Ռոստովի երկնքի պաշտպաններին (հուշահամալիր)
«Ռոստովի երկնքի պաշտպաններին» հուշահամալիր | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | 1972 |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Դոնի Ռոստով |
Շինության ձև | Հուշահամալիր |
Ներկա վիճակ | Կանգուն |
«Ռոստովի երկնքի պաշտպաններին» հուշահամալիր (ռուս.՝ Мемориальный комплекс «Защитникам Ростовского неба»), հուշահամալիր Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում։ Տեղադրվել է 1972 թվականին քաղաքի Օդագնացների զբոսայգում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոնի Ռոստովի օդանավակայանից քիչ հեռու՝ Շոլոխովի պողոտայում 1972 թվականին բացվել է «Ռոստովի երկնքի պաշտպաններին» հուշահամալիրը։ Այն նվիրված է ռազմական օդաչուներին, որոնք Հայրենական մեծ պատերազմի տարիներին մարտնչել են թշնամու դեմ հանուն ժողովրդի և հայրենիքի ազատության[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշահամալիրը 35-մետրանոց ստելա է, որի գագաթին տեղադրված է «ՄիԳ-15» ինքնաթիռ[1]։ Հուշահամալիրը տեղադրվել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհված ռազմական օդաչուների և գերմանացիների կողմից տանջամահ արված խաղաղ բնակիչների եղբայրական գերեզմանոցի տեղում[2]։
Հուշասալիկներից մեկի վրա գրված է հետևյալ տեքստը. «Այստեղ թաղված են խորհրդային 1800 քաղաքացիներ, որոնք տանջամահ են արվել և գնդակահարվել 1941-1943 թվականներին գերմանաֆաշիստական զավթիչների կողմից։ Զոհված, սակայն հաղթանակած մադկանց»[2]։
Հուշահամալիրի հեղինակներն են ճարտարապետներ Վ. Ն. Կլեյմյոնովը և Յ. Ս. Զանիսը[2]։
Հուշահամալիրը երկու անգամ՝ 1981 և 2016 թվականներին, նորոգվել է[3][4]։
Հուշարձանի հարևանությամբ գտնվում են Օդագնացների զբոսայգին և Դոնի Ռոստովի պաշտպանների հուշարձանը[1]։
Հիմնանորոգում
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականին «Ռոստովի երկնքի պաշտպաններին» հուշահամալիրը հիմնանորոգվել է, շրջակա տարածքը՝ բարեկարգվել։ Նորոգվել են ոչ միայն ինքնաթիռով ստելան և հուշարձանի հարթակը, այլև 1800 քաղաքացիների եղբայրական գերեզմանոցը զբոսայգու խորքում։ Բացի նոր երեսպատումից, անցկացվել է նաև ժամանակակից լուսավորում[5], որի շնորհիվ հուշահամալիրի մոտ հնարավոր է զբոսնել նաև օրվա մութ ժամանակահատվածում[4]։
Հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներն արժեցել են ավելի քան 8 միլիոն ռուբլի[4][6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «РОСТОВ-НА-ДОНУ - ДЛЯ ГОСТЕЙ - ДОСТОПРИМЕЧАТЕЛЬНОСТИ ГОРОДА - МЕМОРИАЛ ЗАЩИТНИКАМ РОСТОВСКОГО НЕБА».
- ↑ 2,0 2,1 2,2 «Мемориальный комплекс «Защитникам Ростовского неба»».
- ↑ «В Ростове отремонтируют мемориальный комплекс «Защитникам Ростовского неба»».
- ↑ 4,0 4,1 4,2 «Ремонт мемориального комплекса «Защитникам Ростовского неба» завершат до 22 июня».
- ↑ «Обновленный мемориальный комплекс «Защитникам ростовского неба» откроют к 22 июня».
- ↑ «На реставрацию мемориала «Защитникам ростовского неба» в парке Авиаторов потратят 8,3 млн».