Մեդալիոն բռնած երիտասարդի դիմանկար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեդալիոն բռնած երիտասարդի դիմանկար
տեսակգեղանկար
նկարիչՍանդրո Բոտիչելլի[1]
տարիմոտ 1480
բարձրություն58,4 սանտիմետր
լայնություն39,4 սանտիմետր
ժանրդիմապատկեր
նյութտեմպերա և փայտե տախտակ
հավաքածուանհայտ
սեփականատերանհայտ
կայք
Ծանոթագրություններ
 Portrait of a Young Man Holding a Roundel Վիքիպահեստում

«Մեդալիոն բռնած երիտասարդի դիմանկար»[2], նկար, որը վերագրվում է Սանդրո Բոտիչելլիին։ Ոճի շնորհիվ ենթադրվում է, որ այն նկարվել է մոտ 1480 թվականին[3]։ Դիմանկարում պատկերված երիտասարդի ինքնությունը անհայտ է, սակայն վերլուծաբանները ենթադրում են, որ դա կարող է լինել Մեդիչիների ընտանիքից, քանի որ Լորենցո դե Մեդիչին Բոտիչելիի գլխավոր բարերարներից էր[4]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարը, որը համարվում է ավարտված մոտ 1480 թվականին, ենթադրաբար ներկայացնում է Վերածննդի Ֆլորենցիայի բարձր հասարակության գեղեցկության իդեալը[5]։ Երիտասարդի զգեստը հասարակ է, նուրբ որակի, այն ժամանակվա համար շատ հազվադեպ կապույտ գույնի կտորից է[6]։ Աշխատանքը նկարված է տեմպերայով բարդու փայտի վրա[7] ունի 38,9 սմ լայնություն և 58,7 սմ բարձրություն[2]։ Մորուքավոր սրբի կերպարը տրեչենտոյի մեդալիոնին ավելացվել է դիմանկարի ավարտից հետո[8] և ենթադրվում է, որ այն Բարտոլոմեո Բուլգարինիի, որը հայտնի է որպես «Օվիլի վարպետ», բնօրինակ աշխատանքն է[8]։ Մեդալիոնը շատ նման է Բուլգարինիի մյուս գործերին[9]՝ ենթադրվում է, որ այն կտրված է ուղղանկյուն տրեչենտոյից[10]։ Երիտասարդը պատկերված է պատուհանի շրջանակի առջև, որտեղ նկարիչը ձևավորել է մի շարք գունավոր հարթություններ[8]։ Ներքին շրջանակը մոխրագույն, որը ձախ հատվածում ունի վառ կապույտ երանգ, իսկ աջում՝ ավելի մուգ մոխրագույն է[8]։ Երիտասարդի մատներից մեկը, որը ներքևից պահում է մեդալիոնը, հենված է նկարի ստորին մասում վառ մոխրագույն շերտի վրա։ Ձեռքը գործում է այնպես, որը պատրանք է տալիս, որ մեդալիոնը նկարի այլ մակարդակում է[8]։

Պատմություն և սեփականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարի առաջին ժամանակակից հիշատակումը եղել է 1938 թվականին, երբ այն պատկանել է Կերնարվոնի բարոն Նյուբորոունին[2]։ Այդ ժամանակ արվեստի դիլեր Ֆրենկ Սաբինը[3] այցելել է Նյուբորո կալվածք և գնահատել նկարի արժեքը[2]։ Լորդ Նյուբորոունը անտեղյակ է եղել նկարի իրական արժեքի մասին, ուստի Սաբինին հաջողվել է գնել այդ նկարը համեմատաբար ցածր գնով[2]։ Արվեստի պատմաբանները ենթադրում էին, որ նկարը հայտնվել է Նյուբորո ընտանիքի տիրապետության տակ, երբ առաջին բարոն Նյուբորո Թոմաս Վինը ապրել է Ֆլորենցիայում, 1782-ից 1791 թվականներին[2][3]։

