Դոնի կապավորներին (հուշարձան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
«Դոնի կապավորներին» հուշարձան
Կոորդինատներ47°14′25″ հս․ լ. 39°45′12″ ավ. ե.HGЯO
Գտնվում էԴոնի Ռոստով
Կառուցվել է2016
Կառուցել էՎալենտին Կոստև
Ներկա վիճակըկանգուն
Nuvola apps kview.png Արտաքին պատկերներ
Searchtool.svg «Դոնի կապավորներին» հուշարձանի բացման արարողության լուսանկարներ

«Դոնի կապավորներին» հուշարձան (ռուս.՝ Памятник «Связистам Дона»), հուշարձան, որի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2016 թվականի սեպտեմբերի 9-ին` Դոնի Ռոստովի Նիկոլայ Օստրովսկու անվան մշակույթի և հանգստի զբոսայգու մուտքի մոտ։ Հուշարձանի հեղինակը քանդակագործ Վալենտին Կոստևն է[1]։ Հուշարձանի հանդիսավոր բացումը հարմարեցվել է Քաղաքի օրվան[2], ինչպես նաև քաղաքացիական ռադիոկապի առաջին սեանսի 115-ամյա հոբելյանի ամսաթվին[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի ապրիլին Դոնի Ռոստովում տեղի ունեցավ ժողովրդական քվեարկություն, որի ընթացքում անհրաժեշտ էր ընտրել լավագույն նախագիծը, որի հիման վրա հետագայում պետք է ստեղծվեր «Դոնի կապավորներին» հուշարձանը։ Առաջին տեղը, հավաքելով քվեարկության մասնակիցների ձայների 40%-ը, զբաղեցրեց «Կենտրոնական դաշնային օկրուգի ռադիոհաճախության կենտրոն» դաշնային պետական միացյալ ձեռնարկության մասնաճյուղի կոլեկտիվի ստեղծած նախագիծը։ Քանդակագործ ընտրվեց Վալենտին Կոստևը։ Հուշարձանի ստեղծման համար գումարը ստացվել է քաղաքի բնակիչների կամավոր հանգանակությունից և բարերարներից ստացված բարեգործական միջոցներից[1]։ Որպես հուշարձանի տեղադրման համար վայր ընտրվեց Նիկոլայ Օստրովսկու անվան զբոսայգու մուտքի առջևի հարթակը` 14-րդ գիծ փողոցի և Շոլոխովի պողոտայի հատման տեղը[2]։

Քանդակային կոմպոզիցիայի բացմանը, որը տեղի է ունեցել 2016 թվականի սեպտեմբերի 9-ին, ներկա էին Ռոստովի մարզի նահանգապետի տեղակալ Վասիլի Ռուդոյը, Դոնի Ռոստովի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գորբանը, մարդիկ, որոնք իրենց ներդրումն են ունեցել ծրագրի իրականացման գործում, և կապի օպերատորների ներկայացուցիչները[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակային կոմպոզիցիայի կենտրոնում երկրագունդն է։ Այն գտնվում է նետերով պատվանդանի վրա։ Քանդակի հեղինակը մտածել է տարրեր, որոնք խորհրդանշում են փոստային և արբանյակային կապը։ Այսպես, նետերը խորհրդանշում են էլեկտրակապը, կտուցի մեջ ծրարով աղավնին` փոստային կապը, իսկ արբանյակային կապը նույնացվում է ուղեծրի հետ, որը գտնվում է Երկրի շուրջը[1]։

Քանդակի բարձրությունը մոտ 6 մետր է[2]։ Հիմքի մոտ ստեղծողները տեղադրել են ցուցանակներ, որոնց վրա նշված են նախագծի բարերարների անունները և կապի օպերատորների անվանումները։ Քանդակի մոտ կա Wi-Fi[2], տեղադրված է տեսախցիկ, որը կապ է հաստատում «Անվտանգ քաղաք» համակարգի հետ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]