Աստղերի ծառուղի (Դոնի Ռոստով)
«Աստղերի ծառուղի» ռուս.՝ «Аллея звёзд» | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Քաղաք | Դոնի Ռոստով |
Հիմնադրման թվական | 2008 թվական |
![]() | |
![]() |
«Աստղերի ծառուղի» (ռուս.՝ «Аллея звёзд»), հիշատակի վայր Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքի Վորոշիլովի պողոտայում, որտեղ հավերժացվում է քաղաքի նշանավոր անձանց հիշատակը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծվել է 2008 թվականի սեպտեմբերի 19-ին` Դոնի Ռոստով քաղաքի Վորոշիլովի պողոտայի հետիոտնային մասում, թիվ 89/80 շենքի դիմաց։ Այստեղ ամեն տարվա գարնանը և աշնանը (սկսած 2010 թվականից) տեղադրվում է քաղաքի որևէ նշանավոր բնակչի աստղը[1]։ 2017 թվականից ընտրվում է տարեկան մեկ դափնեկիր։
«Աստղերի ծառուղում» տեղադրվող հուշանշանը խեցեգրանիտե սալիկ է, որի մեջ անձի անուն-ազգանունով արույրե աստղ է։ Այն զմռսվում է մայթի սալիկի մեջ[2]։
Ծառուղում հավերժացված նշանավոր ռոստովցիներից երեքը հայ են` Գևորգ Վարդանյանը, Գեորգի Բալաևը և Մարտիրոս Սարյանը։
Անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծառուղում արդեն հավերժացված են.
2010 թվական
- Յուրի Ժդանով` խորհրդային և ռուս գիտնական, քիմիկոս, Ռոստովի պետական համալսարանի ռեկտորը 1957-1988 թվականներին
2011 թվական
- Ալեքսեյ Բերեստ` խորհրդային սպա, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Ուկրաինայի հերոս
- Տամարա Իլյինսկայա` խորհրդային ռեժիսոր, դերասանուհի և մանկավարժ
2012 թվական
- Վլադիլեն Լևշին` կրկեսային ռեժիսոր, մանկավարժ, Ռոստովի պետական կրկեսի գլխավոր ռեժիսորը
- Գևորգ Վարդանյան` հայ խորհրդային անվանի հետախույզ, ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի գնդապետ, Խորհրդային Միության հերոս
2013 թվական
- Իվան Ուդոդով` խորհրդային ծանրորդ, ծանրամարտում խորհրդային առաջին օլիմպիական չեմպիոնը
- Գեորգի Բալաև` խորհրդային և ռուսաստանցի հայազգի կոմպոզիտոր և երաժշտական ձևավորող, էստրադային բազմաթիվ համույթների ղեկավար
2014 թվական
- Ալեքսանդր Պեչերսկի` Կարմիր բանակի սպա, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մահվան ճամբարում միակ բարեհաջող ապստամբության ղեկավարը
- Եվգենի Կոռնիլով` խորհրդային և ռուս լրագրող և մանկավարժ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
2015 թվական
- Լեոնիդ Կրասնիչենկո` խորհրդային գիտնական, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բուհական դասագրքերի հեղինակ
- Եվդոկիա Նիկուլինա` օդաչու, Խորհրդային Միության հերոս
2016 թվական
- Վլադիմիր Կեգել` խորհրդային կենսաբան և գավառագետ, Ռոստովի կենդանաբանական այգու հիմնադիրը
- Ռոման Ռոզենբլիտ` խորհրդային և ռուսաստանցի խմբագիր, սցենարիստ, ռեժիսոր-վավերագրող, ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչ
2017 թվական
- Իոսիֆ Վորովիչ` խորհրդային մաթեմատիկոս-մեխանիկ, Ռուսաստանի ԳԱ ակադեմիկոս, Հայրենական մեծ պատերազմի մասնակից[3]
2018 թվական
- Էմիլի Մազին` խորհրդային և ռուս մանկավարժ, ՌԽՖՍՀ դպրոցի վաստակավոր ոուսուցիչ[4]
2019 թվական
- Մարտիրոս Սարյան՝ հայ մեծանուն նկարիչ[5]։
2020 թվական
- Միխայիլ Գնեսին՝ ռուս և խորհրդային կոմպոզիտոր, մանկավարժ և պրոֆեսոր, երաժշտական-հասարակական գործիչ[6]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Проспект звезд
- ↑ «Нужен ли Ростову «Проспект звезд города»?». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «Победил математик - механик!». Վերցված է 2017 Մայիս 11-ին.
- ↑ «Мазин Эмилий Александрович».
- ↑ «2019, победитель. Сарьян Мартирос Сергеевич».
- ↑ «Проспект Звезд - 2020, Весна. Михаил Гнесин». zvezda-rostov.ru. Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.