Մելանի Սքրոֆանո
անգլ.՝ Melanie Neige Scrofano | |
|---|---|
| Ծնվել է | դեկտեմբերի 20, 1981[1] (44 տարեկան) |
| Ծննդավայր | Օտտավա, Կանադա |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի և կինոռեժիսոր |
Մելանի Սքրոֆանո (անգլ.՝ Melanie Scrofano, դեկտեմբերի 20, 1981[1], Օտտավա, Կանադա), կանադացի դերասանուհի, որն առավել հայտնի է «Վայնոնա Էրփ» (2016-2018) հեռուստասերիալում խաղացած գլխավոր դերով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել և մեծացել է Օտտավայում՝ ինժեների և կառավարական պաշտոնյայի ընտանիքում[2]։ Ունի իտալական և ֆրանկո-կանադական ծագում։ 13 տարեկան հասակում սկսել է աշխատել որպես ֆոտոմոդել, որից հետո որոշել է դառնալ դերասանուհի[3]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ էկրանում դերասանուհին առաջին անգամ հայտնվել է 2009 թվականին թողարկված «Սղոց 6» սարսափ ֆիլմում, որում նրան հասել է Ջինայի՝ Ուիլյամ Իստոնի օգնականի դերը, որը զոհվել էր «Կարուսել» կոչվող թակարդում։
2012-2014 թվականներին (3-5 եթերաշրջաններ) նկարահանվել է «Մտքեր կարդացող» հեռուստասերիալում՝ քրեական ռեպորտյոր Թի Թրեմբլեյի դերում[4]։ 2014 թվականին «Գայլեր» ֆիլմում նկարահանվել է Գեյլ Թիմինսի՝ գլխավոր հերոսուհու քրոջ դերում[5]։
2016 թվականից խաղացել է SyFy հեռուստաալիքի «Վայնոնա Էրփ» առեղծվածային վեստերն-սերիալի (Բո Սմիթի կոմիքսի էկրանավորումը) գլխավոր դերը[6][7]։ Երբ 2019 թվականին ի հայտ են եկել լուրեր այն մասին, որ ֆինանսավորման հետ կապված խնդիրների պատճառով սերիալը կարող է փակվել, երկրպագուները շոուն փրկելու համար ստեղծել են սոցիալական ընկերություն[8][9][10], ինչպես նաև Նյու Յորքի Թայմս Սքվերում գովազդային ցուցատախտակով թողարկել են սերիալի գովազդը[11][12][13][14]։ Մելանին նաև աջակցել է երկրպագուներին՝ իր գումարով գնելով բիլբորդներից մեկը[15]։ Արդյունքում հաջորդ եթերաշրջանը արտադրության մեջ է դրվել[16]։
2018 թվականին «Թռչնի երկիր» նուար թրիլլերում խաղացել է գլխավոր դերերից մեկը[17]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականին՝ Variety ամսագրի հուլիսյան թողարկման ժամանակ, հայտնի է դարձել, որ դերասանուհին հղի է։ 2017 թվականի ապրիլին՝ «Վայնոնա Էրփ»-ի երկրորդ եթերաշրջանի նկարահանումի ավարտից անմիջապես հետո, ծնվել է նրա որդին[18][19]։ Սքրոֆանոն շոուի երկրորդ եթերաշրջանում հանդես է եկել հղի վիճակում. այն դարձել է եթերաշրջանի սյուժետային կամարներից մեկը[20]։
«Վայնոնա Էրփ» հեռուստասերիալի նկարահանումների ժամանակ նա ծանոթացել է դերասանուհի Դոմինիկ Պրովոստ Չալկլիի հետ, որը սերիալում խաղում էր նրա կրտսեր քրոջ դերը։ Հետագայում նրանք դարձել են մտերիմ ընկերներ[21]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
|---|---|---|---|---|
| 2002 | ս | Ֆակուլտետ | Undressed | Իզաբել |
| 2006 | ս | Փառավոր մարդիկ | Beautiful People | Էմմա Լոուրեն |
| 2007 | ս | Գերբնական | Supernatural | աղջիկ |
| 2008 | հֆ | Էնը կանաչ տանիքից։ Նոր սկիզբը | Anne of Green Gables: A New Beginning | Բրիջիթ |
| 2009 | ֆ | Սղոց 6 | Saw 6 | Ջինա |
| 2010 | ս | Գաղտնի գործողություններ | Covert Affairs | Ջեյն |
| 2010 | ս | Լինել Էրիկա | Being Erica | Ռեբեկա՝ բժիշկ Թոմի հիվանդը |
| 2011 | ֆ | Քաղաքացի ավազակը | Citizen Gangster | Էնի Ռոբերտս |
| 2011 | հֆ | Մնա ինձ հետ | Stay with Me | Էլիսոն |
| 2011 | ս | Թեժ կետ | Flashpoint | Հոլի Մաքկորդ |
| 2012 | ս | Փրկության հույսով | Saving Hope | Կիմ Սփենսեր |
| 2012 | ս | Հեյվեն | Haven | Նոել, պարամեդիկ |
| 2012-2014 | ս | Մտքեր կարդացող | The Listener | Թիա Թրեմբլեյ |
| 2013 | հֆ | Վերափաթաթում | Rewind | Ջեսիկա Նոկս |
| 2013 | ֆ | Բուժքույր 3D | Nurse 3-D | Ռեյչել Ադամս |
| 2014 | ֆ | Գայլեր | Wolves | Գեյլ Թիմինս |
| 2016 | ս | Դեմիեն | Damien | Վերոնիկա Սելվաջիո |
| 2016 | ֆ | Եթե դու տեսնես նրան | Happily Ever After | Լիզա |
| 2016 | ս | Վերջին թեկնածու | Designated Survivor | Լիզա Ջորդան |
| 2016-2018 | ս | Վայնոնա Էրփ | Wynonna Earp | Վայնոնա Էրփ |
| 2018 | ս | Վատ արյուն | Bad Blood | Վալենտինա Կոզոլետո |
| 2018 | ֆ | Թռչնի երկիր | Birdland | Մերլ Ջեյմս |
| 2019 | ֆ | Ես գնում եմ փնտրելու | Ready or Not | Էմիլի Լե Դոմաս |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Internet Movie Database — 1990.
