Մեր Մաշան և կախարդական ընկույզը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեր Մաշան և կախարդական ընկույզը
ռուս.՝ Наша Маша и волшебный орех
Տեսակմուլտֆիլմ
Ժանրֆենթեզի ֆիլմ և արկածային ֆիլմ
ՌեժիսորԵգոր Կոնչալովսկի և Վլադսիմիր Տոլկաչիկով
ՍցենարիստԼեոնիդ Կագանով և Aleksandr Bachilo?
ՀնչյունավորումAnna Snatkina?, Թիմուր Ռոդրիգես, Մարիա Արոնովա, Vsevolod Polishchuk?, Վլադիմիր Զայցև, Pyotr Ivashchenko? և Օսկար Կուչերա
Երկիր Ռուսաստան
ԸնկերությունԱմեդիա
Տևողություն72 րոպե
Թվական2009
nasha-masha.ru(ռուս.)

«Մեր Մաշան և կախարդական ընկույզը» (ռուս.՝ Наша Маша и волшебный орех), ռուսական «Амедиа» ընկերության կողմից նկարահանված լիամետրաժ 3D մուլտֆիլմ։

պաստառ

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամանորի նախօրե է։ 14-ամյա դպրոցական Մաշան ապրում է քաղաքից դուրս։ Նա չունի ընկերներ, միայն սիրելի խաղալիքներն են՝ Բորկա անունով բուրատինոն, փափուկ արջուկ Միխեյը և ռոբոտ Գոշան, որը մայրիկն էր նվիրել Նոր տարուն։ Զբոսսանքի ժամանակ նա գտնում է կախարդական ընկույզ «Կրակատուկ» իսկ երեկոյան նրա հետ սկսում է հրաշքներ կատարվել։ Ընկույզը սկսում է փայլել, սենյակում հայտնվում է բուխարի, Մաշան փոքրանում է, իսկ նրա խաղալիքները կենդանանում են։ Այդ պահին ընկույզը գողանում են երկու առնետ՝ Նիկը և Դիկը, որոնք հետևել էին Մաշային այն պահից, երբ նա իր ձեռքը վերցրեց Կրակատուկը։ Առնետները վերցնելով կախարդական ընկույզը՝ թռչում են Մաշայի տան Տոնածառի փչակը։ Մաշան և նրա խաղալիքները թռչում են նրանց հետևից, իսկ փչակում բացվում է շքամուտքը։ Թռչելով այնտեղ, Բորկան, Միխեյը, Գոշան և Մաշան հայտնվում են Հեքիաթային աշխարհում։ Այնտեղ խաղալիքները վերածվում են մարդկանց։ Շուտով, տեղի բնակչից ընկերներն իմանում են, որ տվյալ աշխարհը շատ վաղուց կառավարում է չար և նենգ Կայսր Առնետ-Մարդագայլը, որը թալանում է խաղաղ բնակիչներին և նրանց վրա արձակելով իր զորախումբը, որոնք փնտրում են Կրակատուկը, որպեսզի Առնետի երազանքը, այն է՝ դառնալ Տիերզերքի կառավարիչ, իրականանա։ Բայց ընկերները առնետներից վերցնում են Կրակատուկը։ Այդ պահին Կայսրն իր կախարդական հայելու շնորհիվ գտնում է Մաշային, սիրահարվում է նրան ցանկանում կնության վերցնել։

