Խայտաբղետ փայտփոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մեծ խայտաբղետ փայտփորից)
Խայտաբղետ փայտփոր
Խայտաբղետ փայտփոր
Խայտաբղետ փայտփորի արուն
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Փայտփորանմաններ
Ընտանիք Փայտփորներ
Ցեղ Խայտաբղետ փայտփորներ
Տեսակ Մեծ խայտաբղետ
փայտփոր
Լատիներեն անվանում
Dendrocopos major
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 554048
NCBI 137523
EOL 1178483

Խայտաբղետ փայտփոր (լատին․՝ Dendrocopos major), փայտփորների ընտանիքի թռչուն։ Հայաստանում նստակյաց է, տարածված։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնականում տարածված է Հյուսիսարևելյան Աֆրիկայում, Եվրոպայում, Ասիայից մինչև Սկանդինավիա, Փոքր Ասիայում։ Հանդիպում է նաև Սիցիլիայում, Կորսիկայում, Սարդինիայում։ Բնության մեջ կարևոր նշանակություն ունի. մաքրում է ծառի խոռոչները տարբեր վնասատուներից[1]։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 22-23 սմ է, թևերի բացվածքը՝ 34-39 սմ, կենդանի զանգվածը՝ 78-100 գ։ Մարմինը վերևից սև է, ուսափետուրները՝ խոշոր սպիտակ բծերով։ Մարմինը ներքևից միատարր բաց դարչնագույն-դեղին է, ներքնապոչը՝ կարմիր։ Գլխի ճյուղավոր սև շերտը հասնում է մինչև ծոծրակը և կտուցը, գագաթը սև է։ Արուի ծոծրակը կարմիր է։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թռիչքը խիստ ալիքաձև է։ Ծառի բնին կտուցով թմբկահարումներն ընդմիջվում են բնորոշ երգով։ Բնակվում է անտառներում, պտղատու այգիներում, ձմռանը՝ ցածրադիր վայրերում։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է անողնաշարավորներով (ամռանը) և սերմերով (ձմռանը)։ Խայտաբղետ փայտփորի կտուցի մի քանի հարվածներով ախտորոշում է ծառի վարակվածությունը, ապա հեռացնում ծառի կեղևը և երկար ու լպրծուն լեզվի օգնությամբ դուրս բերում վնասատուներին և նրանց թրթուրներին։ Ձմռանը սնվելու համար ասեղնատերև ծառերի կոներից հանած մեծ քանակությամբ սերմ է պահեստավորում։

Բազմացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույնը հիմնականում գտնվում է բարձր վայրերում՝ 8 մ (հայտնի են դեպքեր, որ բույնը գտնվել է 0,3-26 մ-ի վրա) բարձրության վրա, որպեսզի զերծ մնա գիշատիչների հարձակումներից։ Դրա խորությունը 25—35 սմ է։ Բնի լայնությունը 11—12 մմ է։ Ապրիլի վերջին մայիսի սկզբին թռչունը ձվադրում է 4-6 սպիտակ ձվեր։ Ինկուբացիոն շրջանը տևում է 11-13 օր։ Ձվերի վրա նստում է և արուն և էգը։ Ձվադրումից 2 շաբաթ անց ձվերից դուրս են գալիս փակ աչքերով ձագերը։ Ձագերին կերակրում են թրթուրներով, որդերով։ Կերը նրանց բերում են օրվա ընթացքում 300 անգամ՝ 2-4 րոպե պարբերությամբ[1]։

Բնադրազույգեր կազմելու ամենավաղ նշանները նկատվում են փետրվարի 2-րդ կեսից։ Գարնանը բավական հեռավորությունից լսելի է ուժգին երգը։ Փչակը (խոր.՝ 28-35 սմ) փորում են էգը և արուն։ Առաջին ձվերը բներում հայտնվում են ապրիլի 2-րդ կեսից մայիսի 1-ին կեսը։

Դնում է 27 մմ տրամագծով, սպիտակ 4-7 ձու։ Թխսակալում են էգը և արուն՝ 12-13 օր։ Շատակեր ձագերին արուն և էգը կերակրում են օրը 300 անգամ։ Ձագերը բնից դուրս են գալիս կյանքի 20-22-րդ օրը՝ լավ թռչելու ունակությամբ օժտված, ևս 25-30 օր անցկացնելով ծնողների հետ՝ անջատվում են նրանցից։

Բացարձակ օգտակար տեսակ է, ոչնչացնում է մեծ քանակությամբ վնասատուներ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бутьев В. Т., Зубков Н. И., Иванчев В. П., Коблик Е. А., Ковшарь А. Ф., Котюков Ю. В., Люлеева Д. С., Назаров Ю. Н., Нечаев В. А., Приклонский С. Г., Пукинский Ю. Б., Рустамов А. К., Сорокин А. Г., * Фридман В. С. Совообразные, Козодоеобразные, Стрижеобразные, Ракшеобразные, Удодообразные, Дятлообразные // Птицы России и сопредельных регионов. — М.։ Товарищество научных изданий КМК, 2005. — С. 328—353. — ISBN 5-87317-198-X.
  • Гладков Н. А., Дементьев Г. П., Михеев А. В., Иноземцев А. А. Жизнь животных. — М.։ Просвещение, 1970. — Т. 5. Птицы. — С. 445—447.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խայտաբղետ փայտփոր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խայտաբղետ փայտփոր» հոդվածին։