Մելպոմենեի հեքիաթներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մելպոմենեի հեքիաթներ
Տեսակպատմվածքների ժողովածու
ՀեղինակԱնտոն Չեխով
Հրատարակություն1884

«Մելպոմենեի հեքիաթներ» (ռուս.՝ Сказки Мельпомены) (լրիվ անվանումը՝ «Մելպոմենեի հեքիաթներ. Ա. Չեխոնտի վեց հեքիաթ»), Անտոն Չեխովի պատմվածքների առաջին հրատարակված ժողովածուն, որը լույս է տեսել 1884 թվականին, բաղկացած էր 6 պատմվածքից՝ միավորված թատերական թեմայով: Ժողովածուն գրողի առաջին հրատարակությունն է, որը գրավել է քննադատների ուշադրությունը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մելպոմենեի հեքիաթներ» ժողովածուի տպագրության համար հեղինակը փող չուներ, ուստի տպարանի սեփականատեր Ա. Ա. Լևենսոնը այն հրատարակեց ապառիկով: Գիրքը վաճառվել է կես տարվա ընթացքում[1]: Ինքը Չեխովը չգնահատեց այս հրապարակումը՝ այն անվանելով «անպետք բան»[2]:

Գրողի կրտսեր եղբայրը՝ Միխայիլ Չեխովը, հետաքրքրաշարժ դեպք է ներկայացնում կապված այս հավաքածուի հետ: Գրախանութների տերերը սխալ էին թույլ տվել հրատարակության ժանրում, և թատերական պատմությունների փոխարեն, այն տեղադրել էին մանկական բաժնում ՝ նկատի ունենալով, որ ժողովածուն մանկական հեքիաթների համար է: Բայց այս հրատարակության հետագա ճակատագիրը, ինչպես նրա, այնպես էլ եղբոր ՝ Անտոնի համար անհայտ էր[3]:

Հավաքածուն դրական արձագանքներ առաջացրեց, նշվեց աշխույժությունն ու շարադրանքի հեշտությունը, հումորն ու զավեշտը: Չորս պատմվածքներ 1982 թվականին տպագրվեցին «Համաշխարհային միտք» ամսագրում: «Արտիստների կանայք» միակ պատմվածքն է չհրապարակված «Չարաճճիություն» ժողովածուից, որն այնուհետև տեղափոխվել է «Մելպոմենեի հեքիաթներ» ժողովածու[4]: Ուշացած ստացվեց «Ողբերգակ» պատմվածքը, որը հրատարակվեց 1883 թվականին «Օսկոլկի» ամսագրում և գրողի կենդանության օրոք թարգմանվեց սերբախորվաթերեն[5]:

Պատմվածքները միավորվում են արվեստի մարդկանց մասին հումորային պատմություններով, որոնցից մի քանիսում բարձրացվում են ողբերգական թեմաներ: Պատմվածքներում հիշատակվում են եվրոպական գրական ստեղծագործություններ` Յոհան Ֆրիդրիխ Շիլլերի (Ողբերգակ) «Ավազակները», Ուիլյամ Շեքսպիրի («Բարոն») «Համլետ»-ը և Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի «Ֆաուստ»[6]:

Ժողովածուի կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Առաջին հրատարակություն
Տարի Հրատարակություն Բնօրինակ վերնագիր
1 Արտիստների կանայք 1880 «Մինուտա», № 7, դեկտեմբերի 7 Պորտուգալական լեգենդ ռուսական ոճով նկարիչների կանանց մասին
2 Он и она 1882 «Համաշխարհային միտք», № 26, հուլիսի 23
3 Երկու սկանդալ 1882 «Համաշխարհային միտք», № 46, 16 декабря
4 Բարոն 1882 «Համաշխարհային միտք», № 47, դեկտեմբերի 20
5 Վրեժ 1882 «Համաշխարհային միտք», № 50, դեկտեմբերի 31
6 Ողբերգական 1883 «Օսկոլկի», № 41, հոկտեմբերի 8

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Громов М. П. Сборник «Шалость» // Чехов. — М.: Молодая гвардия, 1993. — С. 112.
  2. Громов М. П. Сборник «Шалость» // Чехов. — М.: Молодая гвардия, 1993. — С. 113.
  3. Чехов М. П. Вокруг Чехова: Встречи и впечатления. — М.: Московский рабочий, 1959. — С. 127—128.
  4. Громов М. П. Примечания // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Институт мировой литературы им. А. М. Горького. — Т. 1. Рассказы. Повести. Юморески, 1880—1882. — М.: Наука, 1974. — С. 551—552, 564, 587, 594—596.
  5. Долотова Л. М., Опульская Л. Д., Чудаков А. П. Примечания // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Институт мировой литературы им. А. М. Горького. — Т. 2. [Рассказы. Юморески], 1883—1884. — М.: Наука, 1975. — С. 511—512.
  6. Шацев В. Н. Чехов на пути к «Маленькой трилогии» // Русская литература. — 2009. — № 4. — С. 117.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Долотова Л. М., Опульская Л. Д., Чудаков А. П. Примечания // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Институт мировой литературы им. А. М. Горького. — Т. 2. [Рассказы. Юморески], 1883—1884. — М.: Наука, 1975. — С. 467—559.
  • Громов М. П. Примечания // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Институт мировой литературы им. А. М. Горького. — Т. 1. Рассказы. Повести. Юморески, 1880—1882. — М.: Наука, 1974. — С. 547—603.
  • Громов М. П. Сборник «Шалость» // Чехов. — М.: Молодая гвардия, 1993. — 448 с.
  • Чехов М. П. Вокруг Чехова // Вокруг Чехова / Сост., вступ. ст. и примеч. Е. М. Сахаровой. — М.: Правда, 1990. — 655 с.
  • Шацев В. Н. Чехов на пути к «Маленькой трилогии» // Русская литература. — 2009. — № 4. — С. 115—122.