Մարտիրոս Առաքելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարտիրոս Առաքելյան
Ծնվել էմարտի 24, 1915(1915-03-24)
Շամխոր, Ադրբեջան
Մահացել էհոկտեմբերի 1, 1986(1986-10-01) (71 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունպատմաբան
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (1968) և պրոֆեսոր (1970)
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան և Մարտական ծառայության մեդալ

Մարտիրոս Համբարձումի Առաքելյան (մարտի 24, 1915(1915-03-24), Շամխոր, Ադրբեջան - հոկտեմբերի 1, 1986(1986-10-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1970), խորհրդային բանակի գնդապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտիրոս Առաքելյանը ծնվել է 1915 թվականի մարտի 24-ին Ելիզավետպոլի նահանգի Նյուզգեր գյուղում (այժմ՝ Ադրբեջանի Շամխորի շրջան)։ 1932 թվականին ավարտել է տեղի յոթնամյա դպրոցը և ընդունվել Կիրովաբադի ինտերնացիոնալ մանկավարժական տեխնիկում։ 1935-1939 թվականներին սովորել է Մոսկվայի Վլադիմիր Լենինի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում։ 1939 թվականին ընդունվել է նույն ինստիտուտի ասպիրանտուրա։ Ասպիրանտուրան ավարտելուց հետո՝ Մարտիրոս Առաքելյանը զորակոչվել է ԽՍՀՄ զինված ուժեր, մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողություններին, երկու անգամ ծանր վիրավորվել և մինչև 1968 թվականը եղել զինվորական ծառայության մեջ՝ հասնելով մինչև գնդապետի աստիճանի։

1948 թվականին Մարտիրոս Առաքելյանը, ավարտելով ասպիրանտուրան, պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և անցել աշխատանքի մի շարք ռազմաուսումնական հաստատություններում։ Դասախոսել է Լենինգրադի թիկունքի և տրանսպորտի ռազմական ակադեմիայի ԽՄԿԿ պատմության ամբիոնում։ 1959-1968 թվականներին Առաքելյանը ղեկավարել է այդ ամբիոնը[1]։

1968 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն և անցել աշխատանքի Երևանի պետական համալսարանի ԽՄԿԿ պատմության ամբիոնում։ 1970 թվականին Առաքելյանին շնորհվել է պրոֆեսորի կոչում[2]։

Մարտիրոս Առաքելյանն ավելի քան 50 գիտական աշխատությունների հեղինակ է։ Նրա գրչին են պատկանում 12 մենագրություններ, որոնցից առավել նշանավոր են «Ազատագրական մեծ միսիա», «Խաղաղության և սոցիալական առաջադիմության քաղաքականությունը», «Մեծ հաղթանակի 40 ամյակը» աշխատությունները[3]։

Մարտիրոս Առաքելյանը վախճանվել է 1986 թվականի հունվարի 10-ին Երևանում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտիրոս Առաքելյանը պարգևատրվել է «Կարմիր աստղ» և «Հայրենական պատերազմի II աստիճանի» շքանշաններով, «Մարտական ծառայության համար», «ԽՍՀՄ զինված ուժերի վետերան», «1941-1945 թթ․ Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար», «Աշխատանքի վետերան» մեդալներով[4]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ազատագրական մեծ միսիա։ Առաքելյան Մարտիրոս Համբարձումի, Երևան, «Հայաստան», 1970։
  • Սովետական Միության վճռական դերը ֆաշիստական ագրեսորների դեմ հակահիտլերյան կոալիցիայի տարած հաղթանակում։ Առաքելյան Մարտիրոս Համբարձումի, Երևանի պետական համալսարան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1970։
  • Մեծ հաղթանակի 25 տարին։ Ֆաշիստական զավթիչների նկատմամբ Սովետական Միության հաղթանակի 25-ամյակին նվիրված գիտական կոնֆերանսի նյութերը,
  • Առաքելյան, Մարտիրոս Համբարձումի, Երևանի պետական համալսարան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1971։
  • ԽՄԿԿ 24-րդ համագումարը և Սովետական հասարակության սոցիալական զարգացման մի քանի հարցեր։ Առաքելյան, Մարտիրոս Համբարձումի, Երևան, «Հայաստան», 1973։
  • Историческая победа: (К 30-летию победы Советской Армии над фашизмом), М. А. Аракелян, ЕГУ. Ереван, Изд-во ЕГУ, 1975.
  • Братское содружество: (Материалы научной сессии, посвященной 30-летию Польской Народной Республики), ЕГУ, Университет им. Марии Кюри-Складовской, [Ред. М. А. Аракелян], Ереванский государственный университет, Университет им. Марии Кюри-Складовской | Научная сессия, посвященная 30-летию Польской Народной Республики. Ереван, Изд-во Ерев. ун-та, 1976.
  • Первая народная революция эпохи империализма: Материалы научной сессии Ереван. гос. и имени Коменского Братислав. ун-тов, посвященной 70-летию Революции 1905-1907 годов в России, ЕГУ; Ред. М. А. Аракелян, Ереван, Изд-во Ерев. ун-та, 1977.
  • Խաղաղության և սոցիալական առաջադիմության քաղաքականությունը։ Առաքելյան Մարտիրոս Համբարձումի, Երևան, «Հայաստան» 1978։
  • ԽՄԿԿ XXVI համագումարը զարգացած սոցիալիզմի պայմաններում կուսակցության ղեկավար դերի բարձրացման մասին։ ՀԽՍՀ «Գիտելիք» ընկերություն, Երևան, «Գիտելիք», 1981 (համահեղինակ)։
  • Великий Октябрь, социализм и национальный вопрос, [Авт. кол.: Ц. П. Агаян, А. В. Акопян, М. А. Аракелян и др., Ред. кол.: И. И. Минц (гл. ред.) и др.], ЕрГУ. Науч. совет АН СССР "Великая Октябр. соц. революция". Арм. секция Науч. совета АН СССР "Великая Октябр. соц. революция", Ереван, Изд-во Ерев. ун-та, 1982.
  • Բուհական երիտասարդության կոմունիստական դաստիարակության մի քանի հարցեր։ Առաքելյան, Մարտիրոս Համբարձումի, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 1983։
  • ԽՄԿԿ պատմության դասընթացի սեմինար պարապմունքների պլան և մեթոդական խորհուրդներ։ Համալսարանի ուսանողների համար 170 ժամ ծրագրով, Երևանի պետական համալսարան, ԽՄԿԿ պատմության ամբիոն, Երևան, Ռոտապրինտ, 1983 (համահեղինակ)։
  • Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության բուրժուական նենգափոխման դեմ։ ՀԽՍՀ «Գիտելիք» ընկերություն, Երևան, «Գիտելիք», 1985 (համահեղինակ)։
  • Մեծ հաղթանակի 40-ամյակը, Երևանի պետական համալսարան, Երևան, Երևանի համալսարանական հրատարակչություն, 1985 (համահեղինակ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. studio, 5165m. «Anunner.com - ՄԱՐՏԻՐՈՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԻ». www.anunner.com (ամհարերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  3. «ՀԱԱՀ -ի գիտական գրադարան քարտարան, Առաքելյան, Մարտիրոս Համբարձումի». koha.anau.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.(չաշխատող հղում)
  4. ԵՊՀ կենսագրական հանրագիտարան. Երևան: ԵՊՀ հրատարակչություն. 2009. էջ 90. ISBN 9785808411623. {{cite book}}: |first= missing |last= (օգնություն)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտիրոս Առաքելյան» հոդվածին։