Օդագնացների զբոսայգի (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օդագնացների զբոսայգի
ռուս.՝ Парк Авиаторов
Տեսակպուրակ
Երկիր Ռուսաստան
ՎարչատարածքԴոնի Ռոստով
ՏեղագրությունՇոլոխովի պողոտա
Օդագնացների զբոսայգի (Դոնի Ռոստով)ը գտնվում է Ռուսաստանում
Օդագնացների զբոսայգի (Դոնի Ռոստով)
Օդագնացների զբոսայգի (Դոնի Ռոստով)ը գտնվում է Երկիրում
Օդագնացների զբոսայգի (Դոնի Ռոստով)

Օդագնացների զբոսայգի (ռուս.՝ Парк Авиаторов), քաղաքային անտառների տեսակի տարածք Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքի Պերվոմայսկի շրջանում[1], Շոլոխովի պողոտայում[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային Միության տարիներին զբոսայգու տարածքում անցկացվել են տարբեր միջոցառումներ, այդ թվում և մարզական ուղղվածության։ Այն ժամանակ այստեղ ստեղծվել է ասֆալտապատ ճանապարհ, որը մինչև XXI դար հասել է բավական վատ վիճակում։ 2013 թվականին ասֆալտապատվել է այգու 1400-մետրանոց տարածքը, տեղադրվել են նստարաններ և աղբամաններ։ Հանգստյան օրերին զբոսայգի է այցելում շուրջ 1000 մարդ։ Կամավորները զբոսայգու տարածքում տնկում են պտղատու ծառեր, լորենիներ, թխկիներ և կեչիներ։ Այգու տարածքում չկա զուգարան, ինչպես նաև բացակայում է ամբողջ տարածքի լիարժեք լուսավորությունը[1]։

Օդագնացների զբոսայգում տեղադրվել է «Ռոստովի երկնքի պաշտպաններին» հուշարձանը։ 2015 թվականին այդ օբյեկտի վերանորոգման աշխատանքների և վերականգնման համար հատկացվել է շուրջ 6,5 միլիոն ռուբլի։ 2016 թվականին Դոնի Ռոստովի Պերվոմայսկի շրջանի բարեկարգման վարչությունը հայտարարել է նշված աշխատանքների կատարման կապալառուի ընտրության մրցույթ։ Ենթադրվում է, որ աշխատանքները պետք է տարվեն հուշակոթողի կազմի մեջ մտնող բոլոր օբյեկտներում, պետք է վերանորոգվեն սյունը, կոթողը և երեք պիլոն-կոթողները, որոնք գտնվում են զբոսայգում։ Պատերը պետք է երեսպատվեն գրանիտով, հին սվաղը քերվել է, կարգի է բերվել լուսավորությունը[3]։

2016 թվականի մայիսին հայտնի դարձավ զբոսայգում հեծանվապարկ ստեղծելու մտադրությունների մասին։ Այդ նպատակով զբոսայգու տարածքում պետք է ստեղծվեն հեծանիվ վարելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ, վայրեր, որտեղ կարելի է կազմակերպել ընտանեկան հանգիստն ու զբաղվել սպորտով[1]։ 2017 թվականին տեղեկություն հայտնվեց, որ Օդագնացների զբոսայգին վերակառուցելու համար փնտրվում են ներդրողներ[4]։ 2017 թվականի ապրիլի 1-ին զբոսայգում կազմակերպվել է էկոմարաթոն, որի նպատակն է տարածքը մաքրել աղբից և տնկել նոր ծառեր[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «В парке Авиаторов создают велопарк, но вкладывать в него деньги и силы желающих мало». www.donnews.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.В парке Авиаторов создают велопарк, но вкладывать в него деньги и силы желающих мало
  2. 2,0 2,1 правды», Александр СТЕПАНОВ | Сайт «Комсомольской (2017 թ․ մարտի 30). «1 апреля в Ростове-на-Дону пройдет экомарафон». KP.RU - сайт «Комсомольской правды» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
  3. На реставрацию мемориала «Защитникам Ростовского неба» в парке Авиаторов потратят 8,3 млн рублей
  4. «В Ростове в ближайшие годы появятся новые парки и скверы». Деловое сообщество (ռուսերեն). 2017 թ․ մարտի 13. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]