Մելպոմենեի հեքիաթներ
Մելպոմենեի հեքիաթներ | |
---|---|
Տեսակ | պատմվածքների ժողովածու |
Ձև | պատմվածքների ժողովածու |
Հեղինակ | Անտոն Չեխով |
Հրատարակվել է | 1884 |
«Մելպոմենեի հեքիաթներ» (ռուս.՝ Сказки Мельпомены) (լրիվ անվանումը՝ «Մելպոմենեի հեքիաթներ. Ա. Չեխոնտի վեց հեքիաթ»), Անտոն Չեխովի պատմվածքների առաջին հրատարակված ժողովածուն, որը լույս է տեսել 1884 թվականին, բաղկացած էր 6 պատմվածքից՝ միավորված թատերական թեմայով։ Ժողովածուն գրողի առաջին հրատարակությունն է, որը գրավել է քննադատների ուշադրությունը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մելպոմենեի հեքիաթներ» ժողովածուի տպագրության համար հեղինակը փող չուներ, ուստի տպարանի սեփականատեր Ա. Ա. Լևենսոնը այն հրատարակեց ապառիկով։ Գիրքը վաճառվել է կես տարվա ընթացքում[1]։ Ինքը Չեխովը չգնահատեց այս հրապարակումը՝ այն անվանելով «անպետք բան»[2]։
Գրողի կրտսեր եղբայրը՝ Միխայիլ Չեխովը, հետաքրքրաշարժ դեպք է ներկայացնում՝ այս հավաքածուի հետ կապված։ Գրախանութների տերերը սխալ էին թույլ տվել հրատարակության ժանրում և թատերական պատմությունների փոխարեն այն տեղադրել էին մանկական բաժնում ՝ նկատի ունենալով, որ ժողովածուն մանկական հեքիաթների համար է։ Բայց այս հրատարակության հետագա ճակատագիրը, ինչպես նրա, այնպես էլ եղբոր ՝ Անտոնի համար անհայտ էր[3]։
Հավաքածուն դրական արձագանքներ առաջացրեց, նշվեց աշխույժությունն ու շարադրանքի հեշտությունը, հումորն ու զավեշտը։ Չորս պատմվածքներ 1982 թվականին տպագրվեցին «Համաշխարհային միտք» ամսագրում։ «Արտիստների կանայք» միակ պատմվածքն է չհրապարակված «Չարաճճիություն» ժողովածուից, որն այնուհետև տեղափոխվել է «Մելպոմենեի հեքիաթներ» ժողովածու[4]։ Ուշացած ստացվեց «Ողբերգակ» պատմվածքը, որը հրատարակվեց 1883 թվականին «Օսկոլկի» ամսագրում և գրողի կենդանության օրոք թարգմանվեց սերբախորվաթերեն[5]։
Պատմվածքները միավորվում են արվեստի մարդկանց մասին հումորային պատմություններով, որոնցից մի քանիսում բարձրացվում են ողբերգական թեմաներ։ Պատմվածքներում հիշատակվում են եվրոպական գրական ստեղծագործություններ` Յոհան Ֆրիդրիխ Շիլլերի (Ողբերգակ) «Ավազակները», Ուիլյամ Շեքսպիրի («Բարոն») «Համլետ»-ը և Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի «Ֆաուստ»-ը[6]։
Ժողովածուի կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]№ | Անվանում | Առաջին հրատարակություն | ||
---|---|---|---|---|
Տարի | Հրատարակություն | Բնօրինակ վերնագիր | ||
1 | Արտիստների կանայք | 1880 | «Մինուտա», № 7, դեկտեմբերի 7 | Պորտուգալական լեգենդ ռուսական ոճով նկարիչների կանանց մասին |
2 | Он и она | 1882 | «Համաշխարհային միտք», № 26, հուլիսի 23 | |
3 | Երկու սկանդալ | 1882 | «Համաշխարհային միտք», № 46, 16 декабря | |
4 | Բարոն | 1882 | «Համաշխարհային միտք», № 47, դեկտեմբերի 20 | |
5 | Վրեժ | 1882 | «Համաշխարհային միտք», № 50, դեկտեմբերի 31 | |
6 | Ողբերգական | 1883 | «Օսկոլկի», № 41, հոկտեմբերի 8 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Громов М. П. Сборник «Шалость» // Чехов. — М.: Молодая гвардия, 1993. — С. 112.
- ↑ Громов М. П. Сборник «Шалость» // Чехов. — М.: Молодая гвардия, 1993. — С. 113.
- ↑ Чехов М. П. Вокруг Чехова: Встречи и впечатления. — М.: Московский рабочий, 1959. — С. 127—128.
- ↑ Громов М. П. Примечания // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Институт мировой литературы им. А. М. Горького. — Т. 1. Рассказы. Повести. Юморески, 1880—1882. — М.: Наука, 1974. — С. 551—552, 564, 587, 594—596.
- ↑ Долотова Л. М., Опульская Л. Д., Чудаков А. П. Примечания // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Институт мировой литературы им. А. М. Горького. — Т. 2. [Рассказы. Юморески], 1883—1884. — М.: Наука, 1975. — С. 511—512.
- ↑ Шацев В. Н. Чехов на пути к «Маленькой трилогии» // Русская литература. — 2009. — № 4. — С. 117.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Долотова Л. М., Опульская Л. Д., Чудаков А. П. Примечания // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Институт мировой литературы им. А. М. Горького. — Т. 2. [Рассказы. Юморески], 1883—1884. — М.: Наука, 1975. — С. 467—559.
- Громов М. П. Примечания // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Институт мировой литературы им. А. М. Горького. — Т. 1. Рассказы. Повести. Юморески, 1880—1882. — М.: Наука, 1974. — С. 547—603.
- Громов М. П. Сборник «Шалость» // Чехов. — М.: Молодая гвардия, 1993. — 448 с.
- Чехов М. П. Вокруг Чехова // Вокруг Чехова / Сост., вступ. ст. и примеч. Е. М. Сахаровой. — М.: Правда, 1990. — 655 с.
- Шацев В. Н. Чехов на пути к «Маленькой трилогии» // Русская литература. — 2009. — № 4. — С. 115—122.