Jump to content

Մեթյու Հադսոն-Սմիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեթյու Հադսոն-Սմիթ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝վազորդ
Երկիր՝ Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 26, 1994(1994-10-26)[1] (29 տարեկան)
Ծննդավայր՝Վուլվերհեմպտոն, Ուեսթ Միդլանդս, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն
192 սանտիմետր
Քաշ՝79 կիլոգրամ

Մեթյու Հադսոն-Սմիթ (անգլ.՝ Matthew Hudson-Smith, հոկտեմբերի 26, 1994(1994-10-26)[1], Վուլվերհեմպտոն, Ուեսթ Միդլանդս, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի աթլետ, որը մասնագիտացել է 400 մետր տարածության վազքում։ Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների եռակի մրցանակակիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հադսոն-Սմիթ (ձախից)

Մանուկ հասակում խաղացել է «Վուլվերհեմփտոն» ֆուտբոլային ակումբի պատանեկան թիմերում՝ սկզբում աջ պաշտպանի դիրքում, իսկ հետո՝ հարձակվողի դիրքում։ Արդեն այն ժամանակ մարզիչները նշում էին նրա բարձր արագությունը հասակակիցների ֆոնին։ Սակայն 10 տարեկանում նա ֆուտբոլը փոխեց աթլետիկայի։ Ինչպես հիշում է ինքը՝ Մեթյուն, պատճառը նրա անբավարար հավաքվածությունն էր խաղում, բացի այդ, այն ժամանակ թվում էր, որ ցանկացած պահի հնարավոր կլինի վերադառնալ[2]։

16 տարեկանում ձախ ոտքի գանգրենոզ խոցեր է ունեցել։ Դրանք անհայտ վարակի հետևանք են, որը բժիշկներին, այնուամենայնիվ, հաջողվել է հաղթահարել, բայց ոչ առանց հետևանքների կոճի վերևում գտնվող սպիի տեսքով[3]։

Առաջին անգամ ուշադրություն է դարձրել 2011 թվականին, երբ 200 մետր վազքում երկրորդ տեղն Է զբաղեցրել Անգլիայի դպրոցականների առաջնությունում։ Մեկ տարի անց կրկնեց այդ հաջողությունը, իսկ 2013 թվականին հանդես եկավ Եվրոպայի պատանեկան առաջնությունում[4]։ 200 մետր մրցատարածությունում նվաճել է բրոնզե մեդալ (կիսաեզրափակչում ցույց է տվել 20,88 անձնական ռեկորդ), որից հետո դարձել է երրորդը նաև 4×400 մետր փոխանցումավազքում:

2014-ին նա սկսել է կենտրոնանալ 400 մետր վազքի վրա: Նախկին անձնական ռեկորդը՝ 48,76, Մեթյուն մեկ մրցաշրջանում բարելավել է ավելի քան չորս վայրկյան: Հուլիսին Ադամանդե լիգայի փուլում դարձել Է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ 20 տարեկանից ցածր երկրորդ մարզիկը, որը 45 վայրկյանից ավելի արագ է հաղթահարել տարածությունը[5]։ Այս հաջողության շնորհիվ նա ընտրվեց Համագործակցության խաղերի համար, որտեղ վերջին փուլում Անգլիայի հավաքականին առաջնորդեց 4×400 մետր փոխանցումավազքում հաղթանակի: Մեկուկես շաբաթ անց Եվրոպայի առաջնությունում 400 մետր վազքում զիջեց միայն հայրենակից Մարտին Ռունիին և նվաճեց արծաթե մեդալ: Էստաֆետում Հադսոն-Սմիթը վազեց երկրորդ փուլում, իսկ բրիտանացիները, ի վերջո, դարձան չեմպիոններ:

2015 թվականի մրցաշրջանը գրեթե ամբողջությամբ բաց է թողել մեջքի վնասվածքի պատճառով[6]։

