Մերի Ֆորբս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մերի Ֆորբս
Terror by Night 1946.jpg
Ծնվել էդեկտեմբերի 30, 1879(1879-12-30)[1] կամ հունվարի 1, 1883(1883-01-01)[1]
ԾննդավայրHornsey, Municipal Borough of Hornsey, Միդլեքս, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էհուլիսի 22, 1974(1974-07-22)[1]
Մահվան վայրBeaumont, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Երեխա(ներ)Brenda Forbes? և Ralph Forbes?

Մերի Ֆորբս (ծնյալ Էթել Լուիս Յանգ, 1 հունվարի 1883[2][3] – 22 հուլիսի 1974), բրիտանա-ամերիկացի դերասանուհի, ով իր կյանքի վերջին տարիներին տեղափոխվել է Միացյալ Նահանգներում և այնտեղ էլ մահացել։ 1919-1958 թվականներին նկարահանվել է ավելի քան 130 ֆիլմում[4]։

Ֆորբսը ծնվել է Հորնսեյում[5]։

Հանրության մեջ հայտնի էր նախ որպես ասմունքող։ Նրա դերասանական դեբյուտը եղավ 1908 թվականին, Լոնդոնի Օլդվիչ թատրոնի բեմում։ Ամերիկյան բեմահարթակներում առաջին անգամ հանդես է եկել Romance at Maxine Elliott's թատրոնում, 1913 թվականին[6]։

1913 թվականին նա հանձն առավ Լոնդոնի Ամբասադոր թատրոնի ղեկավարման աշխատանքները և բավականին փորձառություն ստացավ մինչև Հոլիվուդյան ֆիլմերում նկարահանվելը։ 1913 թվականին ամուսնացել է Էռնեստ Թեյլորի հետ։ Այս ամուսնությունից ծնվեցին նրա երեք երեխաներից երկուսը՝ Ռալֆը և Դորոտի Բրենդան, ովքեր նույնպես դերասաններ էին։ Երրորդ երեխան՝ Ֆիլիս Մերի Թեյլորը, չզբաղվեց դերասանական գործունեությամբ։ Ֆորբսի երկրորդ ամուսինը բրիտանացի դերասան Չարլզ Քարթերմայնն էր, ում հետ ամուսնացավ 1925 թվականին։ Ամուսնությունը կարճատև էր։ 1935 թվականին Ֆորբսը երրորդ անգամ ամուսնացավ ամերիկացի գործարար՝ Ուեսլի Վոլի հետ և մինչ 1974 թվականը մնացին ամուսիններ[2][3]։

1943 թվականին նա դարձավ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի։ Խառնվածքով նրան հաճախ նմանեցնում էին դերասանուհի Լյուսիլ Վեբսթեր Գլիսոնին, ում ամուսինը դերասան Ջեյմս Գլիսոնն էր[2]։

Ֆիլմերի ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ժառանգություն (1920)
  • Նենսի (1920)
  • Տասներեքերորդ աթոռը (1929)
  • Հանցագործը (1929)
  • Արևոտ կողմից (1929)
  • Նրա անձնական կյանքը (1929)
  • Սա Լոնդոնն է (1930)
  • Արևմուտքը արևելք է (1930)
  • Սիրելու համար ծնված (1931)
  • Վերադարձողը (1931)
  • Հնարավորություններ (1931)
  • Լակոտը (1931)
  • Գործունյա աղջիկներ (1931)
  • Նրբագեղը (1932)
  • Խորթ քույրեր (1932)
  • Պայթուցիկ (1933)
  • Տրանսատլանտիկ (1934)
  • Ամենաարժեքավոր բանը կյանքում (1934)
  • Ամեն ինչ չի վաճառվում (1934)
  • Ոչ կատարյալ լեդի (1935)
  • Աննա Կարենինա (1935) թագուհի Սորոկինայի դերում
  • Դառը ճշմարտություն (1937)
  • Մեկ այլ ձախողում (1937)
  • Բոլորը երգում են (1938)
  • Նենսիի երեք սիրեցյալները (1938)
  • Դու չես կարող վերցնել այն (1938)
  • Արագ և չամրացված (1939)
  • Արևը երբեք չի ծագում (1939)
  • Շերլոկ Հոլմսի արկածները (1939)
  • Հոլիվուդյան հեծելախումբ (1939)
  • Փոքրիկ տղան (1940)
  • Անձնական գործեր (1940)
  • Սուեզի հարավը (1940)
  • Ոչինչ բացի ճշմարտությունից (1941)
  • Հիանալի մարմնավորում (1942)
  • Շերլոկ Հոլմսը Վաշինգտոնում (1943)
  • Վտանգավոր շիկահերներ (1943)
  • Գերի կանայք (1943)
  • Գիշերային ահաբեկչություն (1946)
  • Բաղեղ (1947)
  • Դու երջանկացար (1948)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ auto անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  3. 3,0 3,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ profile անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  4. Baptismal record for Ralph Forbes Taylor, ancestry.com; accessed 25 September 2015.Կաղապար:Registration
  5. «Mary Forbes, Actress, Dies»։ The Los Angeles Times (California, Los Angeles)։ July 23, 1974։ էջ 16։ Վերցված է May 21, 2018 – via Newspapers.com  հրապարակում բաց հնարավորություն
  6. Nissen Axel (2012)։ Mothers, Mammies and Old Maids: Twenty-Five Character Actresses of Golden Age Hollywood (անգլերեն)։ McFarland։ էջեր 81–87։ ISBN 9780786490455։ Վերցված է 21 May 2018 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]