Մեսիլա Դոդա
Մեսիլա Դոդա | |
Կուսակցություն՝ | Ալբանիայի ժողովրդավարական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Տիրանայի համալսարան և Հռոմի Սապիենզա համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, տնտեսագետ և փիլիսոփա |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ծննդյան օր | փետրվարի 6, 1971 (51 տարեկան) |
Ծննդավայր | Կուկաս |
Քաղաքացիություն | ![]() |
Մեսիլա Դոդա (ալբ․՝ Mesila Doda, փետրվարի 6, 1971, Կուկաս), ալբանացի քաղաքական գործիչ, 2001 թվականից Ալբանիայի խորհրդարանի պատգամավոր, Ալբանիայի ժողովրդավարական կուսակցության հիմնադիրներից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեսիլա Դոդան ծնվել է 1971 թվականին Կուկասում։ Տիրանայի համալսարանում ուսանել է տնտեսագիտություն, Հռոմում՝ փիլիսոփայություն։ Քաղաքական գործունեությունն սկսել է 1991 թվականին` ուսանողական բողոքի ցույցերի ընթացքում, երբ Ալբանիայում տապալվեց կոմունիստական ռեժիմը։ Դոդան զբաղեցրել է տարբեր քաղաքական պաշտոններ, ինչպես նաև աշխատել է որպես լրագրող և հեռուստահաղորդավար։
1991 թվականին միացել է Դեմոկրատական կուսակցությանը, 2016 թվականին բաց նամակով հեռացել կուսակցությունից՝ նշելով, որ զղջում է կուսակցությունից դուրս գալու համար, մի կուսակցություն, որը նա հիմնադրել է այլ ուսանողների և ուսուցիչների հետ միասին 25 տարի առաջ[1]։
Ալբանիայի ժողովրդավարական կուսակցությունից հեռանալուց հետո Դոդան միացել է Արդարադատություն, ինտեգրացիա և միասնություն կուսակցությանը, որի ուշադրության կենտրոնում համազգային հարցերն են, ինչպիսին է Չամ հիմնահարցը[2]։
Դոդան Ալբանիայի խորհրդարանի առավել պահպանողական պատգամավորից է։ Նա դեմ է արտահայտվել ԼԳԲՏ մարդկանց նույնպիսի իրավունքներ տրամադրելու օրենսդրության, ինչպես նաև Ալբանիայում մարիխուանայի և մարմնավաճառության օրինականացման դեմ։ Նրան մեղադրում են ԼԳԲՏ համայնքի նկատմամբ ակնհայտ խտրականության մեջ[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|