Մեղվագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեղրատու մեղուն ջուր խմելիս

Մեղվագիտություն (հունարեն μέλιττα, melitta, "մեղու"; և -λογία գիտություն բառերից), գիտություն, որն ուսումնասիրում է մեղրատու մեղուներին[1]։ Միջատաբանության ճյուղ է։ Մեղրատու մեղուները հաճախ օգտագործվում են ուսումնասիրության համար` սոցիալական համակարգերի էվոլյուցիայի հարցերին պատասխանելու համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեղուները դեռ շատ վաղ անցյալից եղել են մարդկության ուշադրության առարկա։ Անտիկ ժամանակներում նրանց մասին գրել են Արիստոտելը, Պլինիոսը, Վերգիլիոսը։ Մեղվագիտության՝ որպես գիտության ձևավորումն սկսվել է 17-րդ դարից, երբ նիդերլանդացի բնագետ, միջատաբան Յան Սվամերդամը սկիզբ դրեց մեղրատու մեղուների ուսումնասիրությանը։ Նա զբաղվել է մայր մեղուների ուսումնասիրությամբ, որը համարվում է փեթակի գլխավոր էգ մեղուն և որից առաջանում են տվյալ փեթակի մյուս մեղուները։ 18-րդ դարում մեղուների ուսումնասիրությամբ է զբաղվել ֆրանսիացի գիտնական Ռենե Անտուան Ռեոմյուրը։ Այս երկու բնագետների ուսումնասիրությունները շարունակել է շվեյցարացի բնագետ Ֆրանսուա Յուբերը, ում գիրքը՝ «Մեղուների վերջին դիտարկումները», երկար տարիներ եղել է մեղուների բիոլոգիայի հիմնական ուղեցույց։ 19-րդ դարում մեղվագիտության ասպարեզում հայտնի էին լեհ մեղվաբույծ Յան ՋԵրժոնն ու ամերիկացի մեղվաբույծ Լորեն Լանգստրոտը։ 1940-1941 թվականներին Գերմանիայում մեղրատու մեղուների պոպուլացիայի վրա ոչնչացնող ազդեցություն է թողնում մակաբույծ Nosema apis[2]։ Այս ժամանակ ավստրիացի էթոլոգ Կառլ ֆոն Ֆրիշը, ով զբաղվել էր մեղրատու մեղուների հաղորդակցման մեխանիզմների, մեղուների պարի լեզվի ուսումնասիրությամբ, շարունակում է գիտական գործունեությունը այդ մակաբույծի դեմ պայքարելու ուղղությամբ[3]։

Հարակից տերմիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ապիդոլոգիա (Apidology) — մեղվագիտության (ապիոլոգիա) հասկացության այլ տարբերակ, որը կիրառվում է Արևմտյան կիսագնդից դուրս՝ հիմնականում Եվրոպայում։ Երբեմն ավելի լայն իմաստով նշանակում է գիտություն բոլոր մեղուների մասին։
  • Ապիկոլոգիա (Apicology) — մեղրատու մեղուների էկոլոգիա։
  • Մելիտոլոգիա (Melittology) — գիտություն մեղուների մասին (բացի մեղրատու մեղուներից, հայտնի են մեղուների ավելի քան 17 000 տեսակներ)[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Մեղվագիտություն և հարակից տերմիններ Արխիվացված 2019-09-01 Wayback Machine
  2. Johannes Eckert, Karl Theodor Friedhoff, Horst Zahner, Peter Deplazes: Lehrbuch der Parasitologie für die Tiermedizin (German). 2nd Ed., Georg Thieme 2008, 978-3-8304-1072-0, p. 140.
  3. Bees, Nazis and the Nobel prize: the amazing life of Karl von Frisch