Բորիս Շեբոլդաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բորիս Պետրովիչ Շեբոլդաև
Ծնվել էմայիսի 27, 1895(1895-05-27)
ԾննդավայրՓարիզ
Մահացել էհոկտեմբերի 30, 1937(1937-10-30)[1] (42 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա
ԳերեզմանԴոնսկոե գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ և Ռուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (բոլշևիկների)
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր դրոշի շքանշան
ԱնդամությունԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե և Կենտրոնական գործադիր կոմիտե

Բորիս Պետրովիչ Շեբոլդաև (մայիսի 27, 1895(1895-05-27), Փարիզ - հոկտեմբերի 30, 1937(1937-10-30)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), Կովկասում խորհրդային իշխանության համար պայքարի ղեկավարներից։ Կոմունիստական կուսակցության անդամ 1914 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Փարիզում, բժշկի ընտանիքում։ 1900 թվականից ապրել է Պետերբուրգում։ 1916 թվականին զորակոչվել է բանակ։ 1917 թվականին եղել է Կովկասյան բանակի ՌՀԿ նախագահի տեղակալ։ 1918 թվականին՝ ՌԿ(բ) կ Բաքվի կոմիտեի անդամ, Բաքվի ԺԿԽ-ի ռազմական գործերի ժողկոմի տեղակալ։ 1920 թվականին՝ ՌԿ(բ)կ Դաղստանի մարզկոմի քարտուղար և հեղկոմի նախագահի տեղակալ, 1923-1925 թվականներին՝ Թուրքմենստանի Կ(բ) կ ԿԿ-ի բաժնի վարիչ, ՌԿ(բ)կ Ցարիցինի (Վոլգոգրադ) նահանգկոմի քարտուղար, ապա աշխատել է ՀամԿ(բ) կ ԿԿ-ի ապարատում; 1928-1937 թվականներին ղեկավար կուսակցական աշխատանքներ է կատարել մի շարք երկրկոմներում, 1937 թվականից եղել է ՀամԿ(բ) կ Կուրսկի մարզկոմի քարտուղար։ Կուսակցության 15-17 համագումարների պատգամավոր, 15-ում ընտրվել է ԿՎՀ-ի, 16-17-ում՝ ՀամԿ(բ) կ ԿԿ-ի անդամ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Шеболдаев Борис Петрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 475 CC-BY-SA-icon-80x15.png