Շոլոխովի պողոտա (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շոլոխովի փողոց (այլ կիրառումներ)
Շոլոխովի պողոտա
ռուս.՝ Проспект Шолохова
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Գտնվում էԴոնի Ռոստով
Երկարություն7,8 ± 0,1 կիլոմետր
ՍկիզբԷներգետիկների հրապարակ
ԱվարտԱկսայսկի պողոտա
Նախկին անվանումՕկտյաբրսկայա փողոց
Անվանվել էՄիխայիլ Շոլոխով
Wikimapia-ում
OpenStreetMap-ում
Յանդեքս Քարտեզներում
Գուգլ Քարտեզներում

Շոլոխովի պողոտա (ռուս.՝ Проспект Шолохова), պողոտա Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում, որն անցնում է քաղաքի Պրոլետարսկի և Պերվոմայսկի շրջաններով։ Երկարությամբ երկրորդ փողոցն է Դոնի Ռոստովում[1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսվում է Էներգետիկների հրապարակում (Տեատրալնի պողոտայի հետ հատման վայրում) և ավարտվում Ակսայսկի պողոտայի հետ հատումով, որը դուրս է գալիս դաշնային Մ-4 «Դոն» մայրուղի։ Շոլոխովի պողոտայի երկարությունը 7,8 կիլոմետր է[2]։ Ելքը դեպի դաշնային մայրուղի պայմանավորում է պողոտայի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը, ըստ որի` դեպի քաղաքի կենտրոն շարժվում է ավտոտրանսպորտի մեծ հոսք Մ-4 «Դոն» մայրուղուց։ Մասնավորապես, նրանով են անցնում բոլոր միջքաղաքային ավտոբուսային երթուղիները Ռոստովի մարզի հյուսիսից, որոնք անցնում են մինչև պողոտայի սկիզբը և հետո թեքվում դեպի Կրասնոարմեյսկայա փողոց։ Պողոտայով շարժվում են ավտոմոբիլային տրանսպորտը և տրոլեյբուսներ («Օլիմպ-2» մարզադաշտից մինչև օդանավակայան

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականի հուլիսի 3-ին ի կատարումն ԽՄԿԿ կենտկոմի և ԽՍՀՄ նախարարների խորհրդի որոշման Դոնի Ռոստովում հավերժացվել է խորհրդային մեծանուն գրող Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխովի անունը, և Օկտյաբրսկայա փողոցը վերանվանվել է Շոլոխովի պողոտա[2]։

Օբյեկտներ պողոտայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդանավակայանի շենքը
«Օլիմպ-2» մարզադաշտի տեսարանը Շոլոխովի պողոտայից, 2007 թվական
  • Ռոստովի օդանավակայան
  • Հին ավտոկայան (ներկայումս հիմնականում օգտագործվում է մերձքաղաքային հաղորդակցության համար)
  • Պողոտայի երկայնքով գտնվում են քաղաքի` տարածքով ամենամեծ զբոսայգիներից մեկը` Նիկոլայ Օստրովսկու անվան զբոսայգին, ինչպես նաև Օդագնացների զբոսայգին` 1942-1943 թվականներին Ռոստովի երկնքի պաշտպանների հուշարձանով (կառուցված է պողոտայի կողքին)
  • Շոլոխովի պողոտա, 158 հասցեում է գտնվում Եսենինի անվան քաղաքային գրադարանը, որը հիմնադրվել է 1949 թվականին
  • Ակսայսկի պողոտայի հետ խաչմերուկի մոտ գտնվում է «Լենտա» հիպերմարկետը
  • Շոլոխովի պողոտայում է գտնվում Ռոստովի գլխավոր ֆուտբոլային մարզադաշտը` «Օլիմպ-2»
  • 14-րդ գիծ փողոցի հետ հատման վայրում գտնվում է Հայկական գերեզմանատունը
  • Սելմաշ պողոտայի հետ հատման վայրում գտնվում է Հոկտեմբերյան հրապարակը, որտեղ կազմակերպված է օղակաձև երթևեկություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]