Հարություն Զաքիև
Հարություն Զաքիև | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 24, 1874 |
Ծննդավայր | Նոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունվարի 25, 1945 (70 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Ռիգայի պոլիտեխնիկ համալսարան (1908) |
Անդամություն | Հայաստանի ճարտարապետների միություն |
Հարություն Խաչատուրի Զաքիև (Զաքյան) (մարտի 24, 1874, Նոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 25, 1945, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ճարտարապետ, ԵՊՀ և ԵՊԻ պրոֆեսոր։ Հայաստանի ճարտարապետների միության անդամ (1935)[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1908 թվականին ավարտել է Ռիգայի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1908-1910 թվականներին Ռիգայում նախագծել և կառուցել է Բլյումի ռեալական դպրոցը, «Եղբայրական օգնություն» ընկերության տունը։ 1917 թվականին եղել է Դոնի Ռոստովի քաղաքագլուխ։ 1928 թվականից բնակվել է Երևանում։ 1928-1930 թվականներին դասավանդել է Երևանի պետական համալսարանում, եղել ԵՊՀ շինարարական ֆակուլտետի ամբիոնի վարիչը, 1930-1945 թվականներին՝ ԵՊԻ շինարարական ֆակուլտետի դեկան։ 1930-ական թվականներին եղել է Երքաղշինհսկողության նախագահ, 1930-1932 թվականներին՝ Ալեքսանդր Թամանյանի օգնականը (Երևանի օպերայի և բալետի թատրոնի, Անատոմիկումի շենքերի շինարարության ղեկավար)։ Եղել է ԵՊԻ կազմակերպիչներից, Հայաստանում շինարարական նոր տեխնիկայի ներդնողներից[2][3]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարություն Զաքիևի նախագծերով Նոր Նախիջևանում և Դոնի Ռոստովում կառուցվել են՝
- Ալաջալովի, Անտոնովի, Սրապիոնովի տները, 1910-1912
- Առևտրի աշխատողների ակումբը (այժմ՝ Սպայի տուն), 1912-1915
- «Պալաս-Օթել» և «Ինտերնացիոնալ» հյուրանոցներ, 1914-1915
- «Աշխատասիրություն» ընկերության տունը, 1915
- Սարգիս Կիստովի եկամտաբեր տունը (այժմ՝ համալսարան), 1916-1919
- Իգական գիմնազիան (Թագուշ Գրիգորի Բերբերովայի գիմնազիա), 1915
- Երևանում՝ թիվ 3 հիվանդանոց
- Շիրմանի եկամտաբեր տուն
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Донская Армения. Вып.1. Ростов-на-Дону, 2007, ISBN 5 901377-18-4.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Члены союза». uaa.am (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 24-ին.(չաշխատող հղում)
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Админ. «140 лет А.Х.Закиеву». www.voopiik-don.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 24-ին.