Մեծ Եմեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմիր գույնով Եմենն է, վարդագույնով ՝ տարածքային հավակնությունները
17-րդ դարի այս քարտեզի վրա գրեթե ամբողջ Արաբական թերակղզին կոչվում է «Եմեն»

Մեծ Եմեն (արաբերեն․ اليمن الكبرى, լատիներեն․ Al-Yaman al-Kubrā), որը նաև հայտնի է որպես Հարավային Արաբիա։ Աշխարհագրական տերմին է, որը վերաբերում է պատմական Հարավային Արաբիայի տարածքներին, որոնք ներառում են Եմենի Հանրապետության ներկայիս տարածքը, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի շրջանները, Ասիրը, Նաջրան, Ջիզան, Կարմիր ծովի հարակից կղզիները, Խաղաղամայի հարակից մասերը և Օմանի Դհոֆար նահանգը։

Մեծ Եմենը նաև քաղաքական տերմին է, որը նշանակում է այդ տարածքները միասնական պետության ներքո միավորելու իրրեդենտիստական ձգտում։ Այդ պահանջները հիմնված են Բիլադ Ալ Յաման պատմական հասկացության վրա (Հարավային թերակղզու հողը), ինչպես նաև 13-15-րդ դարի Ռասուլիդների պետությունը և 17-րդ դարի վերջի ու 18-րդ դարի սկզբի Զաիդների պետությունը, որոնք ընդգրկում էին Մեծ Եմենի տարածքի մեծ մասը։

20-րդ դարում Իմամ Յահյա Մուհամմադ Համիդ ադ-Դինը ՝ Եմենի Մութավաքիլյան Թագավորության (Հյուսիսային Եմեն) թագավորը, փորձել է իրականացնել այդ ձգտումները, սակայն նրան հաջողվել է միայն ամրապնդել իր վերահսկողությունը Վերին Եմենում, Ստորին Եմենում, Մարիբայում և Ստորին Տիխամում։ Նա իր պահանջներն է հայտնել Ադենի պաշտպանությանը վերաբերող պայմանագրերում, ինչպիսին է 1926-ի իտալա-եմենական պայմանագիրը։ Նա ստիպված էր ճանաչել Սաուդյան Արաբիայի վերահսկողությունը Ասիրի նկատմամբ և չկարողացավ դուրս մղել անգլիացիներին Ադենի կամ Հադրամաուտի ներքին շրջաններից։ Ադենի նկատմամբ բրիտանական վերահսկողությունը վիճարկվել է նաև նրա իրավահաջորդ թագավոր Ահմադ բեն Յահեյի կողմից, որը չի ճանաչել Հարավային Արաբիայում Բրիտանական սյուզերենիտետը և ունեցել նաև միասնական Մեծ Եմենի ստեղծման հավակնություններ։ 1940-ականների վերջին և 1950-ականների սկզբին Եմենը ներգրավված էր 1913 թվականին մի շարք սահմանային բախումներին վիճելի Մանուշակագույն գծի երկայնքով անգլո-օսմանյան սահմանազատմանը, որը ծառայել է որպես Ադենի պաշտպանության գոտի[1]։

Այն բանից հետո, երբ Ադենը Մեծ Բրիտանիայից անկախություն ստացավ 1960-ական թվականներին, 1990 թվականին նա միավորվեց Հյուսիսային Եմենին Եմենի Հանրապետություն ձևավորելու համար, որտեղ Մեծ Եմենի մեծ մասը գրեթե երկու հարյուրամյակի ընթացքում առաջին անգամ կառավարվում էր որպես միասնական պետություն, սակայն Հարավային շարժումը 1994 թվականից ի վեր ձգտում էր Հարավային Եմենի անջատմանը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]