Լևոն Մեսրոպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևոն Մեսրոպ
Ծնվել է1880[1]
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էապրիլի 16, 1960(1960-04-16)
Մահվան վայրՓարիզ
ԿրթությունԿեդրոնական վարժարան
Մասնագիտությունբանասեր, հասարակական գործիչ և գրող

Լևոն Մեսրոպի Մեսրոպ (Մեսրոպյան) (1880[1], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - ապրիլի 16, 1960(1960-04-16), Փարիզ), հայ գրող, բանասեր, հասարակական-մշակութային գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Սամաթիայի Սահակյան և Կեդրոնական վարժարաններում։ Մեսրոպի պատմվածքները, հեքիաթները, պատմության վերաբերյալ ուսումնասիրությունները տպագրվել են «Բյուրակն», «Արևելյան մամուլ» պարբերականներում, ազգագրական և տեղագրական հոդվածները՝ «Ռուսկոյե սլովո» և «Բաքու» թերթերում, աշխատակցել է ֆրանսահայ և ամերիկահայ, ինչպես նաև Թեհրանի ու Կովկասի հայերեն պարբերականներին։ Հրատարակված գործերից են՝ «Զարի», «Հաշիշին» (1939), «Ֆրեր Հարթման և տատա Րոսթեմ», «Քերպելայի գիշերները» (1946), «Կախարդող լեռը և ներգաղթող ձին» (1949) վեպերը, «Մատաթ Րեիս» (1946), «Օտարականը» (1959) պիեսները, «Քուր- դիստան և քուրդերը» (1957) ուսումնասիրությունը[2][3]։ Պարսկերենից հայերեն է թարգմանել Օմար Խայամի քառյակները («Օմար խայյամ», 19231946 թվականին և 1954 թվականին մասնակցել է Հայաստանի գրողների համագումարներին[4]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կախարդող լեռը, Ե., 1955 թ.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հովակիմյան Բ.Մ. Հայոց ծածկանունների բառարան, 2005։ էջ 671։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 7. — էջ 469.
  2. «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Մեսրոպ , Լեւոն»։ www.bibliotheque-eglise-armenienne.fr։ Վերցված է 2019-01-17 
  3. «ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան, Լևոն Մեսրոպ» (չաշխատող հղում)
  4. Ով ով է. հայեր, կենսագրական հանրագիտարան, 2007։ հատոր 2։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 469