Քսանթի
Քաղաք | ||
---|---|---|
Քսանթի | ||
Ξάνθη | ||
![]() Քսանթիի համայնապատկերը | ||
Երկիր | ![]() | |
Պերիֆերիա | Արևելյան Մակեդոնիա և Թրակիա | |
Քաղաքապետ | Միհայիլիս Ստիլիանիդիս (հուն․՝ Μιχάλης Στυλιανίδης) | |
Առաջին հիշատակում | մ.թ.ա. 879 | |
Մակերես | 153 կմ² | |
ԲԾՄ | 80 մետր | |
Խոսվող լեզուներ | Հունարեն | |
Բնակչություն | 52 270 մարդ (2001) | |
Ազգային կազմ | հույներ, թուրքեր, հայեր | |
Կրոնական կազմ | Հույն ուղղափառ եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
Հեռախոսային կոդ | +30 25410 | |
Փոստային ինդեքսներ | 671 00 | |
Պաշտոնական կայք | cityofxanthi.gr(հուն.) | |
| ||
Քսանթի (հուն․՝ Ξάνθη, թուրք.՝ İskeçe), քաղաք Հունաստանի Հանրապետության արևելքում՝ Արևմտյան Թրակիայում, հույն-թուրքական ցամաքային սահմանի շրջակայքում:
Քսանթի քաղաքը վարչականորեն մտնում է Հունաստանի Արևելյան Մակեդոնիա և Թրակիա պերիֆերիայի համանուն նոմոսի կազմի մեջ[1]:
Քսանեթին Կոմոտինի և Ալեքսանդրուպոլիս քաղաքների հետ միասին համարվում է Արևելյան Մակեդոնիա և Թրակիա վարչատարածքային միավորի՝ պերիֆերիայի, պատմա-մշակութային գլխավոր կենտրոններից մեկը:
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քսանեթին գտնվում է ծովի մակարդակից 32-38 մետր բարձրության վրա՝ Թրակիական հարթավայրում, Ռոդոպների ստորոտին: Այն գտնվում է Հունաստանի մայրաքաղաք Աթենքից 795 մետր և Մակեդոնիա երկրամասի վարչական կենտրոն Սալոնիկից 282 մետր հեռավորության վրա։
Քսանեթի ամենամոտ օդանավակայանները գտնվում են Ալեքսանդրուպոլիս քաղաքում՝ Քսանեթից 65 կմ, և Կավալայից 110 կմ հեռավորության վրա։
Քաղաքում առկա է երկաթուղային գիծ և ավտոբուսային կայարան, որոնք կապում են բոլոր մայրցամաքային հունական քաղաքները, ինչպես նաև Թուրքիայի Ստամբուլ քաղաքը։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քսանեթին բնակչության թվով միջին քաղաք է Հունաստանում: Ի տարբերություն Կոմոտինիի և Ալեքսանդրուպոլիի՝ ունի բավականին ավելի քիչ բնակչություն:
Ըստ 2011 թվականի տվյալների՝ Քսանեթիի բնակչությունը կազմում է 53 270 մարդ:
Վերջին տարիների ցուցանիշով բնակչության թիվը բավականին մեծացել է: 1940 թվականին այն ուներ 31 015 մարդ բնակչություն: Մինչև 1991 թվականը Քսանեթի բնակչությունը հասել է 38 808-ի: 2001 թվականին այն ուներ 46 464 մարդ բնակչություն:
Քաղաքի հիմնական բնակիչները հույներն են, որոնք դավանում են հույն ուղղափառություն:
Մեծ են նաև ազգային փոքրամասնությունների թիվը: Թուրքիայի տիրապետությունը և թուրքական բնակավայրերին մոտ գտնվելը նպաստել են նրան, որ քաղաքում բնակություն են հաստատել նաև մեծ քանակությամբ թուրքեր, որոնք դավանում են իսլամ, հաճախ նաև աշխարհիկ են:
Քսանեթիում բնակվող մյուս ազգային փոքրամասնություններն են հայերը, բուլղարացիները և հրեաները: Նախկինում այստեղ բնակվել են մեծ քանակությամբ հրեաներ, որոնց մեծ մասը սպանվել են Հոլոքոսթի տարիներին: Հայերը այստեղ բնակություն են հաստատել դեռևս վաղ ժամանակներից: Քսանեթիում գործում է հայկական եկեղեցի, որը հոգում է հայ համայնքի կրոնական կարիքները:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Interactive Pegasus։ «Ξάνθη: Μία πόλη, χίλια χρώματα»։ ethnos.gr։ Վերցված է 2016-10-23
|