Վերադարձել է մրցակցային գործունեության 2016 թվականի մայիսին և շուտով կարիերայում առաջին անգամ նվաճել է երկրի առաջնությունը։ Եվրոպայի առաջնությունում նա դարձավ բրոնզե մեդալակիր փոխանցումավազքում, չնայած նա փոքր տարբերությամբ առաջինն էր գնում իր չորրորդ փուլ և գլխավորում էր հեռավորության մեծ մասը:

Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում նա սահմանել է անձնական ռեկորդ՝ 44,48 և դարձել Եվրոպայի միակ ներկայացուցիչը, ով անցել է 400 մետր վազքի եզրափակիչ: Մեդալների համար պայքարել Մեթյուն չկարողացավ. նա ավարտել է վերջին 8-րդ տեղում։

2022 թվականի մայիսի 28-ին ամերիկյան Օրեգոնում վազել է 400 մետր՝ 44,35 ազգային ռեկորդով։ Սա պատմության մեջ երկրորդ արդյունքն է եվրոպացի վազորդների համար՝ ընդամենը 0,02 վայրկյանով ավելի վատ, քան Թոմաս Շենլեբեի Եվրոպայի ռեկորդը, որը սահմանվել է 1987 թվականին:

2023 թվականին աթլետիկայի աշխարհի առաջնությունում, Բուդապեշտում բրիտանացին 400 մետր վազքում 44,31 միավորով նվաճել է արծաթ՝ զիջելով ջամայկացի մարզիկ Անտոնիո Ուոթսոնին[7]։

Վուսթերի համալսարանի ուսանող է, որտեղ կրթություն է ստանում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում[8]։

Հիմնական արդյունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Մրցաշրջան Անցկացման վայր Դիսցիպլինա Տեղ Արդյունք
2013 Պատանիների Եվրոպայի առաջնություն Ռիետի, Իտալիա 200 մ 3-րդ 20,94
4×400 մ

փոխանցումավազք

3-րդ 3.05,14
2014 Համագործակցության խաղեր Գլազգո, Մեծ Բրիտանիա 4×400 մ

փոխանցումավազք

1-ին 3.00,46
Եվրոպայի առաջնություն Ցյուրիխ, Շվեյցարիա 400 մ 2րդ 44,75
4×400 մ

փոխանցումավազք

1-ին 2.58,79
2016 Եվրոպայի առաջնություն Ամստերդամ, Նիդերլանդներ 4×400 մ

փոխանցումավազք

3-րդ 3.01,44
Օլիմպիական խաղեր Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա 400 մ 8-րդ 44,61
4×400 մ

փոխանցումավազք

 — DQ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 World Athletics database
  2. «Wolves rejection put Matthew Hudson-Smith on Olympic road to Rio». Արխիվացված է օրիգինալից 2017-02-02-ին. Վերցված է 2017-02-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Matthew Hudson-Smith: I nearly lost my rotting leg at 16». Արխիվացված է օրիգինալից 2017-08-15-ին. Վերցված է 2017-02-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Matthew Hudson-Smith». Արխիվացված է օրիգինալից 2018-08-28-ին. Վերցված է 2017-02-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Matthew Hudson-Smith: The laid back athletics super talent who wants to win everything». Արխիվացված է օրիգինալից 2015-01-30-ին. Վերցված է 2017-02-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Rio Olympics 2016: Matthew Hudson-Smith could have been playing for Wolves — but instead he was being beaten by Liverpool fan Wayde van Niekerk». Արխիվացված է օրիգինալից 2016-10-17-ին. Վերցված է 2017-02-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 75 (օգնություն)
  7. «Даниэлла Уилльямс и Антонио Уотсон с Ямайки, нидерландка Фемке Бол, канадка Кампин Роджерс и грек Милтиадис Теноглу – победители шестого дня чемпионата мира в Будапеште». allsportinfo.ru. Վերցված է 2023-08-25-ին.
  8. Matthew Hudson-Smith to Star in Rio Relay(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]