Առևտրային դպրոցի շենք (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Museum Silhouette.svg
Առևտրային դպրոցի շենք
Trade school in Rostov-on-Don.jpg
Տեսակ ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
Երկիր Flag of Russia.svg Ռուսաստան
Տեղագրություն Դոնի Ռոստով
Առևտրային դպրոցի շենք (Դոնի Ռոստով)ը գտնվում է Ռուսաստանում
Առևտրային դպրոցի շենք (Դոնի Ռոստով)
Կոորդինատներ: 47°13′31.659996099992″ հս․ լ. 39°42′35.129988099999″ ավ. ե. / 47.22546111002777280° հս․. լ. 39.70975833002777478° ավ. ե. / 47.22546111002777280; 39.70975833002777478

Առևտրային դպրոցի շենք (ռուս.՝ Здание торговой школы), շենք Դոնի Ռոստովում, որը կառուցվել է 1905 թվականին[1] Ռոստովի առևտրային արական ուսումնարանին կից առևտրային դպրոցի համար[2]։ Ներկայումս շենքը Հարավային դաշնային համալսարանի մասնաշենքերից մեկն է: Առևտրային դպրոցի շենքն ունի տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակ[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոստովի առևտրային արական ուսումնարանը հիմնադրվել է 1900 թվականին։ Հաջորդ տարի ուսումնարանին կից բացվել է առևտրային դպրոց[2]։ Այդ դպրոցի համար սեփական շենք կառուցվել է 1905 թվականին Սեննայա փողոցում (այժմ` Մաքսիմ Գորկու փողոց)։ Առևտրային դպրոցին կից գործում էր Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը չի պահպանվել[4]։ 1915 թվականին դպրոցի շենքում համերգով հանդես է եկել կոմպոզիտոր և դաշնակահար Սերգեյ Ռախմանինովը[1]։ Ավելի ուշ առևտրային դպրոցի շենքը դարձել է Ռոստովի պետական համալսարանի մասնաշենքերից մեկը։ Ներկայումս շենքում գործում են Հարավային դաշնային համալսարանի իրավաբանական և տնտեսագիտական ֆակուլտետները։

Ռոստովի մարզի վարչակազմի ղեկավարի 1998 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 411 որոշմամբ առևտրային դպրոցի շենքը վերցվել է պետական պահպանության ներքո որպես մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ[3]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առևտրային դպրոցի աղյուսե շենքն ունի երեք հարկ, նկուղ և քառալանջ ձեղնահարկային տանիք։ Պատուհանների բացվածքների ռիթմիկ շարքով գլխավոր ճակատն ունի համաչափ կառուցվածք։ Ճակատի կենտրոնական մասն առանձնացված է բարդ պրոֆիլի ելունով և քիվով։ Վերջին երկու հարկերը զարդարված են լիզեններով (հարթ որմնասյուն), որոնք երրորդ հարկի պատուհանների վերևում միանում են աղեղաձև բարավորներով։ Գլխավոր մուտքի կիսաշրջանաձև կամարը զարդարում են կամարաղեղները[1]։

Գլխավոր ճակատը նայում է Մաքսիմ Գորկու փողոցին։ Շենքի հատակագիծը H-աձև է։ Ուսումնական լսարանները և այլ տարածքները գտնվում են աստիճանասրահի շուրջը[1]։

Հուշատախտակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Սոլժենիցինի հուշատախտակը

1993 թվականին շենքի ճակատին տեղադրվել է հուշատախտակ հետևյալ տեքստով[5].

Aquote1.png Այս տանը (նախկին Առևտրային դպրոցում) 1915 թվականին համերգներով հանդես է եկել ռուս մեծ կոմպոզիտոր և դաշնակահար Սերգեյ Վասիլևիչ Ռախմանինովը։ Aquote2.png


2011 թվականի դեկտեմբերի 11-ին շենքի պատին հանդիսավորությամբ բացվեց Ալեքսանդր Սոլժենիցինի հուշատախտակը (1936-1941 թվականներին նա սովորել է Ռոստովի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում)։ Հարթաքանդակների հեղինակը քանդակագործ Դմիտրի Լինդինն է[6][7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Шулепова Э. А. Материалы свода памятников истории и культуры РСФСР. Ростовская область.. — М.: Изд-во НИИ культуры, 1990. — С. 24.
  2. 2,0 2,1 «На пути к РФЭИ. ВУЗ в предвоенные годы»։ rsue.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-09-14-ին։ Վերցված է 2013-08-20 
  3. 3,0 3,1 «г. Ростов-на-Дону (объекты культурного наследия регионального значения, 1-100). Часть 1»։ Официальный портал Правительства Ростовской области։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-09-14-ին։ Վերցված է 2013-08-20 
  4. Малаховский Е. И. Храмы и культовые сооружениея Ростова-на-Дону. — Ростов-на-Дону: Издательство "NB", 2006. — С. 89. — ISBN 5-98155-014-7
  5. «Рахманинов в Ростове»։ Ростовская государственная консерватория (академия) имени C. В. Рахманинова։ Վերցված է 2013-10-03 
  6. «Мемориальная доска, посвященная Солженицыну, открыта в Ростове-на-Дону»։ youreporter.ru։ 2011-12-12։ Վերցված է 2013-10-03 
  7. Янина Чевеля (2011-12-14)։ «Новое лицо Александра Солженицына»։ Ростов Официальный։ Վերցված է 2013-10-03 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гурвич С. С. Встречи с Доном: Далекие и близкие. — Ростов-на-Дону. — С. 98,100.