Մեթյու Հենկոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեթյու Հենկոկ
Official portrait of Rt Hon Matt Hancock MP crop 2.jpg
 
Կուսակցություն՝ Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն
Կրթություն՝ Էքսետեր քոլեջ, Քրիստի քոլեջ, Օքսֆորդի համալսարան և Քեմբրիջի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, տնտեսագետ և international forum participant
Ծննդյան օր հոկտեմբերի 2, 1978(1978-10-02) (44 տարեկան)
Ծննդավայր Չեստեր, Չեշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Flag of the United Kingdom (1-2).svg Միացյալ Թագավորություն
 
Կայք՝ matt-hancock.com

Մեթյու Հենկոկ (անգլ.՝ Matthew John David Hancock, հոկտեմբերի 2, 1978(1978-10-02), Չեստեր, Չեշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի քաղաքական գործիչ, Քեմերոնի երկրորդ կառավարությունում գլխավոր գանձապետ և կառավարության նախարար (2015-2016)։ Առողջապահության նախարար (2018 թվականից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականին ավարտել է Օքսֆորդի համալսարանի Էքզեթեր քոլեջը՝ քաղաքականության, փիլիսոփայության և տնտեսագիտության աստիճանով[1], ավելի ուշ ավարտել է Քեմբրիջի համալսարանի Քրիստի քոլեջը[2]։

2000 թվականից զբաղվել է Անգլիայի բանկում բնակարանային շինարարության վարկավորմամբ, 2005 թվականին գլխավորել է գանձապետարանի ստվերային կանցլեր Ջորջ Օսբորնի աշխատակազմը[3]։

1999 թվականին Մետյու Հենկոկը միացել է Պահպանողական կուսակցությանը։ 2010 թվականի մայիսի 6-ին Արևմտյան Սուֆոլկ (West Suffolk) ընտրատարածքից ընտրվել է Համայնքների պալատ։ 2012-2013 թվականներին եղել է բիզնեսի, նորարարությունների և մասնագիտական ուսուցման հարցերով նախարարի խորհրդարանական օգնական, 2013-2014 թվականներին՝ մասնագիտական ուսուցման և ձեռներեցության կրտսեր նախարար[4]։

Աշխատանքը պահպանողական կառավարություններում[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հուլիսի 15-ին Դևիդ Քեմերոնը մի շարք կադրային փոփոխություններ է կատարել իր առաջին կաբինետում, որոնց արդյունքում Հենկոկը ստացել է բիզնեսի և ձեռներեցության կրտսեր նախարարի, Փորթսմութի խնդիրների կրտսեր նախարարի և էներգետիկայի ու կլիմայի փոփոխության դեմ պայքարի նախարարի պաշտոնները, որոնք նրան իրավունք են տվել մասնակցել կառավարության նիստերին[5]։

2015 թվականի մայիսի 7-ին հերթական խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակ է տարել իր նախկին շրջաում՝ ձայների 52,2%-ի արդյունքով՝ մրցակիցներից ուժեղագույն թեկնածու, անկախության կուսակցության թեկնածու Ջուլիան Ֆլադի (Julian Flood) 21,7 %-ի դիմաց[6]։

2015 թվականի մայիսի 11-ին Դևիդ Քեմերոնն ավարտել է նոր կաբինետի ձևավորումը, որում Հենկոկը ստացել է գլխավոր գանձապահի (Paymaster General) և կաբինետի նախարարի (Minister for the Cabinet Office) պորտֆելը։ Նրա անմիջական պարտականությունների մեջ են մտել այնպիսի միջոցներ, ինչպիսիք են կառավարության կառավարչական ծախսերը 10 մլրդ ֆունտ ստեռլինգով կրճատելու հնարավորությունների որոնումը և նրա նախորդի՝ Ֆրենսիս Մոդայի աշխատանքի շարունակումը քաղաքացիական ծառայության բարեփոխումների իրականացման համար[7]։

2016 թվականի հուլիսի 14-ին ձևավորվել է Թերեզա Մեյի առաջին կաբինետը, որտեղ գլխավոր գանձապահի և կաբինետի նախարարի պորտֆելները բաժին են հասել Բեն Համերին[8], իսկ Մետյու Հենկոկը առանց կառավարության նիստերին մասնակցելու իրավունքի դարձել է թվային տեխնոլոգիաների և մշակույթի կրտսեր նախարար։

2017 թվականի խորհրդարանական ընտրությունները Հենկոկին նոր հաղթանակ են բերել Արևմտյան Սուֆոլքում (ձայների 61,2 %, երկու անգամ ավելի շատ, քան լեյբորիստ Մայքլ Ջեֆրիսի ձայները)[9]։

2018 թվականի հունվարի 8-ին Մեյը իր երկրորդ կաբինետում մի շարք կադրային փոփոխություններ է կատարել, որոնց ընթացքում Հենկոկը վերադարձել է կառավարություն՝ փոխարինելով Կարեն Բրեդլիի թվային տեխնոլոգիաների, մշակույթի, ԶԼՄ-ների և սպորտի նախարարի աթոռը[10]։

2018 թվականի հուլիսի 9-ին կառավարության ներսում «Հորիզոնական» տեղափոխությունների նոր շղթայի արդյունքում ստացել է առողջապահության նախարարի պորտֆելը[11]։

2019 թվականի հուլիսի 24-ին Բորիս Ջոնսոնի կառավարության ձևավորման ժամանակ կրկին նշանակվել է առողջապահության նախարար[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Matthew Hancock (1996, PPE) promoted in Cabinet reshuffle» (անգլերեն)։ Exeter College Oxford։ 2013-10-09։ Վերցված է 2016-03-13 
  2. Pieces. — Crist’s College Newsletter. — 2011. — P. 11.(չաշխատող հղում)
  3. Jane Merrick, John Rentoul (2013-09-29)։ «Tory conference: Matthew Hancock: The future Conservative leader who's ahead by a V-neck» (անգլերեն)։ Independent։ Վերցված է 2016-03-13 
  4. «Matthew Hancock MP»։ Democracy Live (անգլերեն)։ BBC։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-14-ին։ Վերցված է 2016-03-10 
  5. «Cabinet: David Cameron's new line-up» (անգլերեն)։ BBC News։ 2014-07-15։ Վերցված է 2015-05-20 
  6. «Suffolk West»։ Election 2015 (անգլերեն)։ BBC News։ Վերցված է 2016-03-12 
  7. «Meet the new Cabinet appointments in David Cameron's Tory government» (անգլերեն)։ Independent։ 2015-05-11։ Վերցված է 2016-03-13 
  8. Dan Bloom, Stephen Jones (2016-07-14)։ «Who is in Theresa May's new Cabinet? Full line-up after Tory Prime Minister's bombshell reshuffle» (անգլերեն)։ Mirror։ Վերցված է 2016-07-14 
  9. «Suffolk West»։ Election 2017 (անգլերեն)։ BBC News։ Վերցված է 2019-07-23 
  10. «Cabinet reshuffle: Justine Greening resigns from government» (անգլերեն)։ BBC News։ 2018-01-09։ Վերցված է 2018-01-09 
  11. Sam Blewett (2018-07-10)։ «Who is Matt Hancock? Former Culture Secretary who is now in charge of the NHS» (անգլերեն)։ Mirror։ Վերցված է 2018-07-11 
  12. «Prime Minister Boris Johnson: Who's in his cabinet?» (անգլերեն)։ BBC News։ 2019-07-25։ Վերցված է 2019-07-25 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]