- ↑ Eric Volmers (2016 թ․ մարտի 31). «Calgary-shot Wynonna Earp ready for action». Calgary Herald. Վերցված է 2016 թ․ մայիսի 29-ին.
- ↑ Imagiamedia.ca. «The many lives of Melanie Scrofano - Panoram Italia». www.panoramitalia.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ Andrew Ryan (2014 թ․ մայիսի 26). «Seven Days of Television: May 26 to June 1 [1 of 7]». The Globe and Mail. Վերցված է 2016 թ․ մայիսի 29-ին.
- ↑ Dennis Harvey Film Review: ‘Wolves’(անգլ.) // Variety : magazine. — 2014.
- ↑ Lesley Goldberg (2015 թ․ հուլիսի 22). «Syfy Acquires Comic Book Adaptation 'Wynonna Earp'». The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ մայիսի 29-ին.
- ↑ Nellie Andreeva (2015 թ․ հուլիսի 22). «Syfy Acquires 'Wynonna Earp' Series; Melanie Scrofano To Star». Deadline Hollywood. Վերցված է 2016 թ․ մայիսի 29-ին.
- ↑ Weekes, Princess (2019 թ․ փետրվարի 22). «Save Wynonna Earp!». The Mary Sue. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
- ↑ Gennis, Sadie (2019 թ․ փետրվարի 22). «Wynonna Earp Fans Rally to Save the Show After Troublesome Season 4 Delay». TV Guide. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
- ↑ Burlingame, Russ (2019 թ․ փետրվարի 21). «'Wynonna Earp' is Trending Worldwide As Fans Launch a Save-The-Show Campaign on Twitter». Comicbook.com. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
- ↑ Emily Andras [@emtothea] (March 4, 2019). «This is fine, this is normal for #cdntv. #FightForWynonna #WynonnaEarp» (Թվիթ) – via Թվիթթեր.
- ↑ Samhan, Jamie (2019 թ․ մարտի 1). «'Wynonna Earp' Fans Try To Save The Show With Times Square Campaign». ET Canada. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
- ↑ Harnick, Chris (2019 թ․ մարտի 1). «Wynonna Earp Fans Rally to Save Show With Billboard in Times Square». E! News. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
- ↑ Houpt, Simon (2019 թ․ մարտի 8). «Wynonna Earp fans buy billboards to help troubled show survive». The Globe and Mail. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
- ↑ Harnick, Chris (2019 թ․ մարտի 7). «The Fight for Wynonna Earp Continues, Now With a Billboard From Melanie Scrofano». E! News. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
- ↑ Ryan, Maureen (2019 թ․ հուլիսի 2). «Wynonna Earp Season 4 Is Finally, Actually Happening». Vulture. Վերցված է 2019 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ Mobarak, Jared (2018 թ․ հունվարի 24). «Review: 'Birdland' Favors Mood Over Action by Utilizing Film Noir Tropes». Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
{{cite news}}: Unknown parameter|publusher=ignored (օգնություն) - ↑ Maureen Ryan (2017 թ․ հուլիսի 8). «'Wynonna Earp' Exclusive: Showrunner Emily Andras and Star Melanie Scrofano Break Down That Big Reveal». Variety (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ Eric Volmers (2017 թ․ օգոստոսի 4). «'No pregnant pause: Expecting a baby didn't slow down Wynonna Earp or the actress playing her». Calgary Herald (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ Liszewski, Bridget (2017 թ․ հուլիսի 10). «Wynonna Earp's Melanie Scrofano On Her Pregnant Demon-Hunting Superhero». The TV Junkies. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ Lore, Kollin (2016 թ․ հունիսի 10). «Wynonna Earp - Interview with Melanie Scrofano». Spoiler TV.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մելանի Սքրոֆանո» հոդվածին։ |
| ||||||||||||||
- Դեկտեմբերի 20 ծնունդներ
- 1981 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կանադայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 1982 ծնունդներ
- 21-րդ դարի դերասանուհիներ
- Դեկտեմբերի 31 ծնունդներ
- Կանադացի դերասանուհիներ
- Կանադացի կինոդերասանուհիներ
- Կանադացի հեռուստատեսային դերասաններ
- Կանադացի հեռուստատեսային դերասանուհիներ