Jump to content

Շիրմանի եկամտաբեր տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շիրմանի եկամտաբեր տուն
Տեսակշենք
Երկիր Ռուսաստան[1]
ՏեղագրությունԴոնի Ռոստով և Վորոշիլովի պողոտա
Ճարտարապետական ոճճարտարապետական մոդեռն
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Մ. Վ. Շիրմանի եկամտաբեր տուն (ռուս.՝ Доходный дом М. В. Ширмана), շենք Դոնի Ռոստովում, որը կառուցվել է 1911 թվականին ճարտարապետ Հարություն Զաքիևի նախագծով։ Գտնվում է Վորոշիլովի պողոտայի և Սուվորովի փողոցի անկյունում[2]։ Շենքն ունի մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտի կարգավիճակ[3]։

Շիրմանի եկամտաբեր տունը կառուցվել է 1911 թվականին ռոստովահայ ճարտարապետ Հարություն Քրիստափորի Զաքիևի նախագծով[2]։ 1920-ական թվականներին, խորհրդային իշխանության հաստատումից հետո, շենքը դարձել է «Մամուլի տուն»։ Այնտեղ գործել են Ռոստովի պրոլետարական գրողների ասոցիացիան և «Մոլոտ» («Մուրճ») թերթի բանվորական թղթակիցների ակումբը[4]։ 1922 թվականին շենքում ձևավորվեց Ռոստովում առաջին պիոներական ջոկատը` «Սպարտակը»։ 1926 թվականի նոյեմբերի 28-ին «Մամուլի տանը» հանդես է եկել բանաստեղծ Վլադիմիր Մայակովսկին։ Հայրենական մեծ պատերազմից առաջ շենքը փոխանցվեց Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատին (ՆԳԺԿ)[4]։

Պատերազմի ավարտից հետո շենքում բացվեց «Յուժնայա» («Հարավային») հյուրանոցը, իսկ առաջին հարկը տրամադրվեց տիկնիկային թատրոնին[4]։

Ներկայումս շենքը զբաղեցնում է «Գազպրոմ մեժռեգիոնգազ Դոնի Ռոստով» ՍՊԸ-ն։ Որոշ տվյալներով` 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության կապակցությամբ շենքում կարող է բացվել չորսաստղանի հյուրանոց[5]։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճակատի տարրերից

Հինգհարկանի աղյուսե շենքը կառուցված է մոդեռն ոճով։ Գլխավոր ճակատը հարդարված է սվաղով։ Ճակատի ձևավորման մեջ օգտագործված են ծաղկեպսակներ, ծաղկամաններ, բուսական նախշեր։ Առաջին և երկրորդ հարկերը երեսպատված են կոպտատաշ քարով։ Ճակատի հորիզոնական բաժանումն ընդգծված է պատուհանների տակի գոտիներով և զանգվածեղ քիվով չորրորդ և հինգերորդ հարկերի միջև։ Ճակատի ուղղահայաց բաժանումը կատարված է էրկերներով և ատտիկոսներով պատշգամբներով[2]։

Շիրմանի տան հատակագիծն ուղղանկյուն է, ներքին բակով։ Շենքն ունի հատակագծման միջանցքային համակարգ[2]։ Գլխավոր մուտքը գտնվում է Վորոշիլովյան պողոտայի և Սուվորովի փողոցի անկյունում։

Հուշատախտակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականին շենքի ճակատին ամրացվել է հուշատախտակ հետևյալ գրությամբ[2].

Այս տանը 1926 թ. նոյեմբերի 28-ին ելույթ է ունեցել մեր խորհրդային դարաշրջանի լավագույն տաղանդավորագույն բանաստեղծ Վ. Վ. Մայակովսկին (1893-1930)։

Մեկ այլ հուշատախտակի վրա գրված է.

Այս շենքում 1922 թ. ստեղծվել է Դոնի Ռոստովի պիոներական առաջին ջոկատը` «Սպարտակը» և 1923 թ.` Պատանի պիոներների կենտրոնական ակումբը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://ru-monuments.toolforge.org/wikivoyage.php?id=6100019000
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Шулепова Э. А. Материалы свода памятников истории и культуры РСФСР. Ростовская область.. — М.: Изд-во НИИ культуры, 1990. — С. 34.
  3. «Памятники регионального значения, находящиеся на учёте в Администрации Ростовской области на 1 января 2009г». voopiik-don.ru. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 4-ին.
  4. 4,0 4,1 4,2 Юлия Банишевская (2004 թ․ դեկտեմբերի 17). «Неутраченный Ростов. Ворошиловский проспект». Комсомольская правда. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 4-ին.
  5. «8 отелей Ростова-на-Дону, которые построят к Чемпионату мира 2018». cityreporter.ru. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 4-ին.