Սաբինը դիմանկարը վաճառել է կոլեկցիոներ սըր Թոմաս Մերթոնին 1941 թվականին հինգ նիշանոց գումարով[3]։ Մերտոնի սեփականության օրոք դիմանկարն առաջին անգամ նկարագրվել է որպես Բոտիչելիի ստեղծագործություն[2]։ Բոտիչելլիին վերագրելը ավելի ուշ կասկածի տակ է դրվել, քանի որ Բոտիչելլիի մասին հայտնի մենագրությունները չեն ներառել դիմանկարը որպես նրա նկար[10]։ Ներկայումս արվեստի պատմաբանների մեծամասնությունը ընդունում է Բոտիչելիի հեղինակությունը[3]։ Մինչ Մերտոնների ընտանիքին էր պատկանում դիմանկարը, այն դարձել է 1960 թվականին իտալական արվեստի Արվեստի թագավորական ակադեմիայի ցուցահանդեսի պաստառի թեմա[11] 1982 թվականին Մերթոնի հետնորդները նկարը վաճառել են 810.000 ֆունտ ստեռլինգով Քրիստիս աճուրդում[3]։

Այն բանից հետո, երբ 1982 թվականին նկարը գնել է Շելդոն Սոլոուն[3][12], դիմանկարը փոխառվել է խոշոր թանգարաններին, այդ թվում՝ Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանին, Լոնդոնի ազգային պատկերասրահին և Ֆրանկֆուրտի Շտադելի թանգարանին[4], որտեղ այն ցուցադրվել է Բոտիչելիի ցուցահանդեսում 2009–2010 թվականներին[3]։ 2021 թվականի հունվարին դիմանկարը վաճառվել է Sotheby's New York-ի աճուրդում ավելի քան 92,2 միլիոն ԱՄՆ դոլարով[13] ռուսալեզու կոլեկցիոների[14]։ Նկարի գինը ամենաբարձրն էր Բոտիչելլիի համար և ամենաբարձրը Հին վարպետների աշխատանքի համար՝ 2017 թվականին Լեոնարդո դա Վինչիի «Սալվատոր մունդիի» վաճառքից ի վեր[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.sothebys.com/en/articles/the-ultimate-renaissance-portrait
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Stapleford, Richard (1987). «Botticelli's Portrait of a Young Man Holding a Trecento Medallion». The Burlington Magazine. 129 (1012): 428–436. ISSN 0007-6287. JSTOR 882920.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Thomas, Gina. «Mehr als 80 Millionen Dollar: Dieser Jüngling kann teuer werden». Frankfurter Allgemeine Zeitung (գերմաներեն). ISSN 0174-4909. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.
  4. 4,0 4,1 Brown, Mark (2020 թ․ սեպտեմբերի 24). «'True beauty for the ages': $80m Botticelli to appear at auction». The Guardian (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.
  5. McGreevy, Nora. «One of the Last Privately Owned Botticelli Portraits Could Fetch $80 Million». Smithsonian Magazine (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
  6. Garabedian, Maya. «Sandro Botticelli: A Closer Look at Young Man Holding a Roundel». Mutualart.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
  7. Gropp, Rose-Maria. «Altmeister-Markt: Der Preis ist heiß». FAZ.NET (գերմաներեն). ISSN 0174-4909. Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Stapleford, Richard (1987), p.428
  9. Stapleford, Richard (1987), p.432
  10. 10,0 10,1 Stapleford, Richard (1987), p.430
  11. Hartley, H.; Gabor, D. (1970). «Thomas Ralph Merton. 1888-1969». Biographical Memoirs of Fellows of the Royal Society. 16: 434. doi:10.1098/rsbm.1970.0017.
  12. Kazakina, Katya (2020 թ․ սեպտեմբերի 24). «NYC Property Billionaire Selling Botticelli for $80 Million». Bloomberg (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 27-ին.
  13. «Botticelli portrait sells for record $92.1m at Sotheby's in New York». The Art Newspaper. Վերցված է 2021 թ․ հունվարի 28-ին.
  14. Crow, Kelly (2021 թ․ հունվարի 28). «Botticelli's 'Young Man' Portrait Sells for $92.2 Million». Wsj.com. Վերցված է 2022 թ․ փետրվարի 10-ին.
  15. Kazakina, Katya (2021 թ․ հունվարի 28). «A Botticelli Portrait Sells for $92 Million at Sotheby's Auction». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2022 թ․ փետրվարի 17-ին.