Ասլանիդի եղբայրների ծխախոտի ֆաբրիկայի շենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ասլանիդի եղբայրների ծխախոտի ֆաբրիկայի շենք
Տեսակindustrial building? և տեսարժան վայր
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
ՀասցեКрасноармейская улица, д. 19/д. 58, Будённовский проспект, литер А, г. Ростов-на-Дону, Россия
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Ասլանիդի եղբայրների ծխախոտի ֆաբրիկայի շենք (ռուս.՝ Здание табачной фабрики братьев Асланиди), շենք Դոնի Ռոստովում, որը կառուցվել է XIX դարի վերջում[1]։ Գտնվում է Բուդյոննու պողոտայի և Կրասնոարմեյսկայա փողոցի անկյունում։ Սկզբնապես շենքում գործել է Ասլանիդի եղբայրների ծխախոտի ֆաբրիկան։ Ներկայում այն թիվ 8 հիվանդանոցի մասնաշենքերից մեկն է։ Ասլանիդի եղբայրների ծխախոտի ֆաբրիկայի շենքն ունի մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտի կարգավիճակ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1874 թվականին Իվան Խրիստոֆորովիչ և Աքիլես Խրիստոֆորովիչ Ասլանիդի եղբայրները հիմնադրել են ծխախոտի ֆաբրիկա։ Այն զբաղեցնում էր Սկոբելևսկի փողոցի և Տագանրոգի պողոտայի խաչմերուկում գտնվող շենքը (այժմ՝ Կրասնոարմեյսկայա փողոց և Բուդյոննու պողոտա)։ 1913 թվականին Ասլանիդի եղբայրների ծխախոտի ֆաբրիկան ձեռք է բերել «Վ. Ի. Ասմոլով և ընկ.» բաժնետիրական ընկերությունը[3]։

1920 թվականին ծխախոտի ֆաբրիկայի նախկին շենքում տեղավորվեց աչքի հիվանդությունների կլինիկան։ 1950-ական թվականներին շենքը վերանորոգվել է և փոխանցվել քաղաքային հիվանդանոցին։

1962 թվականին շենքի ճակատին տեղադրվել է հուշատախտակ, որի վրա գրված է. «Այս տանը 1920-1952 թվականներին ապրել և աշխատել է ականավոր գիտնական-ակնաբույժ, պրոֆեսոր Կ. Խ. Օռլովը»։

Ռոստովի մարզի վարչակազմի ղեկավարի 1998 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 411 որոշմամբ Ասլանիդի եղբայրների ծխախոտի ֆաբրիկայի շենքը վերցվել է պետական պահպանության ներքո որպես մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկհարկանի աղյուսե շենքն ունի П-աձև հատակագիծ։ Ճակատները նայում են Բուդյոննու պողոտային և Կրասնոարմեյսկայա փողոցին։ Նրանց ճարտարապետագեղարվեստական նկարագիրը որոշում են եզրային ելուստավորումները։ Առաջին հարկը դրվագված է կոպտատաշ քարերով (ռուստ)։ Առաջին հարկի պատուհանների որմնացքերը զարդարված են երեսկալներով ու փականաքարերով։ Երկրորդ հարկի պատուհանները զարդարված են երեսկալներով ու դեկորատիվ զարդաքիվերով։ Երկրորդ հարկի պատշգամբներն ունեն վանդակավոր ցանկապատում։ Շինությունն ունի հատակագծման միջանցքային համակարգ՝ սենյակների երկկողմանի դասավորությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Шулепова Э. А. Материалы свода памятников истории и культуры РСФСР. Ростовская область.. — М.: Изд-во НИИ культуры, 1990. — С. 31.
  2. «Ростов-на-Дону (объекты культурного наследия регионального значения)». Официальный портал Правительства Ростовской области. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 15-ին.
  3. Владимир Сергеевич Сидоров. «Энциклопедия старого Ростова и Нахичевани-на-Дону». Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 16-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гегузин И. Страницы ростовской летописи. — Ростов-на-Дону, 1983. — С. 92—94.