Մգզավրեբի
Մգզավրեբի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | მგზავრები |
Երկիր | Վրաստան |
Ժանրեր | ռոք, ֆոլկ երաժշտություն |
Գործունեություն | 2006 - մեր օրեր |
Լեյբլ | Снегири-музыка |
Կայք | mgzavrebi.com |
Անդամներ | |
Գիգի Դեդալամազիշվիլի և այլք | |
Mgzavrebi Վիքիպահեստում |
Մգզավրեբի (վրաց.՝ მგზავრები, հայերեն՝ «Ուղևորներ», «օտարականներ»), վրացական երաժշտական խումբ, որը ձևավորվել է 2006 թվականին Թբիլիսիում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խմբի առաջատարը՝ Գիգի Դեդալամազիշվիլին, մասնագիտությամբ դերասան է, սկսել է երգեր գրել 2006 թվականին։ Այդ ժամանակվանից ստեղծվել է խումբը, սկզբում՝ որպես տրիո։ Ժամանակի ընթացքում երաժիշտների թիվը նշանակալիորեն աճեց և տատանվում է 12-ից 20-ի միջև՝ կախված համերգից։ Mgzavrebi-ն ճանաչում է ձեռք բերել Դավիթ Իմեդաշվիլու «Երազանքի քաղաքը» (ოცნების ქალაქი) ֆիլմը թողարկելուց հետո, որտեղ հնչել է իրենց սաունդթրեքը։ Այսօր խումբը կարելի է անվանել Վրաստանի ամենահայտնիներից մեկը։
Խմբի գոյության ընթացքում երաժիշտները համագործակցել են այնպիսի հայտնի կատարողների հետ, ինչպիսիք են Պլասիդո Դոմինգոն, Buena Vista Social Club-ը, Անդրեա Բոչելլին և Նինո Քաթամաձեն։ Խումբը նաև համագործակցել է ТНМК խմբի հետ, որի հետ նրանք ձայնագրել են «Qari Qris» երգը։
2015 թվականի հուլիսին խումբը հանդես է եկել «Нашествие» փառատոնի գլխավոր բեմին[1] և Էթնիկ երաժշտության միջազգային փառատոնի մեծ փառատոնային հրապարակում[2]։
2016 թվականի փետրվարին խումբը ստացել է Наше ռադիոյի "Чартова дюжина" մրցանակաբաշխության «Ճեղքում» անվանակարգում մրցանակը[3]։
Խմբի երաժշտական ոճը ավանդական վրացական երաժշտության և ազգային գործիքների ժամանակակից հնչողության համադրումն է։
Կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գիգի Դեդալամազիշվիլի (երաժշտության հեղինակ, կիթառ, վոկալ)
- Լաշա Դոխնաձե (վոկալ, պերկուսիա, հարվածային գործիքներ)
- Միշո Մեգրելիշվիլի (շեյքեր, ջեմբե)
- Գուգա Կուբլաշվիլի (փանդուրի, ֆլեյտա, վոկալ)
- Բեժո Ամիրանաշվիլի (փանդուրի, կիթառ, վոկալ, շրթհարմոն)
- Դաթո Գոգելիա (բաս կիթառ, շրթհարմոն, վոկալ)
- Դավիթ Ուգրեխելիձե (դաշնամուր, ստեղնաշարային գործիքներ)[4]
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Me movigone... (მე მოვიგონე, հայերեն՝ Ես եմ այն հայտնագործել...) (2008)
- Meore albomi (მეორე ალბომი, հայերեն՝ Երկրորդ ալբոմ) (2011)
- Ждать жить ждать (ինչպես Evgeniy Grishkovets & Mgzavrebi) (2013) (Եբգենի Գրիշկովեցի հետ միասին)
- Mgzavruli (հայերեն՝ Ճանապարհորդություն) (2014)
- In Vino Veritas (2014)
Հոդվածներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սլովո, Անաստասիա (2010 թ․ հունվարի 1). ««Ուղևորներ», նույն ինքը՝ վրացական «Մգզավրեբի»». arthemia. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 26-ին.
- Չիաուրելի, Աննա (2011 թ․ մարտի 18). «Մգզավրեբի «Ըստ իս, ուկրաինական և վրացական լեզուները շատ լավ համադրվում են»». gloss. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 26-ին.
- Չիաուրելի, Աննա (2011 թ․ մարտի 21). «Մգզավրեբին գրավել է ուկրաինական սրտերը». gloss. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 26-ին.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մգզավրեբի» հոդվածին։ |
|