«Օսկոլկի» (ռուս.՝ Осколки ), հումորային, գրական-գեղարվեստական շաբաթաթերթ։ Հրատարակվել է 1881-1916 թվականներին։ Ամսագրի գոյության առաջին տարում խմբագիրը Ռոման Ռոմանովիչ Գոլիկեն էր, որը ավելի վաղ հրատարակել էր «Նկարների հավաքածու» գեղարվեստական շաբաթաթերթը։ 1882-1906 թվականներին հրատարակիչը և խմբագիրը հայտնի գրող Նիկոլայ Ալեքսանդրի Լեյկինն էր։ 1906-1908 թվականներին խմբագրությունը գլխավորում էր գրող-երգիծաբան Վիկտոր Վիկտորի Բիլիբինը՝ Ի․ Գրեկ կեղծանունով։ 19-րդ դարի 80-ական թվականներին «Օսկոլկին» ամենամեծ լիբերալ ռուսական ամսագիրն էր։ Անտոն Չեխովը՝ իր վաղ ստեղծագործական տարիներին ակտիվ համագործակցել է թերթին։ 1882-1887 թվականներին այնտեղ լույս են տեսել Չեխովի 270-ից ավել ստեղծագործությունները, այդ թվում առաջին պատմվածքների ժողովածուն՝ «Մելպոմենի հեքիաթները» (1884)[2]։