Jump to content

Մերհամլիի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերհամլիի ճակատամարտ
Թվական1912 թ․-ի նոյեմբերի 27
Մասն էԱռաջին Բալկանյան պատերազմ
ՎայրՄերհամլի, Ադրիանապոլիսի Վիլայեթ, Օսմանայան կայսրություն (այսօր՝ Պեպլոս, Ֆերես, Էվրոս, Հունաստան)
ԱրդյունքԲուլղարիայի հաղթանակ
Հակառակորդներ
ԲուլղարիաՕսմանյան կայսրություն
Հրամանատարներ
Նիկոլա Գենև

Ալեկսանդր Տանև

Անդրանիկ Օզանյան
Մեհմեդ Յավեր փաշա
Կողմերի ուժեր
անհայտ է10,000
Ռազմական կորուստներ
անհայտ է9600 գերևարված
Ընդհանուր կորուստներ

Մերհամլիի ճակատամարտը տեղի է ունեցելԲուլղարիայի և Օսմանյան կայսրության բանակների միջև Առաջին Բալկանյան պատերազմի ընթացքում՝1912 թվականի նոյեմբերի 14/27-ին։ Արևմտյան Թրակիայում երկար հետապնդումից հետո բուլղարական զորքերը գեներալ Նիկոլա Գենևի և գնդապետ Ալեքսանդր Տանևի գլխավորությամբ շրջապատեցին 10000 հոգանոց՝ Մեհմեդ Յավեր փաշայի ջոկատը: Հարձակման ենթարկվելով Մերհամլի գյուղի շրջակայքում (այժմ՝ Պեպլոս՝ ժամանակակից Հունաստանում), թուրքերից միայն մի քանիսին հաջողվեց անցնել Մարիցա գետը: Մնացածները հանձնվել են հաջորդ օրը՝ նոյեմբերի 28-ին։

Պատերազմի զարգացումը մինչև նոյեմբեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

1912 թվականի սկզբին հակառակորդների հիմնական ուժերը կենտրոնացած էին Արևելյան Թրակիայում և Մակեդոնիայում։ Լուլե Բուրգասի ճակատամարտում (հոկտեմբերի 28-2 նոյեմբերի) օսմանյան արևելյան բանակը ջախջախվեց բուլղարների կողմից և մղվեց Կոստանդնուպոլիս և Գալիպոլի : Նոյեմբերի 9-ին հույները գրավեցին Սալոնիկը։ [1]

Պատերազմի առաջին ամսվա ընթացքում Ռոդոպ լեռներում գործողությունները սահմանափակ էին։ Այն բանից հետո, երբ բուլղարները գրավեցին Քարդջալին (21 հոկտեմբերի) և Սմոլյանը (26 հոկտեմբերի), բուլղարական զորքերը գրավեցին պաշտպանական դիրքեր։ Թուրքերի հետագա հարձակումները ձախողվեցին և ռազմաճակատը ստաբիլիզացվեց Արդա գետի երկայնքով։ [2]

Օսմանյան Քարդջալի կորպուսի հիմնական խնդիրն էր թույլ չտալ, որ բուլղարները կտրեն ցամաքային հաղորդակցությունը օսմանյան բանակների միջև Թրակիայում և Մակեդոնիայում: Սակայն բալկանյան դաշնակիցների հաջողություններից հետո այդ խնդիրն անիմաստ դարձավ, և այն բանից հետո, երբ Բուլղարայի հրամանատարությունը առաջխաղացում կազմակերպեց դեպի Դեդեագաչ կարևոր նավահանգիստ, կորպուսի վիճակը դարձավ կրիտիկական։ Նրա հրամանատար Մեհմեդ Յավեր փաշան հրամայեց նահանջել Գալիպոլի՝ կռիվը մղելով թիկունքում։ [3]

