Նիկոլայ Օստրովսկու անվան մշակույթի և հանգստի զբոսայգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox plant.png
Նիկոլայ Օստրովսկու անվան մշակույթի և հանգստի զբոսայգի
ռուս.՝ Парк культуры и отдыха имени Николая Островского
Парк им. Н. Островского, Ростов-на-Дону, Аллея связистов.jpg
Տեսակպուրակ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՎարչատարածքԴոնի Ռոստով
ՏեղագրությունՍելմաշ պողոտա, 1ա
Հիմնվել է1894
Մակերես63,1 հեկտար
Նիկոլայ Օստրովսկու անվան մշակույթի և հանգստի զբոսայգիը գտնվում է Ռուսաստանում
Նիկոլայ Օստրովսկու անվան մշակույթի և հանգստի զբոսայգի

Նիկոլայ Օստրովսկու անվան մշակույթի և հանգստի զբոսայգի (ռուս.՝ Парк культуры и отдыха имени Николая Островского), Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի ամենամեծ զբոսայգին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1894 թվականին, տարածքը 63,1 հեկտար է։ Անվանվել է ի պատիվ խորհրդային շրջանի անվանի գրող Նիկոլայ Օստրովսկու։ Այգում գտնվում են այնպիսի մշակութային և ժամանցային վայրեր, ինչպիսիք են լողավազանը, ֆուտբոլի դաշտերը, լեռնագնացների և պատանի հրշեջների ակումբները, ծանրամարտի, ձեռքի գնդակի և ըմբշամարտի դահլիճները, թենիսի կորտերը, «Օլիմպ XXI դար» մարզադաշտը, իսկական մանկական երկաթուղին։

Նիկոլայ Օստրովսկու անվան մշակույթի և հանգստի զբոսայգին քաղաքային նշանակության զբոսայգի է` Դոնի Ռոստովի բնակչության մեծ հոսքով։ Բնակիչներին և քաղաքի հյուրերին զբոսայգում տրամադրվում են տարբեր ծառայություններ։ Հետաքրքիր և գրավիչ ծառայություններից են զբոսայգու ատրակցիոնները։ Ներկայումս զբոսայգում տեղադրված է 40-ից ավելի ատրակցիոն։ Ակտիվ և արտասովոր հանգստի սիրահարներին սպասում է «Ջունգլի» պարանների աշխարհը. դա արկածային ատրակցիոն է, որը բաղկացած է տարբեր աստիճանի բարդության վեց երթուղուց[1]։

2014 թվականին Նիկոլայ Օստրովսկու անվան զբոսայգում բացվել է «Ուրախ Դինո» դինոզավրերի աշխարհը։ Այսօր զբոսայգու տարածքում գործում է անվճար Wi-Fi[2]։ Մեծ ուշադրություն է հատկացվում սպորտի զարգացմանը. այգու տարածքում կան աթլետիկական ավան, Workout-ի խաղահրապարակ, հեծանվային ուղյակներ, հեծանիվների վարձույթի ծառայություն և այլն։ Զբոսայգում տարեկան անցկացվում են տարբեր ուղղվածության ավելի քան 200 միջոցառումներ, ինչպես նաև գործում են ակումբային կազմավորումներ։

2016 թվականի սեպտեմբերին զբոսայգու մուտքի մոտ բացվել է «Դոնի կապավորներին» հուշարձանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1894 թվականին ներկայիս զբոսայգու տեղում տնկվել էին, այսպես կոչված, Բալաբանովյան պուրակները` 100 դեսյատին մակերեսով։ Եթե համեմատենք Նոր Նախիջևանի XIX դարի քարտեզում պուրակների վայրը Դոնի Ռոստովի XX դարի քարտեզի և Օստրովսկու զբոսայգու գտնվելու վայրի հետ, ապա այդ տարածքները համընկնում են[3]։

Զբոսայգին տարիների ընթացքում փոխել է իր անունը` Պրոլետարսկի, Շեբոլդաևի անվան, Մարիա Ուլյանովայի անվան, «Ռոստսելմաշ» զբոսայգի։

XX դարի 70-ական թվականներին զբոսայգին ստացել է ներկայիս անվանումը` Նիկոլայ Օստրովսկու անվան մշակույթի և հանգստի զբոսայգի։ Նրա գլխավոր առանձնահատկությունը կանաչ ծառատունկերն են` ծառերի և թփերի հազվադեպ տեսակներով։ Որոշ ծառեր ավելի քան հարյուր տարեկան են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Super User։ «Парк Островского сегодня»։ park-ostrovskogo.ru։ Վերցված է 2017-02-26 
  2. Super User։ «Free Wi-Fi»։ park-ostrovskogo.ru։ Վերցված է 2017-02-26 
  3. «Официальный портал городской Думы и Администрации города»։ www.rostov-gorod.ru։ Վերցված է 2017-02-26