Վերադառնալով դղյակ՝ Նիկը և Դիկը պատմում են կայսրին, թե որտեղ է թաքցրած Կրակատուկը։ Այդ ժամանակ կայսրն ուղարկում է առնետներին, որպեսզի գտնեն Մաշային և կախարդական ընկույզը և բերել իր մոտ։ Նիկը և Դիկը գտնում են Մաշային և գողանում են նրան։ Միխեյը, Բորկան և Գոշան, որոնք կռվել էին միմյանց հետ, գնում են Մաշային փրկելու։ Այդ ժամանակ Կայսրը փորձում է ջարդել ընկույզը և պահել իր ցանկությունը, բայց նրա մոտ ոչինչ չի ստացվում։ Լսելով Մաշայի քննադատությունը և իմանալով, որ նա չի պատրաստվում դառնալ իր կինը, Կայսրը նրան գցում է բանտ։ Առաջինը Մաշային փորձում է փրկել Բորկան, որը սակայն ընկնում է իր սեփական թակարդը՝ պատահաբար ընկնելով վանդակի մեջ առնետներից փախչելու ժամանակ։ Շուտով այդ նույն գլխավոր մուտքից մտնում է Միխեյը, որը փորձում է գնալ առաջ։ Բիրտ ուժի կիրառմամբ նա հասնում է կայսրին՝ կոտորելով բանակը, բայց այնտեղ նա կանգնում է դիտահորի վրա, որը բացվում է կայսրի պատվերով և Միխեյն ընկնում է կոյուղու մեջ։ Այնուհետև կայսրը առնետներին հրամայում է սպասել Գոշային Հյուսիսային Աշտարակում և կրկին փորձում է կոտրել ընկույզը, բայց կրկին չի հաջողվում։ Այդ ժամանակ Գոշան թաքուն մտնում է դղյակ սև դիտահորի միջով, փախչում է առնետներից, և թաքնվելով նրանցից հայտնվում է գրադարանում։ Այնտեղ նա հանդիպում է հրաշագործի և իմանում է, որ վերջինս արքայազն է, որը կորցրել է իշխանությունը։ Հրաշագործը Գոշային տալիս է թուր՝ Կայսեր հետ կռվելու համար և զգուշացնում, որ ընկույզը կոտրել և ցանկություն պահել հնարավոր է միայն կեսգիշերին, այնպես որ Գոշան պետք է Կայսրի մոտից վերցնի ընկույզը և թաքցնի մինչև կեսգիշեր։

Կայսրը փորձելով կոտրել ընկույզը ծանր մուրճով, անցք է բացում հատակին և ընկում ներքև՝ հայտնվելով գրադարանում։ Շփոթվելով, Նա գցում է ընկույզը։ Այդ պահին Գոշան վերցնում է Կրակատուկը։ Ամեն ինչ լավ է ընթանում, բայց պատահաբար արքայազնը ասում է, որ այս ընկույզը կարող է միայն Ամանորի կեսգիշերին հրաշքներ գործել, մտածելով, որ կայսրն արդեն գիտի այդ մասին։ Այնուամենայնիվ, նա դա ընկալում է որպես գործողությունների ուղեցույց և փորձում է Գոշայից վերցնել ընկույզը, բայց վերջինս չի տալիս ընկույզը։ Այդ ժամանակ Կայսրը հրամայում է կախաղան հանել բոլոր բանտարկյալներին՝ Մաշաին, Միխեյին և Բորկային, մտածելով, որ Գոշան կգա և նրանց փրկելու համար կտա ընկույզը։ Այդպես էլ լինում է։ Վախենալով, որ Մաշային կախաղան կհանեն, ում նկատմամբ Գոշան անտարբեր չէր, տալիս է ընկույզը, Կայսրից երդում ստանալով, որ նա կազատի գերիներին։ Բայց դա իրականում թակարդ էր, Կայսրը ուխտադրուժ է լինում և հրամայում է կախաղան հանել Գոշային։ Սակայն Կայսրը որոշում է սկզբում երգել և շեղվելով՝ չի նկատում, թե ինչպես են բանտարկյալները փախչում։ Գոշան փրկում է իրեն և ընկերներին։ Նրանք վազում են դեպի աշտարակը՝ իրենց հետ վերցնելով կախարդական հայելին։

