Սրապիոնովի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սրապիոնովի տուն
Տեսակշենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Սրապիոնովի տուն (ռուս.՝ Дом Срабионова) («Պետրոգրադ» հյուրանոց, ռուս.՝ гостиница «Петроград»), շենք Դոնի Ռոստովում, որը կառուցվել է 1910-ական թվականներին՝ ճարտարապետ Հարություն Զաքիևի նախագծով։ 

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե տունը պատկանել է Ս. Դ. Սրապիոնովին, այնտեղ գործել է «Պետրոգրադ» հյուրանոցը։ 1925 թվականի տվյալներով դա եղել է «Деловой двор» հյուրանոցը։ 1940-ական թվականներից հյուրանոցը կոչվել է «Դոն»[1]։ Ներկայումս շենքում գործում է Տասնհինգերորդ արբիտրաժային վերաքննիչ դատարանը[2]։ 2009-2013 թվականներին շենքում անցկացվել է հիմնանորոգում[3]։ Սրապիոնովի տունն ունի մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտի կարգավիճակ[4]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրապիոնովի տունը գտնվում է Տեմեռնիցկայա փողոցի և Գազետնի նրբանցքի խաչմերուկում։ Դեպի փողոցներ նայող ճակատներն ունեն համաչափ կառուցվածք։ Ճակատների անկյունային մասերն ընդգծվում են էրկերներով ելուստավորմամբ։ Ճակատների կենտրոնի ելուստավորումներն ավարտվում են կամարաձև ատտիկոսներով։ Անկյունային ելուստավորումներն ավարտվում են ատտիկոսներով, ծաղկաձև զարդաքանդակներով և դեկորատիվ ծաղկամաններով ու գնդերով կարճասյուներով։ Ճակատների ճարտարապետագեղարվեստական տեսքի ձևավորման գործում մեծ դեր են խաղում տարաձև պատշգամբները (կիսաշրջանաձև և ուղղանկյուն)։ Ճակատները զարդարված են ծեփակերտ նախշերով և դեկորատիվ սվաղով։ Շենքի գլխավոր մուտքը կամարաձև է և գտնվում է Գազետնայա նրբանցքի կողմից։ Այն զարդարված է կնոջ դիմակով և քիմեռների հարթաքանդակներով[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Есаулов Г. В., Черницына В. А. Архитектурная летопись Ростова-на-Дону. — 2-е изд.. — Ростов-на-Дону, 2002. — С. 139. — ISBN 5-8456-0489-3
  2. «Схема расположения здания суда». Официальный сайт Пятнадцатого арбитражного апелляционного суда. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 15-ին.
  3. «Справка о выданных разрешениях на строительство по объектам капитального строительства в г.Ростове-на-Дону в III квартале 2012г» (PDF). rostov-gorod.ru. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 15-ին.
  4. «Ростов-на-Дону (объекты культурного наследия регионального значения)». Официальный портал Правительства Ростовской области. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 14-ին.