Մեհմեդ Յավեր փաշայի հետապնդումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոդոպիի ջոկատի գործողությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Սալոնիկին ընկնում է Բալկանյան դաշնակիցների ձեռքը, Ռոդոպիի ջոկատը փոխում է իր առաջխաղացման ուղղությունը։ Սերեսից և Դրամայից գեներալ Ստիլիյան Կովաչևի ջոկատը շարժվեց դեպի արևելք և նոյեմբերի 20-ին գրավեց Քսանթին։ Վեց օր անց նրա զորքերը մտան Դեդեագաչ, որն արդեն վերցրել էին մակեդոնացի կամավորները։ [4]

Քարջալի ջոկատի գործողությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոյեմբերի 20-ին Բալկանյան Թորեսիի ճակատամարտում Քարջալիի ջոկատը ( Մակեդոնա-Ադրիանոպոլիտական կամավորական կորպուսի 3-րդ բրիգադը, երկու խառը գունդը և այլ ջոկատներ) ջախջախեցին օսմանյան թիկունքին և հաջորդ օրը մտան Գյումյուրջինա։ Նոյեմբերի 25-ին ջոկատը շարունակեց իր երթը դեպի արևելք և երկու օր անց գրավեց Ֆերեսը ՝ Մարիցա գետի աջ ափին գտնվող քաղաք, որը մոտ է Մեհմեդ Յավեր փաշայի ճամբարին։ [5]

Խառը հեծելազորային բրիգադի գործողությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոյեմբերի 15-ին գնդապետ Տանևի խառը հեծելազորային բրիգադը գրավեց Սոֆլուն: Երբ եկավ օժանդակ զորքը (Մակեդոնա-Ադրիանապոլիտ կամավորական կորպուսի 2-րդ բրիգադը), նա արշավեց դեպի հարավ՝ Մարիցայի երկայնքով և նոյեմբերի 18-ին գրավեց Ֆերեսը, իսկ՝ նոյեմբերի 19-ին Դեդեագաչը: Այնուամենայնիվ, անհանգստանալով օսմանյան զորքերի առաջխաղացման մասին լուրերից, Տանևը նահանջեց դեպի Սոֆլու՝ թողնելով 150 կամավորներ Դեդեագաչում:[5]

Նոյեմբերի 26-ին Մեհմեդ Յավեր փաշայի կորպուսը հասավ Մերհամլի և սկսեց անցնել Մարիցան, բայց հորդառատ անձրևների պատճառով միայն 1500-2000 մարդ կարողացավ հաջորդ օրվա կեսօրին հասնել ձախ ափ: Այդ ընթացքում Տանևի զորքերը հարձակվեցին օսմանյան ուժերի վրա հյուսիսից, իսկ Գենևի ջոկատը մոտեցավ արևմուտքից։ Նոյեմբերի 27-ի երեկոյան Տանևը և Անդրանիկը, ով ղեկավարում էին 230 հայ կամավորների վաշտը [6] ստիպեցին օսմանյան հրամանատարին ստորագրել կապիտուլյացիայի փաստաթուղթ։ [6][7] Շուրջ 9600 օսմանցի զինվորներ և սպա գերի են ընկել 8 հրանոթների հետ միասին։ [8]

Մերհամլիում կրած պարտությունից հետո Օսմանյան կայսրությունը կորցրեց Արևմտյան Թրակիան, մինչդեռ բուլղարական դիրքերը Ստամբուլի շրջակայքում կայունացան: Հաղթանակից հետո Խառը հեծելազորային բրիգադը և Քարջալիի ջոկատը ապահովեցին 2-րդ բանակի թիկունքը, որը պաշարում էր Ադրիանապոլսը և թեթևացրեց 1-ին և 3-րդ բանակների մատակարարումները Չաթալջայում :[9]

  1. Марков, 1.3., 1.4.
  2. Erickson, pp. 149-150
  3. Erickson, стр. 151-153
  4. БВ, стр. 298, 306
  5. 5,0 5,1 БВ, стр. 304-306
  6. 6,0 6,1 Andranik.The Armenian Hero.p.15
  7. БВ, стр. 306-308
  8. Марков, 2.2. (19.08.2009)
  9. БВ, стр. 308