Կրասնոարմեյսկայա փողոց (Դոնի Ռոստով)
Կրասնոարմեյսկայա փողոց ռուս.՝ Улица Красноармейская | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Գտնվում է | Դոնի Ռոստով |
Երկարություն | 4 ± 1 կմ |
Սկիզբ | Սիվերսի պողոտա |
Ավարտ | Տեատրալնի պողոտա |
Նախկին անվանում | Սկոբելևի փողոց |
Անվանվել է | ԽՍՀՄ Զինված ուժեր |
Գուգլ Քարտեզներում |
Կրասնոարմեյսկայա փողոց (ռուս.՝ Улица Красноармейская), Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքի հիմնական փողոցներից մեկը[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Դոնի Ռոստով քաղաքի կենտրոնում և համարվում է նրա ամենահին փողոցներից մեկը[2]։ Նախկինում կոչվել է Սկոբելևի փողոց (ի պատիվ ռուս գեներալ Միխայիլ Սկոբելևի)։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/30/%D0%A0%D0%BE%D1%81%D1%82%D0%BE%D0%B2-%D0%BD%D0%B0-%D0%94%D0%BE%D0%BD%D1%83-%D0%A3%D0%BB%D0%B8%D1%86%D0%B0_%D0%9A%D1%80%D0%B0%D1%81%D0%BD%D0%BE%D0%B0%D1%80%D0%BC%D0%B5%D0%B9%D1%81%D0%BA%D0%B0%D1%8F%282%29.jpg/240px-%D0%A0%D0%BE%D1%81%D1%82%D0%BE%D0%B2-%D0%BD%D0%B0-%D0%94%D0%BE%D0%BD%D1%83-%D0%A3%D0%BB%D0%B8%D1%86%D0%B0_%D0%9A%D1%80%D0%B0%D1%81%D0%BD%D0%BE%D0%B0%D1%80%D0%BC%D0%B5%D0%B9%D1%81%D0%BA%D0%B0%D1%8F%282%29.jpg)
Փողոցը սկիզբ է առնում է Սիվերսի պողոտայից և ընթանում է Բոլշայա Սադովայա փողոցին զուգահեռ մինչև Տեատրալնի պողոտա։ Փողոցն ուղիղ է, չորսից վեց երթևեկելի շերտերով։ Հատում է Դոնի Ռոստովի բազմաթիվ նրբանցքներ ու պողոտաներ, որոնց թվում են Բուդյոննու, Վորոշիլովի և Կիրովի պողոտաները, Խալտուրինի, Սեմաշկոյի, Գազետնի նրբանցքները և ուրիշներ։
Կրասնոարմեյսկայա փողոցը Դոնի Ռոստովի ծանրաբեռնված փողոցներից մեկն է, քանի որ այստեղով են անցնում շատ միջքաղաքային ավտոբուսային երթուղիներ, որոնք գալիս են Շոլոխովի պողոտայից։ Իսկ Սիվերսի պողոտայում, որտեղից սկսվում է Կրասնոարմեյսկայա փողոցը, գտնվում են քաղաքի ավտոբուսային և երկաթուղային կայարանները։
Փողոցում գտնվում են
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռոստովի նախկին գլխավոր մզկիթը
- Ասլանիդի եղբայրների ծխախոտի ֆաբրիկայի շենքը
- «Ռոստով» հյուրանոցը
- Աչքի հիվանդությունների կլինիկայի շենքը
- Պիոներական 1-ին հավաքի անվան պուրակը
- Ցանցային առևտրի կենտրոններ և բանկերի գրասենյակներ
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օբյեկտներ Կրասնոարմեյսկայա փողոցում
-
ԽՍՀՄ 50-ամյակին նվիրված խճանկար թիվ 33 շենքի պատին
-
Միջնակարգ մեխանիկատեխնիկական ուսումնարանի շենք
-
Քաղաքային զորանոցների շենք
-
Լ. Ե. Պանչենկոյի եկամտաբեր տուն