Գուգու Մբատա-Ռոու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մբատա-Ռոու Գուգուից)
Գուգու Մբատա-Ռոու
Ծննդյան թիվ՝ապրիլի 21, 1983(1983-04-21)[1] (40 տարեկան)
Ծննդավայր՝Օքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և դերասանուհի
Պարգևներ՝
Բրիտանական կայսրության ուխտի անդամ
IMDb։ID 1813221
gugumbatharaw.org

Գուգուլետու Սոֆիա «Գուգու» Մբատա-Ռոու (անգլ.՝ Gugulethu Sophia «Gugu» Mbatha-Raw, ապրիլի 21, 1983(1983-04-21)[1], Օքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մբատա-Ռոուն ծնվել է Մեծ Բրիտանիայի Օքսֆորդ քաղաքում` բժիշկների ընտանիքում։ Նրա մայրը՝ Աննա Ռոուն բուժքույր էր Մեծ Բրիտանիայում, իսկ հայրը՝ Պատրիկ Մբատան՝ բժիշկ Հարավային Աֆրիկայում[2]։ 2004 թվականին նա ավարտել է Լոնդոնի Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիան, որից հետո հանդես է եկել բազմաթիվ թատերական բեմադրություններում[3]։

Իր կարիերայի սկզբում՝ Մբատա-Ռոուն հանդես է եկել բրիտանական հեռուստաշոուներում փոքր դերերով, իսկ 2010 թվականին նկարահանվել է NBC հեռուստատեսային ցանցի երկար չտևած «Պաշտպանության ներքո» հեռուստասերիալում։ Այնուհետև նկարահանվել է Fox հեռուստաընկերության կրկին ձախողված «Կապ» հեռուստասերիալում[4]։

2013 թվականին նա նկարահանվել է «Բել» ֆիլմում՝ գլխավոր հերոսուհու դերում, որը նրան բերել է բրիտանական անկախ կինոյի երկու մրցանակ[5]։ Հաջորդ տարի նա նկարահանվել է «Կուլիսների ետևում» ֆիլմում՝ մարմնավորելով նոր ծագող երգչուհու՝ գլխավոր դերը, որով նա արժանացել է կինոքննադատների քննադատություններին[6]։ Այս ամենից զատ, Մբատա-Ռոուն նկարահանվել է «Յուպիտերի վերելքը» և «Պաշտպանը» ֆիլմերում Ուիլ Սմիթի հետ[7][8]։ 2015 թվականին Մբատա-Ռուն «Ջոնսի ազատ նահանգը» ֆիլմում ստացել է գլխավոր կնոջ դերը՝ Մեթյու Մակքոնահի հետ[9]։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2016 թվականի հունիսի 24-ին։ Ավելի ուշ նա միացել է «Գեղեցկուհին և հրեշը» լեգենդի էկրանավորմանը[10]։

2016 թվականին դերասանուհուն մեծ ճանաչում է բերել բիսեքսուալ Քլիի դերը «Սև հայելի» ֆանտաստիկ հեռուստասերիալում։ «Սան Ջունիպերո» սերիայում դերասանուհին խաղացել է որպես Մակքենզի Դեվիս դերասանուհու սիրուհին, որը նույնպես ստացել է կինոքննադատների բարձր արձագանքներ[11]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ռուսերեն անվանում Անգլերեն անվանում Դեր Նշումներ
2007 Վրեժի ցանկությունը Straightheads Երիտասարդ աղջիկ
2009 Աստծո օրենքը Act of God Ռոուզ
2009 Իմ բոլոր երազանքները VHS-ի մասին All My Dreams on VHS Էրիկա Կարճամետրաժ ֆիլմ
2011 Լարի Կրաուն Larry Crowne Տալյա Black Reel Award մրցանակ
2013 Տարօրինակ Տոմասը Odd Thomas Վիոլա Պիբոդի
2013 Բել Belle Դայդու Էլիզաբեթ Բել Բրիտանական անկախ կինոյի մրցանակ տարվա լավագույն կին դերասանուհի անվանակարգում

NAACP Image Award մրցանակ ֆիլմերի լավագույն դերասանուհի անվանակարգում

2014 Կուլիսների ետևում Beyond the Lights Նոնի Ջին BAFTA մրցանակ նոր ծագող դերասանուհի անվանակարգում

