչպես Միացյալ Ադրբեջանի ժողովրդական ճակատի կուսակցության ծրագրի մեջ։ Չնայած որ "Միացյալ Ադրբեջանի" ահմանները դեռ կոնկրետ ճշտված չեն, գաղափարի որոշ կողմնակիցները ընդգրկում են դրանց մեջ հետևյալ տարածքները[1].
- Արևմտյան Ադրբեջան (Qərbi Azərbaycan) - ընդգրկում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը և Արարատ լեռը։
- Հարավային Ադրբեջան (Cənubi Azərbaycan) - ազարիներով բնակեցված Հյուսիսային Իրանի 4 նահանգներ՝ Արևելյան Ադրբեջան, Արևմտյան Ադրբեջան, Զանջան և Արդաբիլի, ինչպես նաև Համադան և Ղազվին
- Բորչալի (Borçalı) - Վրաստանի Քվեմո Քարթլի երկրամասը
- Դերբենտ (Dərbənd) - Դերբենտի մարզ, Դաղստան, Ռուսաստանի Դաշնություն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Bütöv Azərbaycan Haritası». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 14-ին.
|