Ձեռքերըը հայելու մեջ մտցնելով՝ նրանք թաքուն վերցնում են Կայսրից Կրակատուկը։ Հետո «Մախոլյոտ» անունով թռչող սարքն են վերցնում, որը պատկանում է Նիկ և Դիկ առնետներին։ Չիմանալով ինչ անել, առնետները լսում են նախկին բանտարկյալներին, ի վերջո նրանք առանց Կայսրի հրամանի ոչինչ չեն կարող անել։ Գոշան հրամայում է նրանց տանել Արևի մոտ, որին շղթա է կապված, այնուհետև նա այն կտրում է և ազատում է արևին։ Սակայն, կայսրը հայտնվում է Մախոլյոտ մեջ հենց նույն կախարդական հայելու միջոցով, վերցնում է Գոշայի մոտից Կրակատուկը և ընկնում է թռչող սարքից Նիկի և Դիկի հետ միասին։ Բայց նրանք չեն վնասում, քանի որ նրանց բռնում են այլ առնետներ։ Կայսրը հրամայում է բռնել բանտարկյալներին և առնետները մյուս առնետներին զենքերից կրակում են, որոնք շղթայվում են Մախոլյոտից, թույլ չտալով նրան թռչել։

Ժամացույցին գրեթե տասներկուսն է։ Մաշան և Գոշան գնում են Փչակ, որտեղ նրանք միմյանց սեր են խոստովանում։ Համբույրի ժամանակ հայտնվում է վերակենդանացած Առնետ-Մարդագայլ Կայսրը։ Նա հիշեցնում է Մաշային և Գոշային, որ Կրակատուկը իր մոտ է, և որ նա պատրաստվում է քանդել իրական աշխարհը՝ դառնալով ամբողջ տիեզերքի կայսրը։ Գոշան Մաշային գցում է շքամուտքի մեջ, որպեսզի վերջինս փրկվի։ Հանկարծ թռչելով գալիս է տեղի վայրիի բադերից մեկը, որը Հեքիաթային Աշխարհի բնակիչների հետ պատերազմ էր հայտարարել առնետների դեմ, և վերցնում է Կայսրի մոտից ընկույզը։ Կայսրը վերածվում է առնետի։ Լսվում է կուրանտների հնչյունները, նշանակում է, որ արդեն կեսգիշեր է, և երազանք պահելու ժամանակն է։ Գոշան խոցում է Կայսրին։

Առավոտյան Մաշան արթնանում է իր տանը, տոնածառի կողքին։ Մտածելով, որ այդ ամենը երազ էր նա նկատում է, որ իր սիրելի երեք խաղալիքները տեղում չեն։ Այդ ժամանակ նա նայում է պատուհանից և տեսնում, որ դրա տակ կանգնած են իր ընկերները՝ մարդկային կերպարանքներ առած՝ Միխեյը, Բորկան և Գոշան։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենար[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարի հեղինակներ՝ Ալեքսանդր Բաչիլո, Լեոնիդ Կագանով

Հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր դերերը հնչյունավորում են՝

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի օգոստոսի 2-ին «Амедиа» կինոընկերությունը, «Амедиа Гала Фильм» ստուդիան և աշխարհի հեղինակավոր դիստիբյուտոր «UPI-Russia» հայտարարեցին նոր 3D-անիմացիոն «Կրակատուկ» ֆիլմի մասին։ Պրեմիերան չեղարկվեց և ի վերջո տեղափոխվեց 2008 թվականի մարտի 1-ին, բայց նույնպես չկայացավ։ Պրեմիերայի հաջորդ ամսաթիվը 2008 թվականի դեկտեմբերի 18-ն էր՝ «Մեր Մաշան Մորու աշխարհում» անվանումով[2]։

Մուլտֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2009 թվականի դեկտեմբերի 10-ին «Մեր Մաշան և կախարդական ընկույզը» անվանումով[3]։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի համար երաժշտություն գրել են Մաքսիմ Ֆադեևը և Նիկոլայ Կրուպատինը, իսկ երգերը կատարել են ներքոհիշյալ անձինք և խմբերը՝ Корни, Челси, БиС, Վիկտորյա Դայնեկո, Պոտապ և Նաստյա, Նաստյա Կամենսկիխ, Ստաս Պիեխա, «Պիցցա» և ուրիշներ։

Վարկանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

IMDb կայքում ֆիլմն ունի 2 միավոր՝ առավելագույն 10-ից[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Наша Маша и Волшебный Орех | Создатели». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  2. Наша Маша и волшебный орех (2008). Фильм. Ру(չաշխատող հղում)
  3. «Наша Маша и волшебный орех». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  4. Наша Маша и Волшебный орех (2009) - IMDb(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]