Սովորել է Սամաթիայի Սահակյան և Կեդրոնական վարժարաններում։ Մեսրոպի պատմվածքները, հեքիաթները, պատմության վերաբերյալ ուսումնասիրությունները տպագրվել են «Բյուրակն», «Արևելյան մամուլ» պարբերականներում, ազգագրական և տեղագրական հոդվածները՝ «Ռուսկոյե սլովո» և «Բաքու» թերթերում, աշխատակցել է ֆրանսահայ և ամերիկահայ, ինչպես նաև Թեհրանի ու Կովկասի հայերեն պարբերականներին։ Հրատարակված գործերից են՝ «Զարի», «Հաշիշին» (1939), «Ֆրեր Հարթման և տատա Րոսթեմ», «Քերպելայի գիշերները» (1946), «Կախարդող լեռը և ներգաղթող ձին» (1949) վեպերը, «Մատաթ Րեիս» (1946), «Օտարականը» (1959) պիեսները, «Քուր- դիստան և քուրդերը» (1957) ուսումնասիրությունը[3][4]։ Պարսկերենից հայերեն է թարգմանել Օմար Խայամի քառյակները («Օմար խայյամ», 1923)։ 1946 թվականին և 1954 թվականին մասնակցել է Հայաստանի գրողների համագումարներին[5]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 469)։