Վորոշիլովի պողոտա (Դոնի Ռոստով)
Վորոշիլովի պողոտա ռուս.՝ Ворошиловский проспект | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Գտնվում է | Դոնի Ռոստով |
Երկարություն | 2,4 ± 0,1 կմ |
Նախկին անվանում | Մեծ պողոտա, Մեծ Ստոլիպինյան պողոտա, Կարլ Մարքսի պողոտա |
Անվանվել է | Կլիմենտ Վորոշիլով |
Գուգլ Քարտեզներում |
Վորոշիլովի պողոտա (ռուս.՝ Ворошиловский проспект), Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքի կենտրոնական պողոտաներից մեկը։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հյուսիսից պողոտան հարում է Գագարինի հրապարակին, իսկ հարավային վերջը դուրս է գալիս Դոնի վրայով անցնող Վորոշիլովյան կամրջին։
Շինությունների համարակալումն աճում է հարավից հյուսիս։ Երկարությունը մոտ 2,4 կիլոմետր է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պողոտան կոչվում է ի պատիվ խորհրդային զորահրամանատար, պետական և կուսակցական գործիչ Կլիմենտ Եֆրեմովիչ Վորոշիլովի։
Նախկինում կոչվել է Մեծ պողոտա[1], իսկ 1912 թվականից` Մեծ Ստոլիպինյան պողոտա[2], 1958 թվականին վերանվանվել է Կարլ Մարքսի պողոտա։ Անվանափոխությունը տեղի է ունեցել Վորոշիլովի անձն անցանկալի հռչակելուց հետո. այդ ժամանակ նրա պատվին անվանակոչված շատ փողոցներ ու բնակավայրեր փոխեցին անվանումները։ 1970 թվականին պողոտան կրկին վերանվանեցին և մինչ օրս այն չի փոխել իր անունը։
1941-1942 թվականներին պողոտայում գտնվում էր ՀՕՊ-ի դիվիզիոնային շրջանի Ռոստովի շտաբը, որը 1943 թվականին վերանվանվեց ՀՕՊ-ի Ռոստովի կորպուսային շրջան[3]։
Ուշագրավ շենքեր և կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շենք թիվ 18/18` «Ռոսիա» ապահովագրական ընկերության տուն (1910-ական թվականներ)[4]
- Շենք թիվ 20/17` Մ. Վ. Շիրմանի եկամտաբեր տուն
- Շենք թիվ 25/107` Վ. Մ. Կոտլյարովի եկամտաբեր տուն[4]
- Շենք թիվ 28, լիտեր Ա` Ա. Մ. Գորդոնի եկամտաբեր տուն (XIX դարի վերջ)[4]
- Շենք թիվ 29/83` Պ. Դ. Մուխինի եկամտաբեր տուն, որում գտնվել են հրեական մասնավոր ուսումնական հաստատություններ[4]
- Շենք թիվ 33/93` Ս. Ի. Շենդերովի եկամտաբեր տուն[4]
- Շենք թիվ 59/18` Ֆ. Մ. և Մ. Մ. Դուտիկով եղբայրների բաղնիքի շենք[4]
- Շենք թիվ 105` Ն. Ա. Սեմաշկոյի անվան քաղաքային թիվ 1 հիվանդանոց
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վորոշիլովի պողոտան Դոնի Ռոստովի տրանսպորտային գլխավոր զարկերակներից է, այստեղով անցնում են բազմաթիվ ավտոբուսային և մեկ տրոլեյբուսային երթուղիներ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մեծ Ստոլիպխինյան պողոտան նախահեղափոխական բացիկին
-
Բոլշոյ պողոտայի և Բոլշայա Սադովայա փողոցի խաչմերուկը XX դարի սկզբին
-
Դոնի պետական տեխնիկական համալսարան
-
Շենք Դոնի Ռոստովի մուտքի մոտ
-
«Եվրոպա» հյուրանոց
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Переименованные улицы Ростова-на-Дону
- ↑ «Старые и современные названия ростовских улиц. Каталог ростовских ресурсов». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «Дивизионные районы ПВО». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 «Ростов-на-Дону (объекты культурного наследия регионального значения)». Официальный портал Правительства Ростовской области. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 28-ին.