Մաքսիմ Գորկու փողոց (Դոնի Ռոստով)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մաքսիմ Գորկու փողոց (այլ կիրառումներ)
Մաքսիմ Գորկու փողոց | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Գտնվում է | Դոնի Ռոստով |
Երկարություն | 6,5 ± 0,1 կմ |
Անվանվել է | Մաքսիմ Գորկի |
Մաքսիմ Գորկու փողոց (ռուս.՝ Улица Максима Горького), փողոց Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի կենտրոնական մասում։
Նրա սկիզբը գտնվում է Սիվերսի պողոտայի և Դոլոմանյան նրբանցքի միջև։ Փողոցը ձգվում է արևմուտքից արևելք մինչև Չենցովի փողոց։
Անվանվել է պրոլետարական հայտնի գրող Ալեքսեյ Մաքսիմովիչ Գորկու պատվին, որը երեք անգամ այցելել է քաղաքը։ Ի հիշատակ դրա 1938 թվականի մարտի 28-ին Բերեգովայա փողոցում տեղադրվել է հուշատախտակ. «Այստեղ 1891 թվականի ամռանը Դոնի Ռոստովի նավահանգստի տարածքում բեռնակիր է աշխատել պրոլետարական մեծ գրող Մաքսիմ Գորկին (Ալեքսեյ Մաքսիմովիչ Պեշկովը, 1868-1936)»[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փողոցի առաջին անվանումը եղել է Սեննայա։ Սկզբնապես այն եղել է քաղաքի հյուսիսում գտնվող վերջին փողոցը. խուլ մի անկյուն, որտեղ հարևան փողոցներում տեղակայված ուսումնական հաստատությունների մոտ կենտրոնացած էին քաղաքի բոլոր հասարակաց տները։
Փողոցի տարեգրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1885 թվական` վերանվանվում է Տուրգենևի փողոց։ Սակայն քաղաքի բնակչությունը դա ընկալում է շատ բացասական։
- 1895 թվական` վերականգնվում է նախկին անվանումը։
- 1913 թվական` Ռոմանովների արքայատոհմի 300-ամյակի կապակցությամբ փողոցը վերանվանվում է Ռոմանովյան։
- 1917 թվական` կրկին վերականգնվում է Սեննայա փողոց անվանումը։
- 1936 թվական` փողոցը ստանում է իր ներկայիս անվանումը։
Արդի վիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաքսիմ Գորկու փողոցը լայն է նեղ երթևեկելի մասով` լայն մայթերի և տրամվայի գծերի պատճառով։ Փողոցում տեղակայված է մի քանի ուսումնական հաստատություն` Հարավային դաշնային համալսարանի իրավունքի և կառավարման ինստիտուտը, Ժամանակակից հումանիտար ակադեմիայի Ռոստովի մասնաճյուղը, Ռոստովի պետական տնտեսագիտական համալսարանը, Ռոստովի պետական տնտեսագիտական համալսարանի քոլեջը, Դոնի Ռոստովի շինարարական քոլեջը, Ռոստովի պետական համալսարանի հաղորդակցության ուղիների տեխնիկումը։ Փողոցում գտնվում է նաև Դոնի Ռոստով քաղաքի հնագույն արդյունաբերական շենքերից մեկը` «Դոնսկոյ տաբակ» ֆաբրիկան։
Փողոցի վերակառուցում
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականին սկսվել է մինչ օրս շարունակվող խոշոր վերակառուցումը` երկկողմանի երթևեկությամբ քառագոտի փողոցի ստեղծմամբ` տրամվայի գծերը ուղևորատար ավտոմեքենաների համար երթևեկելի դարձնելու և երթևեկելի մասի ընդլայնման միջոցով։ Վերակառուցման նպատակն էր Կրասնոարմեյսկայա և Պուշկինի փողոցների և փոքր չափով` Բոլշայա Սադովայա փողոցի ավտոմոբիլային երթևեկության լարվածության նվազեցումը։
Նախնական պլանի համաձայն` վերակառուցման աշխատանքները պետք է սկսվեին Սիվերսի պողոտայից[2]։ Աշխատանքների արժեքը գնահատվում է 956 մլն ռուբլի։ Սակայն 2014 թվականի սկզբին, ընդհակառակը, իրականացվել է փողոցի միջին մասի վերակառուցումը (Բուդյոննու պողոտայից վերև), իսկ աշխատանքները նրա սկզբնամասում միայն մեկնարկել են։
2012 թվականին վերանորոգման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է խորհրդային ժամանակաշրջանում քանդված Աստվածածնի Վերափոխման եկեղեցու նախկին գերեզմանոցի երկու գերեզման[3]։
Նշանակալի շենքեր և կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենտ կողմում.
- Թիվ 88` նախկին Առևտրային դպրոցի շենք
- Թիվ 108/82` Թիվ 49 դպրոց
Զույգ կողմում.
- Թիվ 115` Թիվ 36 գիմնազիա[4]
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ստեպանովի մասնավոր գիմնազիայի շենքը, տուն 115բ
-
Բնակելի շենք, տուն 82
-
Բանաստեղծ Լեոնիդ Գրիգորյանի հուշատախտակը, տուն 147բ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Централизованная Библиотечная Система Ростова-на-Дону. Улица Максима Горького
- ↑ За год в Ростове отремонтируют дороги на площади более миллиона квадратных метров
- ↑ Александр Оленев (2012 թ․ դեկտեմբերի 11). «Ростов может обрести своего святого (склепы на Горького - II)». Вечерний Ростов. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ Объект культурного наследия № 6100022000 // Реестр объектов культурного наследия Викигида.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Шулепова Э. А. Материалы свода памятников истории и культуры РСФСР. Ростовская область.. — М.: Изд-во НИИ культуры, 1990. — С. 24.