Մարտին Սիպալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարտին Սիպալ
Szipál Martin-no watermark.jpg
Ծնվել է մայիսի 6, 1924(1924-05-06)
Ծննդավայր Սոլնոկ, Հունգարիա
Մահացել է ապրիլի 26, 2016(2016-04-26)[1] (91 տարեկանում)
Մահվան վայր Բուդապեշտ, Հունգարիա
Քաղաքացիություն Flag of Hungary.svg Հունգարիա
Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություն լուսանկարիչ
Márton Szipál Վիքիպահեստում

Մարտին Սիպալ (հունգ.՝ Martin Szipál, հայտնի է եղել նաև որպես Մարտին Ս. Մարտին, մայիսի 6, 1924(1924-05-06), Սոլնոկ, Հունգարիա - ապրիլի 26, 2016(2016-04-26)[1], Բուդապեշտ, Հունգարիա), հունգարացի-ամերիկացի լուսանկարիչ: Առավել հայտնի է կինոաստղերի և հայտնի մարդկանց իր ստեղծած դիմալուսանկարներով:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտին Սիպալը ծնվել է 1924 թվականին Սոլնոկում, թագավորական լուսանկարիչ Մարտոն Կարոլի Սիպալի (1886–1966) և Մարգիտ Սեպեշիի (1888–1960) ընտանիքում: Մանկությունն անցել է Դեբրեցենում, ապա ընտանիքը տեղափոխվել է Բուդապեշտ: Լուսանկարչություն սովորել է Մյունխենում, որակավորման քննություն հանձնել է 1942 թվականին: Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, եղել է Հունգարիայի թագավորական օդուժի ռազմական օդաչու:

Պատերազմից հետո՝ 1946 թվականին, Դեբրեցենում հիմնադրել է իր առաջին լուսանկարչական ստուդիան: Բուդապեշտի լուսանկարիչների կոոպերատիվին է միացել 1953 թվականին, 1954 թվականին՝ Դեբրեցենի գեղարվեստական լուսանկարիչների ասոցիացիայի հիմնադիր-անդամ: 1956 թվականի հունգարական հեղափոխության ընթացքում փախել է երկրից, հաստատվել ԱՄՆ-ում: Նրա լուսանկարները հայտնվել են տարբեր թերթերում ու ցուցահանդեսներում, հանդես է եկել որպես անկախ լուսանկարիչ:

Հոլիվուդում հիմնել է իր ստուդիան և սկսել լուսանկարել այնպիսի նշանավոր դեմքերի, ինչպիսիք են Ջոն Ուեյնը, Թոմի Լի Ջոնսը, Լեսլի Նիլսենը, Շարլին Թիլթոնը, Մարգո Հեմինգուեյը, Թիմոթի Հատոնը, Պրիսցիլա Պրեսլին, Քարիմ Աբդուլ-Ջաբարը և այլք: Համագործակցել է ամսագրերի և պարբերականների հետ, և նրա լուսանկարած հայտնի աստղերի դիմանկարները հայտնվել են ամսագրերի շապիկներին:

1997 թվականին վերադարձել է Հունգարիա, աշխատել թերթերում, դասավանդել տարբեր լուսանկարչական դպրոցներում:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է շագանակագեղձի քաղցկեղից Բուդապեշտում, 2016 թվականին 92 տարեկան հասակում[2]:

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Hollywood Years. Panda Digital, Los Angeles, 1997
  • Sztárok sztárfotós szemmel. Hanga Kiadó, Budapest, 2004

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]