Մեթյու Բելամի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մեթյու Բելլամիից)
Jump to navigation Jump to search
Մեթյու Բելամի
Flickr - moses namkung - Muse-2.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Matt Bellamy
Ի ծնե անունանգլ.՝ Matthew James Bellamy
Ծնվել էհունիսի 9, 1978 (43 տարեկան), Քեմբրիջ, {{{2}}} Մեծ Բրիտանիա
Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԺանրերԱլտերնատիվ Ռոք, Սիմֆոնիկ Ռոք, Պրոգրեսիվ Ռոք
Մասնագիտությունկիթառահար, երգիչ, դաշնակահար, կոմպոզիտոր, դիրիժոր, հեղինակ-կոմպոզիտոր և երգերի հեղինակ
Երգչաձայնտենոր
Գործիքներկիթառ[1], դաշնամուր[1], ստեղնաշարային գործիքներ, կլառնետ, Մանդոլին, keytar?, վոկալ[1], երգեցողություն[1] և երաժշտական ստեղնաշար[1]
Գործունեություն1994–ներկա
ԼեյբլMushroom Records, A&E Records
ԱնդամակցությունՄյուզ և The Jaded Hearts Club?[2]
ԿապվածMuse
ԱմուսինElle Evans?
ՊարգևներԱրվեստների պատվավոր դոկտոր
Կայքmuse.mu
Ստորագրություն
Ստորագրություն
Matthew Bellamy Վիքիպահեստում

Մեթյու Ջեյմս Բելլամին (անգլ.՝ Mattew James Bellamy, հունիսի 9, 1978(1978-06-09)[3], Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանական աշխարհահռչակ Muse խմբի ղեկավարն է։ 2002 թվականին «Total Guitar» ամսագրի "Աշխարհի լավագույն 100 կիթառահարները" ցանկում նա զբաղեցրել է 29-րդ տեղը։ 2011 թ.-ին չորրորդ անգամ "NME" (New Musical Express)-ի կողմից ճանաչվել է որպես աշխարհի ամենասեքսուալ տղամարդ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1978 թվականի հունիսի 9-ին Մեծ Բրիտանիայի Քեմբրիջ քաղաքում։ Նրա հայրը՝ ‘ Ջորջ Բելլամին նույնպես երաժիշտ է, հանդիսանում էր The Tornados խմբի կիթառահարը[4]։ 1990 թվականին Մեթյուի, ինչպես նաև ապագա Մյուզ խմբի մյուս մասնակիցների‘ Քրիս Վոլսթենհոլմի և Դոմինիկ Հովարդի ընտանիքները Քեմբրիջից տեղափոխվում են Դևոն կոմսության Թինմութ քաղաք։

Մեթյուն լրջորեն սկսում է կիթառ նվագել, որպիսզի մտնի Դոմինիկ Հովարդի դպրոցական "Gothic Plague" խումբը, և երբ այդ խմբում ազատվում է կիթառահարի տեղը, նա դառնում է խմբի անդամ։ Մի քանի տարվա ընթացքում խմբի կազմը բազմիցս փոփոխվում էր։ Հենց այդ տարիներին Մեթյուն սկսում է լրջորեն բանաստեղծություններ ստեղծագործել։

Դպրոցն ավարտելուց հետո Մեթյում մեկնում է շրջագայության, լինում է Իտալիայում և Իսպանիայում, ուր ծանոթանում է մի իսպանացի կիթառահարի հետ, որից սովորում է ֆլամենկո ոճում կիթառ նվագել։ Որոշակի ժամանակ նաև ապրում է Հունաստանում, որտեղ, ըստ իր խոսքերի, "լուրջ բաներ են իր հետ պատահում, օրինակ սիրո դրվագներ և այլն...": Հենց Հունաստանում է նա ստեղծում Muscle Museum երգը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի ապրիլին Մեթյուն նշանվեց Քեյթ Հադսոնի հետ[5]։ 2011 թ. հուլիսի 9-ին ծնվեց նրանց զավակը - Բինհեմ Հոուն Բելլամին[6]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին «Classic Rock» ամսագիրը Բելլամիին ավելացրել է «Բոլար ժամանակների լավագույն 100 կիթառահարներ» ցուցակում։

2010 թ. Մեթյու Բելլամին NME Awards-ի կողմից երրորդ անգամ ճանաչվեց որպես ամենասեքսուալ տղամարդ[7]։

2010 թ. մայիսին «Q» ամսագրի ամենաազդեցիկ ֆրոնտմենների տասնյակում Բելլամին զբաղեցրել է 8-րդ տեղը, իր ետևում թողնելով Փոլ Մաքքարթնիին և Ջոն Լենոնին[8]։

2011 թ. NME Awards-ի կողմից չորրորդ անգամ ճանաչվեց որպես ամենասեքսուալ տղամարդ[9]։

Երաժշտական սարքավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելլամին օգտագործում է պատվերով պատրաստված կիթառներ, ոևը պատրաստում է Հյու Մենսոնը (Hugh Manson) Դևոն կոմսության Էքզեթեր քաղաքում։ Ներկայումս նա ունի 11 "Մենսոն" կիթառ։ Նաև ունի այլ մակնիշների կիթառներ, որոնցից են Fender Aloha Stratocaster (Մեթյուի ամեթանկարժեկ և սիրված կիթառներից մեկը), Gibson Les Paul DC Lite , Gibson SG, Jackson Randy Rhoads (custom) a Parker Fly, Peavey EVH Wolfgang և Yamaha Pacifica. Խմբի սկզբնական տարիներին նա հիմնականում օգտագործում էր Yamaha Pacifica 120 SC կիթառը։ 2000 թվականի համերգների ընթացքում միշտ օգտագորշել է Gibson Les Paul DC Lite կիթառը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]