Չիկագոյի միջազգային կինոփառատոի հատուկ մրցանակակիր

2015 Յուպիտերի վերելքը Jupiter Ascending Ֆեմուլուս
2015 Ամբողջ ճշմարտությունը The Whole Truth Շանել Բրեդի
2015 Պաշտպանը Concussion Պչեմա Մուտիսո
2016 Ջոնսի ազատնահանգը The Free State of Jones Ռեիչալ Նայտ
2016 Տիկին Սլոուն Miss Sloane Էսմե Մանուջերյան
2017 Գեղեցկուհին և հրեշը Beauty and the Beast Պլումետ
2018 Քլովերֆիլդի պարադոքսը The Cloverfield Paradox Ավա Հեմիլտոն
2018 Դու անփոխարինելի ես Irreplaceable You Էբբի
2018 Ժամանակի ընդմիջում A Wrinkle in Time Բժիշկ Քեյթ Մուրի
2018 Արագ գույն Fast Color Ռուտ
2018 Դաստիորակություն Farming Տիկին Դապո
2019 Որբ Բրուկլինը Motherless Brooklyn Լաուրա Ռոուզ

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ռուսերեն անվանում Անգլերեն անվանում Դեր Նշումներ
2005 Հոլբի քաղաք Holby City Կոլետ Հիլ Սերիա «Overload»
2005 Առանց ոտքերի Legless Բեթ Հեռուստաֆիլմ
2005 Walk Away and I Stumble Բուժքույր Հեռուստաֆիլմ
2006 Vital Signs Եվա 5 սերիա
2006 Viva Blackpool Երիտասարդ կին Հեռուստաֆիլմ
2006 Ուրվականներ Spooks Ջենի 9 սերիա
2006 Վատ աղջիկները Bad Girls Ֆիդենտլի Սանդերս 2 սերիա
2007 Մահացած խելացին Dead Clever Ջեսիկա Հեռուստաֆիլմ
2007 Տիկին Մարպել, Ագաթա Քրիստի Agatha Christie’s Marple Թինա Էրգուլ Սերիա «Ordeal by Innocence»
2007 Դոկտոր Ով Doctor Who Տիշ Ջոնս 4 սերիա
2008 Դատարանը և հատուցում Trial & Retribution Ջենի Միլեր Սերիա «The Box: Part 1»
2008 Fallout Շանիս Ռոբերտս Հեռուստաֆիլմ
2008 Պեղումներ Bonekickers Վիվ Դեվիս 6 սերիա
2008 Ջեյն Օսթինի կյանքի գիրքը Lost in Austen Պիրանա 2 սերիա
2010 Պաշտպանության ներքո Undercovers Սամանտա Բլում Մշտական դեր, 13 սերիա
2012 Կապ Touch Կլեա Հոպկինս Մշտական դեր, 13 սերիա
2016 Սև հայելի Black Mirror Կելի Սերիա «Սան Ջունիպերո»
2016 [Հեշտից էլ հեշտ Easy Սոֆի Սերիա «Chemistry Read»
2019 Մուգ ադամանդ The Dark Crystal: Age of Resistance Սելադոն 9 Սերիա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ինստագրամ(բազմ․) — 2010.
  2. Louis Wise (1 июня 2014). «Hear her roar». The Sunday Times. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 7-ին.
  3. «Gugu Mbatha-Raw - Biography». TV Guide. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 7-ին.
  4. «Gugu Mbatha-Raw Will Not Be Returning To Fox's 'Touch' For Season 2». Indiewire. 24 сентября 2012. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 7-ին.
  5. «Gugu Mbatha-Raw Awards». Internet Movie Database. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 7-ին.
  6. «Gugu Mbatha-Raw on Her Dramatic Transformation into an R&B Superstar for Beyond The Lights». Vogue. 13 ноября 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 7-ին.
  7. «Gugu Mbatha-Raw Books Co-Starring Role Opposite Will Smith in NFL Concussion Drama». Indiewire. 10 сентября 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 7-ին.
  8. Rebecca Ford (9 сентября 2014). «'Beyond the Lights' Star Joins Will Smith in NFL Concussion Movie». The Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 7-ին.
  9. Jeff Sneider (6 января 2015). «Gugu Mbatha-Raw to Star Opposite Matthew McConaughey in Gary Ross' 'Free State of Jones' (Exclusive)». The Wrap. Վերցված է 2015 թ․ փետրվարի 9-ին.
  10. Justin Kroll (13 апреля 2015). «'Beyond the Lights' Star Gugu Mbatha-Raw Joins 'Beauty and the Beast'». Variety. Վերցված է 2015 թ․ ապրիլի 25-ին.
  11. Lee, Benjamin (2016 թ․ սեպտեմբերի 16). «Black Mirror review – Charlie Brooker's splashy new series is still a sinister marvel». The Guardian (բրիտանական անգլերեն). 0261-3077. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուգու Մբատա-Ռոու» հոդվածին։